Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Օպերացիա «Զոդ»». Newmag-ի ուշագրավ հրատարակությունը

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Newmag հրատարակչությունը բոլորովին վերջերս ընթերցողի ուշադրության է ներկայացրել «Օպերացիա «Զոդ»» կարեւորագույն աշխատությունը, որը պատմում է անցյալ դարի երկրորդ տասնամյակի մայրամուտին Հայաստանի դեմ իրականացվող ադրբեջանական զավթողական ծրագրերի եւ հայության արյան գնով դրանց վիժեցման մասին:

«Զոդ»* օպերացիան քչերին է հայտնի, եւ հաճախ նույնիսկ պատմագետների շրջանակներն են լռում դրա մասին, այնինչ, այն ուշագրավ է ո՛չ միայն պատմության տեսանկյունից, այլեւ ռազմարվեստի, ինչո՞ւ չէ` նաեւ ապագայի, որովհետեւ գրքի հեղինակները հարուստ ազգագրական եւ պատմական լույսի ներքո ցույց են տալիս, որ ադրբեջանցիների`  դեռեւս մեկ դար առաջ Հայաստանը յուրացնելու ծրագիրն այսօր էլ է ուժի մեջ, չնայած այն բանին, որ նրանց հաջողվել է գրավել եւ սեփականել Հայաստանի շատ մեծ, կարեւորագույն հատվածը:

«Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ: Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն: 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին: Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում: Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը, հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւ հնագիտական ու բանագիտական տվյալներ: Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքել են ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը:

Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր: Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար»- գրում են գրքի հեղինակներ Ավետիս Գրիգորյանն ու Արսեն Բոբոխյանը:

Գ.Գ.

* Զոդ- ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Պարսից ծոցի անվտանգության ծրագրի ռուսական նոր տարբերակը Դոնբասյան զարգացումների համատեքստում

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Պարսից ծոցի անվտանգության ծրագրի ռուսական նոր տարբերակը Դոնբասյան զարգացումների համատեքստում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական