Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ն «ամոթը կորցրել» է

Սևակ Վարդումյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խրոխտ հայտարարություններից 10-ը տարի անց

Կարմիր գծերի համար նոր՝  ավելի թանկ վճար սահմանելուց հետո Երեւանի քաղաքային իշխանությունը քաղաքացիներին նոր աչքալուսանք է տվել: Տրանսպորտի գինը եւս կթանկանա: Քաղաքապետարանի շրջանառած «Միասնական տոմսային համակարգի» նախագծով՝ երթեւեկության համար նոր կարգուկանոն է սահմանվում: Շրջանառությունից, որպես այդպիսին, դուրս է գալիս տրանսպորտից մեկանգամյա վճարը:  Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը միջին եւ մոտավոր հաշվարկ է ներկայացրել. եթե տարեկան տոմսի գումարը բաժանենք մեկ քաղաքացու տարեկան երթեւեկության միջին թվին, ապա կստանանք 180 դրամ: Ստացվում է՝ սակագինը կթանկանա նվազագույնը 80 դրամ:

Գրիգորյանը չի էլ թաքցնում՝ քաղաքային իշխանությունն, այո, թանկացնում է ուղեվարձը, բայց ոչ թե նախապես հրապարակված 260 դրամ, այլ՝ փոքր-ինչ ավելի նվազ: Պաշտոնյան դա բացատրում է տրանսպորտի որոշակի բարելավմամբ, ավտոբուսային պարկը թարմացնելով եւ առավել հարմարավետ մեքենաներ շահագործելով:

Գրիգորյանը հիշում է՝ 2013-ին ինքը եւս մասնակցել է «Չեմ վճարելու 150 դրամ» ցույցերին, բայցեւ շտապում է արձանագրել՝ այն ժամանակ դեմ էին տրանսպորտի թանկացմանը, քանի որ մարդիկ երթեւեկում էին «մահվան գազելներով»՝ կռացած, խցկված, ոչ հարմարավետ: Քաղաքացիները թեեւ մասամբ համաձայն են քաղաքապետարանի պաշտոնյայի հետ, բայցեւ պնդում են՝ այսօր եւս երթեւեկում են բեռնված ավտոբուսներով, իրար վրա շնչել-արտաշնչելով, դեռ չասած, որ կանգառներում ավտոբուսի սպասում են երբեմն անգամ մի քանի ժամ:

2013-ի տարնասպորտի ուղեվարձի թանկացման ցույցերին մասնակցում  էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, իսկ մենք այսօր հացի խնդիր ունեցող երկիր ենք: Ու դնել, մարդուն ասել՝ գիտե՞ս՝  այսուհետ պետք է քո հացի կեսն էլ տաս պետությանը, որ որոշ մարդիկ գերշահույթներ ունենան ու բազմաթիվ մեքենաներով իրենց հետեւից թիկանապահներ պտտեցնեն, մի քիչ անարդար է»,- ասում էր Սիմոնյանը, որ այսօր անգամ ընտանեկան զբոսանքի է թիկնապահներով շրջապատված դուրս գալիս:

Սիմոնյանը, որ 2013-ին  բարձրաձայնում էր՝ «ամոթ է 150 դրամ վճարել», տրանսպորտի գնի թանկացման մասին ձայն-ծպտուն չի հանում: Թիկնապահների առատությունից դժգոհողը չի խոսում նաեւ այն մասին, որ իր համար մեքենայի դուռ բացողն էլ իր հերթին առանձին դուռ բացող ունի (Ավինյանի երդմնակալության ականջը կանչի): Ավելի քան 10-ը տարի առաջ ՀՀԿ-ականների «բեսպրեդելից» դժգոհողն «առանց  ախ քաշելու» եւ ուրախությամբ է վայելում պետական բյուջեի հաշվին իր համար ձեռք բերված 200 հազար դոլարանոց ծառայողական մեքենան, որ երբեմն անարգել կտրում-անցնում է գերբեռնված եւ մեկ-մեկու շալակը ելած ավտոբուսների ճանապարհը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» բացման ռուս-թուրքական շահագրգռություններն ու այնտեղ Իդլիբի տարբերակի կիրառման հավանականությունը

Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները անցած գիշեր՝ մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել. գրել է լրագրող...

ԿարդալDetails

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները պետք է դառնան թվային և կկիրառվեն միայն ՀՀ տարածքում

23/05/2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական