Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

ԱԶԳ
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
58
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ժամանակներում քննարկման գլխավոր թեման Հայաստանում Եվրոմիությանը ինտեգրման հարցն էր, որի շուրջ կարծես վերլուծությունների եւ կարծիքների պակաս չէր զգացվում: Զարմանալի չէր նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հարցազրույցներից մեկում անդրադարձավ այդ խնդրին: Այդ հարցազրույցի ընթացքում նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեց հանրաքվե անցկացել եւ պարզել` Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Եվրասիական Տնտեսական Միության կազմում, թե՞ շրջվում է դեպի Եվրոմիություն: Նա նշեց, որ բազմիցս այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ավելացնելով, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի  շահերին համապատասխանող ցանկացած որոշում: Նա մատնանշեց հայ ժողովրդի հետ ունեցած Ռուսաստանի դարավոր եւ առանձնահատուկ հարաբերությունները եւ հայտարարեց, որ Ռուսաստանը դեմ չի լինելու ՀՀ շահերին ի նպաստ առնված որոշմանը:

Առաջին հայացքից Պուտինի խոսքերը կարող են զարմանալի թվալ` հաշվի առնելով ՌԴ-ի եւ Եվրոմիության միջեւ առկա թշնամանքը, լարված հարաբերությունները եւ հատկապես ՌԴ-ի վերաբերմունքը իր ավանդական ազդեցության ոլորտ հանդիսացող տարածաշրջան թափանցելու ԵՄ-ի քաղաքականությունը: Նրա արտահայտությունը, անշուշտ, կարելի է համարել դիվանագիտական լեզվով հնչած խոսույթ, որի ենթատեքստում այլ իմաստներ են թաքնված: Իմ կարծիքով, պատկերը բավականին բարդ է: Կարեւոր է հասկանալ, որ բոլոր փաստերը, հատկապես վերջին շաբաթների զարգացումերը ցույց են տալիս, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին: Այդպիսի մտադրություն նա չունի, եւ Մոսկվան քաջատեղյակ է այդ մասին: Երեւանը ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակ չունի եւ սա հասկանալի է, ոչ միայն Մոսկվայում, այլեւ Բրյուսելում, Վաշինգտոնում ու Երեւանում: Ավելին, Հայաստանի ԵՄ ինտեգրումը ողջունելի չի լինելու ոչ Մոսկվայում կամ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում կամ Երեւանի որոշ շրջանակներեում: Այնպես որ, նման արտահայտություններ անելիս, ՌԴ նախագահը քաջատեղյակ է` ՀՀ-ն ոչ նպատակ, ոչ էլ մտադրություն ունի անդամակցելու ԵՄ-ին: Փաշինյանի հետ իր հանդիպումների ընթացքում ԵՄ-ի նկատմամբ ՀՀ-ի ընդլայնված տեսլականն ամենայն հավանականությամբ քննարկված պետք է լինի եւ ՌԴ նախագահը տեղյակ է ՀՀ-ի իսկական ռազմավարական նպատակների մասին: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Պուտինի խոսքերը սոսկ հրապարակայնորեն ամրապնդել են այն գաղափարը, թե Հայաստանը ինքն էլ իրապես հետամուտ չէ ԵՄ անդամակցությանը, եւ եթե նման մտադրություն լինի, ՀՀ իշխանությունները անպայման հանրաքվե կանցկացնեն այդ խնդրի կարգավորման վերաբերյալ:

Պուտինը նաեւ հասկանում է, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում նման հանրաքվե անցկացնել եւ եթե նույնիսկ անցկացնեն, վստահ է, որ անհրաժեշտ ցանկալի արդյունքը չի գրանցվելու, ո՛չ մասնակցող քվեարկողների թվաքանակի, ո՛չ էլ վերջնական արդյունքների առումով: Այնպես որ, իր հայտարարությամբ Պուտինը բավականին արդյունավետ ձեւով հաստատում է, որ Հայաստանը կոնկրետ քայլերի կդիմեր (ներառյալ հանրաքվե կազմակերպելը), եթե իրոք ցանկանար շրջադարձ կատարել դեպի Եվրոպա:

Նման հայտարարության ընդլայնված նպատակը, ուրեմն, հանրության գիտակցության մեջ ամրագրելն է այն միտքը, որ ՀՀ-ն ո՛չ ցանկանում, ո՛չ էլ իրականում կարող է շրջադարձ կատարել դեպի ԵՄ: Պատճառները մի քանիսն են: Գլխավորը անշուշտ տնտեսական խորը հարաբերություններն են ՀՀ-ի եւ ՌԴ-ի, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, նաեւ երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառության չափսերը, որոնց թվային արտահայտությունները չափազանց կարեւոր են:

Ակներեւ է, որ ԵՄ-ի ինտեգրման գործընթացը ներկայիս Հայաստանի համար անիրական է, հաշվի առնելով տնտեսական համակարգում առկա էական տարբերությունները, ԵՄ-ի հետ միասնական սահմանների բացակայությունը եւ տնտեսական ինտեգրման հեռանկարի սահմանափակումները: Եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, եւ կամ Թուրքիան, կամ Վրաստանը ԵՄ անդամ լինեին, շատ ավելի հեշտ կլիներ ՀՀ-ի համար առաջ շարժվել դեպի ԵՄ անդամակցություն: Բայց ներկա պայմաններում նման սցենարը անհավանական է թվում:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ նոր անդամներ ընդունելու ԵՄ-ի բյուրոկրատական եւ ինստիտուցիոնալ գործընթացները չափազանց բարդ են: Այս առումով վառ օրինակներ կարող են ծառայել Վրաստանն ու Ուկրաինան, որոնք երկու տասնյակ տարիներ պայքարում են այդ ուղղությամբ, բայց հաջողության չեն հասել:

Մյուս կողմից, դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ինքը ներկայիս պատրաստ է Ռուսաստանի հետ լարվածության մի նոր թեժ կետ առաջացնել Հարավային Կովկասում, որտեղ խաղաղությունը խիստ փխրուն է: Այս բոլոր գործոնները հավանաբար շատ հանգամանալից կերպով քննարկվել են Մոսկվայում եւ հանգել այն եզրակացության, որ տեսանելի ապագայում Հայաստանը չի դառնա ԵՄ անդամ: Հենց այս հիման վրա էլ Ռուսաստանը ձեւավորում է իր դիրքորոշումը:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնյագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջին արարը՝ ինքնուրացում

Հաջորդ գրառումը

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական