Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսանդր Բեկնազարով. «Չգիտեմ` որտեղից է հայտնվում ներշնչանքը»

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՌԻԳԱ  – Ալեքսանդր Բեկնազարովը («Բեկ») Ռիգայում բնակվող հեղինակ-կատարող է (բարդ), երաժիշտ եւ երգահան:  Մասնագիտությամբ բժիշկ է: Ծնվել է 1952 թ., Կիրովաբադում (Գանձակ): Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կարագանդա` Ղազախստան: 1988-ից բնակվում է Լատվիայում, որտեղ հանդես է եկել բարդ Էդուարդ Վարդանովի եւ կիթառահար Հրանտ Սերեբրյակովի հետ: Հյուրախաղեր է ունեցել եւ մասնակցել է հեղինակային երգի փառատոների Էստոնիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: «Բարդերի աշխարհ» փառատոնի (Սամարա) ժյուրիի անդամ է: Հեղինակային երգի Մոսկովյան փառատոնի (2008, 2009), 2009 թ. Գրուշինյան փառատոնի եւ Սանկտ-Պետերբուրգի «Պետակորդա» փառատոնի (2010 թ.) դափնեկիր է:

–Պարոն Բեկնազարով, կպատմե՞ք ձեր արմատների մասին: Մեծանուն ռեժիսոր եւ դերասան Համո Բեկնազարյանը ձեր ազգակա՞նն է:

-Պապս ոսկերիչ է եղել: Հայրս՝ Սուրեն Իվանովիչը, գիտնական-ֆիզիոլոգ էր, մասնակցել էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին եւ Երկրորդ համաշխարհայինին: Մորս հետ ծանոթացել է ռազմաճակատում: Համո Բեկնազարյանը հորս հորեղբորորդին է եղել: Ես նրան չեմ տեսել, նրա մասին ինձ մայրս է պատմել: Պատերազմից հետո ծնողներս բնակվել են Կիրովաբադում, հետո մեկ տարի՝ Երեւանում, ապա՝ Օմսկում: Հայրս մահացավ 1957 թ., Կարագանդայում, որտեղ աշխատում էր բժշկական ինստիտուտում՝ որպես ամբիոնի վարիչ: Նա նոր էր պաշտպանել դոկտորական թեզը ու մենք պատրաստվում էինք տեղափոխվել Լենինգրադ, բայց նրա մահից հետո մեր ընտանիքը երկար ժամանակով հաստատվեց Կարագանդայում: Քանի որ ես ընդամենը չորս տարեկան էի, հորս չեմ հիշում…

–Կիթառով դուք վաղ եք հետաքրքրվել: Ի՞նչը նպաստեց նման ընտրությանը:

-Սերը կիթառի հանդեպ հանկարծակի ծագեց. չորրորդ դասարանում լսեցի, թե ինչպես են նվագում տղաները, եւ տարվեցի: Մենք ընկերներով եւս որոշեցինք սեփական խումբ ստեղծել: Զուգահեռաբար ես բասկետբոլով էի զբաղվում, բժշկական ինստիտուտ ընդունվելուց հետո նույնիսկ մասնակցեցի ԽՍՀՄ առաջնությանը:

–Դուք ութ ձայնասկավառակ եք ձայնագրել: Բոլո՞ր երգերն են ռուսերեն: Ո՞վ է տեքստերի հեղինակը:

-Այո՛, բոլորը ռուսերեն են: Երգեր եմ գրել Իգոր Սեւերյանինի, Բորիս Ռիժիի, Վադիմ Նովոժիլովի, Ալեքսեյ Շմելյովի, Ալլա Գորբաչի եւ Ալեքսանդր Գաբրիելի բանաստեղծությունների հիման վրա:

–Ձեր երգերը հմայիչ են ու ներդաշնակ, դրանք գեղեցիկի մասին են, զերծ բացասական ու ագրեսիվ տարրերից: Հեղինակային երգերը կարծես շարունակում են ձեր բժշկական մասնագիտությունը՝ բժշկելով մարդկային հոգիները: Ի՞նչն է ձեզ օգնում մեր դժվարին ժամանակներում պահպանել հոգեւոր հավասարակշռությունը, ներշնչանքի աղբյուրներ գտնել:

-Դժվարանում եմ ասել, թե որտեղից է հայտնվում ներշնչանքը: Ինքն իրեն է ասես ամեն բան ստացվում:

–Ֆրանսահայ բանաստեղծ Գեղամ Աթմաճյանի (Սեմա) խոսքերով գրված «Հայաստանի վերադարձը» անվամբ հրաշալի երգ ունեք: Գիտեմ, որ երգեր եք գրել նաեւ Շառլ Ազնավուրի բառերով, որոնք սիրվել են Լատվիայում եւ նրա սահմաններից դուրս: Եղե՞լ եք արդյոք Հայաստանում, վիճակվե՞լ է երբեւէ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ:

-Հայաստանում եղել եմ վաղ մանկությանս օրերին ու եւս մեկ անգամ՝ երեք տարի առաջ՝ մասնավոր այցով, բայց, ցավոք, ելույթ չեմ ունեցել: 2018 թ. Թբիլիսիում ծանոթացա հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի հետ, որն ինձ հրավիրեց մասնակցել Սեւանա լճի ափին կայանալիք փառատոնին: Հուսով եմ, որ մոտ ապագայում ելույթ կունենամ այնտեղ:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռիտա Սոլովյովայի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամփոփվեցին «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության արդյունքները

Հաջորդ գրառումը

Հայ երգչախմբային երաժշտության տոն Դիլիջանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ երգչախմբային երաժշտության տոն Դիլիջանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական