Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիս Բոհջալյանի նոր վեպը` «The Lioness»

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իր նախորդ «Hour of the Witch» (Վհուկի ժամը) գրքի եւ «The Flight Attendant» (Ինքնաթիռի ուղեկցորդուհին) գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի հաջողություններից հետո, «Նյու Յորք Թայմսի» կողմից «Լավագույն վաճառվող գրքի հեղինակ» ճանաչված Քրիս Բոհջալյանը թագավարակի պարտադրված մեկուսացումից հետո հանրությանն է ներկայացնելու իր «The Lioness» (Էգ առյուծը) խորագրով նոր գիրքը: Ուոթերթաունից Բարբարա Մերգերյանի հաղորդմամբ` Ամերիկայի հայկական թանգարանի դահլիճում մայիսի 18-ին նա քննարկելու է իր գիրքը երիցս Պուլիցերյան մրցանակի արժանացած վաստակաշատ հետազոտող-լրագրող, «Boston Globe» թերթի երկարամյա աշխատակից եւ «Master Thieves» (Վարպետ գողերը) գրքի (որին «Ազգ»ը ժամանակին անդրադարձել է) հեղինակ Սթիվն Քյուրքչյանի հետ:

«Պատմական առինքնող թրիլեր» բնութագրված նոր վեպն աֆրիկյան ճոխ սաֆարիի մասին է, որը դժբախտությամբ է ավարտվում: Դեպքերը կատարվում են Տանզանիայում, որտեղ երիտասարդ դերասանուհի Քեթի Բարստոուն եւ իր ամուսինը արկածախնդրություններով լի սաֆարի են կազմակերպում իրենց գործընկերների, մենեջերների եւ թերթի լրագրողների համար: Բնության գրկում մոմի լույսի տակ նախատեսված ռոմանտիկ խնջույքի պատրաստություններն ու կենդանական աշխարհի հետաքրքրական նկարահանումները հանկարծակի փոխվում են ու ողբերգական ավարտ ունենում երկրի հարեւանությամբ գտնվող արեւելյան Կոնգոյում կատարվող ապստամբության եւ օտարազգի վարձկանների վայրագությունների պատճառով:

Գիրքը հոգեբանական դրամա է գոյութենական պայքարի, սիրո եւ համբավավոր դառնալու մասին: Բոհջալյանը որոշ ժամանակ Տանզանիայում է անցկացրել` կարողանալու ճշմարտացիորեն նկարագրելու շրջակա միջավայրը: Նրա վեպերը սովորաբար արծարծում են մարդկանց եւ կենդանիների իրավունքների, ինչպես նաեւ բնապահպանական թեմաներ: Իսկ «Ավազե դղյակի աղջիկները» (2012), որ Հայոց ցեղասպանության մասին է, համարվում է նրա ամենահաջողված եւ ամենաանձնական ստեղծագործությունը: Այն պարտադիր ընթերցանության ցուցակում է ընդգրկված գրաքննադատների կողմից: Մասաչուսեթսում մայիսի 18-ի քննարկումը միակն է լինելու, որին անձամբ մասնակցելու է հեղինակը եւ ստորագրելու է իր գրքերը նախքան շրջագայության մեկնելը` ծանոթացնելու համար իր նոր վեպը տարբեր նահանգներում:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

The Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ժամանակ տարհանված գորգերը կտեղափոխվեն Պատմության թանգարան. News.am

Հաջորդ գրառումը

Հայ դիրիժորական դպրոցի հաղթարշավը Իսրայելում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ դիրիժորական դպրոցի հաղթարշավը Իսրայելում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական