Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի նորություն չէ

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մնում է բարձրաձայնել, թե ո՞վ է դրա բուն նախաձեռնողը

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանը դիմեց հերթական ագրեսիայի։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ստորագրված չարաբաստիկ եռակողմ հայտարարությունից հետո հայ ժողովուրդն անընդմեջ ենթարկվում է նոր փորձությունների, եւ դրանք որպես կանոն ավարտվում են նոր զոհերով եւ տարածքային նորանոր կորուստներով։ Թերեւս 44 օրյա պատերազմով կաթվածահար արված հայաստանյան իշխանությունները, Պուտինին դիմելուց զատ, փորձություններին հակազդելու որեւէ այլ միջոց չեն գտնում, ոչ էլ հասկանում, որ հաճոյանալը երբեւէ քաղաքական գործոն չի եղել, ոչ էլ կլինի։

Խնդիրը տվյալ դեպքում Ադրբեջանի հերթական ագրեսիան չէ միայն, այլ դրանով պայմանավորվող առաջադրանքները, աշխարհաքաղաքական այն ծրագրերը, որոնք իր առջեւ դրել է դրա նախաձեռնողը։ Հայաստանյան լրատվամիոցները ուշի ուշով հետեւում են իրադարձությունների ընթացքին, ինչպես նաեւ դրանց միջազգային արձագանքներին, որոնք որեւէ կասկած չեն թողնում, որ ադրբեջանական այս նոր ագրեսիան նախաձեռնել է Հայաստանի շատ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Պուտինի թողտվությամբ, խոչընդոտելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը Հարավային Կովկաս, ինչը ենթադրում է նրանց քաղաքական ներկայության վերականգնումը տարածաշրջանում։ Ի դեպ՝ դեռեւս օգոստոսի 19-ին, մասնակցելով ընդդիմադիր “Halktv”-ի հաղորդմանը՝ Ցեղասպանության թուրքական ժխտողականության առաջամարտիկ Դողու Փերինչեքը հայտարարել էր. «Մենք 44-oրյա պատերազմում համագործակցել ենք Ռուսաստանի հետ, որ Հարավային Կովկասից դուրս վռնդենք ամերիկյան իմպերիալիզմին»։

Թերեւս վերականգման հանգամանքի պատճարով է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Իրանը հանդես են գալիս ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության, իսկ ՀԱՊԿ-ը կրկին մերժում է Հայաստանի օգնության խնդրանքը։ Թեեւ այդ ընթացքում Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ի նիստ է հրավիրում, սակայն Ռուսաստանը, պահանջելով, որ ՄԱԿ ԱԽ փաստաթղթում հղում արվի եռակողմ հայտարարությանը, փորձում է չեզոքացնել նաեւ ԱԽ-ի ջանքերը։ Ավելին, նա դեռ Հայաստանին մեղադրում է ռուս-թուրքական սահմանները չճանաչելու մեջ։ Այս ամենը ցույց է տալիս, որ որքան էլ մենք ապավինենք Ռուսաստանին եւ նա մեզ հետ դաշինք կնքի եւ այդ դաշինքն ամրագրված լինի 1995-ի, առավել եւս 1997 թ. «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության» պայմանագրով, Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, այլ մենք ենք նրա դաշնակիցը, այն էլ գաղութի կարգավիճակով։ Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը մեզ հետ դաշինք է կնքել, որպեսզի Էրդողանի կամ Ալիեւի հետ քաղաքական սակարկություններում զիջումներն անի Հայաստանի հաշվին։

Դրանք նորություն չեն, բայցեւայնպես խիստ աղետաբեր՝ հայ ժողովրդի համար։ Որքան էլ միջպետական հարաբերություններում գործի փոխադարձման սկզբունքը, Հայաստանը միայնակ ի վիճակի չէ փոխադարձել Կրեմլի քայլերին, բայց կարող է գոնե մեկ անգամ միջազգայնորեն դատապարտել դրանք։ Սակայն դատապարտելու փոխարեն ՀՀ վարչապետը կա՛մ շնորհակալություն է հայտնում Պուտինին, թերեւս դրանով օրինականացնում ՌԴ նախագահի հակահայ նկրտումները, կա՛մ էլ հեռաձայնում վերջինին եւ գանգատվում, ինչպես արեց սեպտեմբերի 13-ին։ Պուտինին հեռաձայնելն ու գանգատվելը Ադրբեջանի ագրեսիայն արձագանքելու ձեւ չեն, ընդամենը Հայաստանը դարձնում են ծաղր ու ծանակի առարկա ինչպես Կրեմլի, այնպես էլ Բաքվի հրոսակների առջեւ։

Այդ առումով թերեւս հատկանշական էր ՀՀ վարչապետի սեպտեմբերի 14-ի շատ երկարաշունչ, նույնքան էլ անբովանդակ ելույթն Ազգային ժողովում։ Նա փոխանակ ի մի բերի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի փորձութլունները, մարդկային եւ տարածքային կորուստները, նախընտրեց երկար-բարակ արդարանալ, թե Հայաստանը սադրանքների չի դիմել։ Մինչդեռ Ադրբեջանը մեզ սադրանքների դիմելու մեջ մեղադրում է դեռեւս 1991 թվից։ Եթե վարչատետն արդարանում է, կնշանակի գիտի ադրբեջանական այս նոր ագրեսիայի բուն նախաձեռնողին, բայց այդ մասին չի կարող բարձրաձայնել, որովհետեւ Պուտինին հասցեագրած երախտագիտության, Ռուսաստանի հետ դաշինքին հավատարմության անվերջ հավաստիացումներով նա կորցրել է այդ հնարավորությունը։ Ելույթում Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը եւս 10 քառ. կմ. օկուպացրել է Հայաստանից, ապա ավելացրեց. «Հայաստանն այսօր ունի անվտանգային եւ գոյաբանական պրոբլեմ։ Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»։

Ակամա հարց է ծագում, ո՞ւմ առջեւ, Հայաստանի՞, հայ ժողովուրդի՞, թե՞ Պուտինի։ Վարչապետի այս խոսքերը հիմք են տալիս ենթադրելու, որ մեզ նոր փորձություններ են սպասում։

Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիային անդրադարձան նաեւ թուրքական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 13-ին CNNTurk հեռուստատեսությունը կազմակերպեց հատուկ հաղորդում, որին Բաքվից հեռակապով մասնակցում էր Միլլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան։ «Չնայած երեկ զինադադար էր հայտարարվել, ասաց նա, սակայն հայ զինվորներն այսօր ներթափանցեցին ադրբեջանական դիրքեր, փորձեցին ականապատել դրանք, ինչը բախումների վերսկսման պատճառ դարձավ, եւ հայերը արժանի հակահարված ստացան, որքան էլ Մոսկվայի համաձայնագրով հայկական կողմը Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորություն ստանձնի եւ ադրբեջանական կողմը բարի կամք դրսեւորի՝ բացելով Լաչինի միջանքը, Հայաստանը հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, հայկական կողմը պետք է վերջ տա սադրանքներին, մանավանդ որ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է, նախորդ դարի սկզբներին բոլշեւիկները դա Ադրբեջանից պոկել եւ նվիրել են Հայաստանին»։

Այնուհետեւ Փաշաեւան սադրանքներին վերջ տալու խորհուրդ տվեց Հայաստանին, նշեց՝ որ հայկական իշխանությունները 49 զոհից են խոսում, սակայն այդ ցուցանիշին կասկածանքով է վերաբերում նույնիսկ հայկական ընդդիմությունը, որի կարծիքով հայկական կողմի զոհերի թիվը 150-200 պետք է լինի։ Նա ի հարկե չմոռացավ փառաբանել Իլհամին, միաժամանակ երախտագիտություն հայտնել Թուրքիային։

Հաղորդման մասնակիցներից CNNTurk-ի թղթակցուհի Ֆուլյա Օզթուրքն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել պատերազմում Ադրբեջանի ձեռք բերած հաղթանակի հետ, եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր անընդհատ սրում է ռազմական իրավիճակը սահմաններում, մինչդեռ նոյեմբերի 10-ին ստորագրված այղ համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանը Լաչինում միջանցք էր բացելու, իսկ Հայաստանն էլ՝ դրա դիմաց Զանգեզուրում։

Մարմարայի համալսարանի պրոֆ. Օքան Յեշիլօքը, որ ներկա էր հաղորդմանը, Ադրբեջանի հարձակումը նմանապես պայմանավորեց հայկական կողմի սադրանքով, ասաց, որ Ադրբեջանը վերջին պատերազմում ստացել է այն, ինչ ցանկանում էր, ինչո՞ւ նոր պատերազմ սանձազերծի։ Հետո անդրադարձավ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին, մատնանշեց, որ թուրքական կողմը ադրբեջանական կողմի հետ համատեղ է ծավալում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները։

Հաղորդմանը հեռակապով մասնակցեց նաեւ CNNTurk-ի Մոսկվայի թղթակից Սիյամենթ Քաչմազը եւ հատուկ խոսեց Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ նախատեսվող միջանցքի մասին, որի խոսքերով Հայաստանն ստանձնել է նաեւ դրա բացման պարտավորություն, բայց չի կատարում։ Թե որտեղո՞վ է անցնելու այդ միջանցքը, նա չպարզաբանեց։ Եթե դա անցնի Մեղրիով, ապա ողջ Զանգեզուրը կվերածվի ռուսական զորանոցի, ինչպես բզկտված Արցախի հայկական հատվածը։

Սեպտեմբերի 14-ի համարներուն նշված հարցերին անդրադարձավ նաեւ թուրքական տպագիր մամուլը։ Օրինակ՝ «Հյուրիյեթը» բախումները լուսաբանել է՝ «Հայաստանի սադրանքն ի զուր անցավ… Ադրբեջանը հետ մղեց» վերնագրով եւ «Ազերի գարդաշ, զարկ հայերին, որքան հնարավոր է շատ» ենթավերնագրով։ Timeturk-ը նշելով Ադրբեջանի 50 զոհերի մասին՝ անդրադարձել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» ցավակցության եւ Ադրբեջանի հետ համերաշխության հայտարարությանը։ Քանի որ թուրքական արձագանքները ենթադրելի են, ուստի չեմ ուզում չարաշահել ընթերցողի համբերությունը։ Պարզապես ասեմ, որ թերեւս ուշագրավը Timeturk-ի հրապարակումն էր, որտեղ մատնանշվել է. «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բախումներն սկսելուն պես հեռաձայնեց ՀՀ վարչապետ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախգահ Ալիեւին։ Ըստ պետքարտուղարության սեպտեմբերի 13-ի տարածած հաղորդագրության ռմբակոծութների առթիվ Բլինքենը խորը մտահոգութն է հայտնել, նշել է, որ նախորդ օրը ԱՄՆ-ը բախումները ճնշման միջոցով կասեցնելու երաշխիք է տվել Փաշինյանին, գալով Ալիեւին, ապա պետքարտուղարը կոչ է արել Ադրբեջանի նախագահին, որ դադարեցնի թշնամանքը, նախազգուշացնելով. «ԱՄՆ-ը ճնշում է գործադրելու դադարեցնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բախումները»։ Մեզ մնում է սպասել։

Համանման կոչով հանդես է եկել նաեւ ԵԱՀԿ-ն։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի պաշտոնական դիրքորոշման հասցեականությունը

Հաջորդ գրառումը

Լեհերին հարցնենք՝ ո՞ւմ համար է Բաքուն վերանորոգում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Լեհերին հարցնենք՝ ո՞ւմ համար է Բաքուն վերանորոգում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական