Տարբեր կարծիքներ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում, ադրբեջանական հրթիռները Երեւան կհասնե՞ն, որովհետեւ քաղաքում այդպիսի թափառող տեսակետ ու կարծիք կա: Ըստ նրա՝ մտահոգությունը տեղին է, ու որպեսզի նման բան չլիներ, պետք էր կատարել ոչ թե պատեհապաշտական, այլ արժեհամակարգային, քաղաքակրթական ընտրություն: «Բոլոր այդ մտահոգություններն արդարացված են, ու բոլորն էլ ընդունում են, որ կա պատերազմի վտանգ: Իսկ եթե նման բան կա, ու չես կարողանում կանխել, ապա պետք է ավելի վատթար բանի սպասես: Մեզանից կախվածը պետք է անենք, որ վատթարագույնը տեղի չունենա, ու դրական գործընթաց սկսվի»,- «Ազգի» հետ զրույցում մանրամասնեց նա:
«Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանն, ի տարբերություն ԱԻՄ առաջնորդի, չի հավատում, որ արկերը Երեւանի վրա կընկնեն, բայց եւ ժողովրդական խոսքն է հիշում՝ գողը երբ տանից է լինում, եզը երդիկով են հանում: «Այո, չեմ կարծում, թե Երեւանին կխփեն, բայց անկախ ամեն ինչից՝ շան հետ, որ ընկերություն ես անում, ոչ թե փայտը, այլ թվանքը պետք է ձեռքիցդ չգցես»,- ընդգծեց նա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ