Սեպտեմբերի 18-ին Շվեյցարիայի հայկական եւ հայասեր միությունների խորհուրդը (CAAS), Քրիստոնեական միջազգային համերաշխությունը (CSI), 11 հասարակական կազմակերպություններ դիմել են Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հորդորով: Շվեյցարիայի՝ Բաքու մեկնող պատվիրակները պիտի բարձրաձայնեն հետեւյալ պահանջները՝ հայ գերիների, ռազմագերիների ազատում, արցախցիների վերադարձի իրավունքի իրացում: Նույն օրը Բունդեսթագին համանման պահանջով են դիմել Գերմանիայում գործող մի շարք կառուցներ՝ Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը (IGFM)-ը, Ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը, Վտանգված ազգերի ընկերակցությունը, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա