Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, որ դեմ են Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու Ալիեւի քաղաքականությանը»

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ, ԵՊՀ դասախոս, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արտյոմ Տոնոյանն «Ազգ»-ի հետ զրույցում ասում է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ քիչ չեն մարդիկ, որ համարում են՝ իրենց իշխանությունները հերթական սադրանքին կգնան: Նա, ի դեպ, սադրանք բառը հենց այնպես չի օգտագործում, որովհետեւ Հայաստանի սահմանների վրա վերջին հարձակումն ադրբեջանցիների մոտ ոչ միանշանակ ու ոչ միակերպ է ընկալվել:

– Այսինքն՝ բոլորը չէ՞, որ միանշանակ են արտահայտվել հարձակման մասով:

– Քիչ չէին մարդիկ, ավելին՝ մեծ թիվ էին կազմում, որ ակնհայտորեն դեմ էին արտահայտվում Ալիեւի՝ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու քաղաքականությանը: Ընդ որում՝ նման տեսակետ են հայտնել ոչ միայն Ադրբեջանում բնակվող, այլեւ դրսի ադրբեջանցիները, որոնք տոկոսային հարաբերակցությամբ բավական մեծ թիվ են կազմում: Ավելին՝ առաջին դեպքն է, երբ տոկոսային բավական մեծ տարբերությամբ հասարակության զգալի մասը դեմ է արտահայտվում իշխանության գործելաոճին՝ կապված Հայաստանի նկատմամբ սադրանքներ հրահրելուն: Նախկինում ինչքան էլ ադրբեջանական հասարակությունն ու իշխանությունը խնդիրներ են ունեցել՝ ժողովրդավարության, բռնապետական ռեժիմի հետ կապված, Արցախի հակամարտության հարցում ու 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ կանգնել են Իլհամ Ալիեւի կողքին ու սատարել իշխանություններին: Այժմ սակայն պատկերը կտրուկ է փոխվել, ու եթե չափելու լինենք, ապա կարող ենք ասել, որ 50/50 տոկոս հարաբերակցությամբ հասարակությունը դեմ է արտահայտվում ռազմական գործողություններ հրահրելուն: Չնայած որ, դեմ արտահայտվողները չեն բացառում, որ Ալիեւը կարող է նոր սադրանքների գնալ, ռազմական գործողություններ սկսել:

– Ալիեւի քաղաքականությանը դեմ են, որովհետեւ զոհեր ու վիրավորնե՞ր են ունենում, թե՞ այլ պատճառներ էլ կան:

– Ոչ միայն ձեր թվարկածներն են պատճառը, ու եթե դեմ արտահայտվողների ընդհանուր կարծիքները, ելույթներն ու հայտարարություններն ի մի բերենք, ապա կարող ենք նրանց կողմից առաձնացվող հետեւյալ միտքն առանաձնացնել. «Մեր երկիրը, որ հարեւանին անընդհատ մեղադրել է ագրեսիա իրականացնելու, տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ, այժմ ինքն է նույն գործողություններն անում, նույն ձեռագիրը բանեցնում»: Այսինքն համարում են, որ իրենց երկրի իշխանությունն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմել են սադրանքների, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ են ուղղված:

– Դեմ կարծիքը հիմնականում ո՞ւմ կողմից է հնչում՝ ընդդմադիր քաղաքական գործիչների՞, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՞, թե՞ հասարակ քաղաքացիների:

– Ավելի շատ սովորական քաղաքացիների ու հասարակական ակտիվություն ունեցող շերտի ներկայացուցիչների կողմից: Այսպես ասած պացիֆիստներ՝ խաղաղասերներ, իշխանական տեսակետներին չհարողների մեջ, իհարկե, նույնպես դեմ արտահայտվողներ կան: Ընդդիմադիր ուժերը նույնպես այս օրերին հանդես են գալիս իշխանություների դեմ, բայց նրանց քննադատությունը ոչ թե Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, այլ նրան, թե ինչու են այդքան զոհեր տալիս, բայց շոշափելի արդյունք չեն գրանցում:

– Ո՞րն է այդ արդյունքն ըստ իրենց:

– Օրինակ ադրբեջանական «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այն քննադատությունն են հրապարակ բերում, որ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, այսպես ասած, ադրբեջանական պատմական հողը՝ «Զանգեզուրը», հետ բերելու մասին, բայց դա միայն հայտարարության մակարդակում է մնում:

– Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, թե Արցախի հարցը փակված է համարում, ադրբեջանական հասարակությունը նույնպե՞ս այդ տեսակետին է:

– Ադրբեջանցիները գուցեեւ այդպես համարում էին 2 տարի շարունակ, բայց վերոնշյալ ընդդիմադիր երկու ուժերն այժմ շեշտում են, թե Իլհամ Ալիեւը, ասելով, թե Արցախյան հակամարտությունը փակված է, սուտ է խոսում: Լայն հասարակությունը հույս ուներ, որ գոնե ռազմական հակամարտություններն ու պատերազմները կբացառվեն, հասկանում էին, որ Արցախյան խնդիրը վեջնականապես լուծված չէ, բույց հույս ունեին, որ նոր գործողություններ, զոհեր չեն լինի: Փաստորեն, այդ հույսերն այժմ հօդս են ցնդել, ու հասարակության լայն շերտերն էլ  են հասկացել՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ցանկանում փակել Արցախյան հարցը, քանի որ այն ներքին հարցերը կարգավորելու, Ալիեւի վարկանիշը բարձր պահելու լավագույն լծակներից է:

– Ադրբեջանցիների պատկերացումները խաղաղության մասին միշտ էլ տարբեր են եղել:

– Իշխանությունների կողմից ներկայացվող խաղաղության օրակարգը սուտ է ու կեղծիք: Ներկայացվող այդ թեզերն միջազգային հանրությանն ու հայ հասարակության այն հատվածին մոլորեցնելու համար են, որ չեն ճանաչում Ադրբեջանը ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած քաղաքականությունը: Ադրբեջանի հասարակության շրջանում, արդեն ասացի, պացիֆիստների փոքր հատված կա, որ այս օրերին էլ խաղաղություն հաստատելու կոչեր է անում: Ուժեր կան, որ անգամ հարավկովկասյան՝ այսրկովկասյան (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ինչ-որ ընդհանուր կոնֆեդերատիվ պետություն ստեղծելու գաղափարներ են առաջ տանում: Բայց նրանք այնքան քիչ են, որ որեւէ որոշման վրա չեն կարող ազդել:

– Թափառող տեսակետ կա, որ թե՛ Հայաստանի , թե Ադրբեջանի հասարակ քաղաքացիները կարող են խաղաղ ու հաշտ ապրել, խնդիրը՝ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարության մեջ է: Ադրբեջանցիները պատրաս՞տ են խաղաղ համակեցության:

– Ադրբեջանը, մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած, հակահայ քաղաքականություն է տանում, հայաֆոբիան ամենուր է՝ հեռուստատեսությամբ, թերթերով ու քարոզչության հնարավոր բոլոր միջոցներով: Այդ ամենը ենթադրելու տեղիք է տալիս, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ խաղաղ ապրել հայ ժողովրդի հետ: Գուցե մի քանի տասնամյակ առաջ հնարավոր լիներ նման բան ասել, բայց այժմ նման բան կարծելը միամտություն է: Ի վերջո, հնարավոր չէ խաղաղ համակեցություն ենթադրել մի ժողովրդի հետ, որ կացնահարում է քնած զինվորականին, դիակապտությամբ է զբաղվում կին զինվորականների մարմինների հետ եւ այլն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեր նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելն է»

Հաջորդ գրառումը

Փելոսիի երեւանյան այցը կասեցրեց լայնածավալ պատերազմը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փելոսիի երեւանյան այցը կասեցրեց լայնածավալ պատերազմը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական