Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստաբանություն՝ հօգուտ ձեւավորվող ռազմավարական մտքի

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս կոլեկտիվ աշխատության մեջ մի քանի հեղինակներ իրենց վերլուծությունն են առաջարկում աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական մարտահրավերների վերաբերյալ, որոնց պետք է դիմակայի Հայաստանը՝ իր գոյատեւումը երաշխավորելու համար ավելի ու ավելի թշնամական ու սպառնացող տարածաշրջանային միջավայրում:

Գոյություն ունի՞ արդյոք հայկական ռազմավարական միտք: Այս հարցին պատասխանելու համար Փարիզի Չոբանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրափյանը փորձել է ուրվագծել փաստարկված պատասխան՝ հիմնվելով սեփական հետազոտությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք փորձագետների եւ Հայ դատի «ուղեկիցների» գործակցության վրա: Բոլորն էլ համամիտ են հայկական պետության թուլացման պատճառների եւ հետեւանքների, նրա  քաղաքական եւ դիվանագիտական   մեկուսացման, Ցեղասպանության ճանաչման վրա չափազանց երկար ժամանակ կենտրոնացած Սփյուռքի դերի վերաբերյալ  այս իրատես եւ անողոք դիտարկմանը: Սփյուռքը բաց է թողել հայկական պետության կառուցմանը մասնակից լինելու եւ հատկապես  նրա ժողովրդագրական անկումը նվազեցնելու պատմական հնարավորությունը: Հղում անելով Ֆրանսիական աշխարհաքաղաքական նոր դպրոցի հայր Իվ Լակոստին՝ Վարուժան Սիրափյանը բացատրում է Հայաստանի աշխարհաքաղաքականությունը տարբեր ընկալումներով՝ համաշխարհայինից մինչեւ տեղական մասշտաբներով, հասկանալու շահեկանությունը:

Լինելով հեռանկարային եւ հիմնվելով ուժերի ներկայիս հարաբերակցության վրա, գիրքը նախ տալիս է Հայաստանի հանրապետության ռազմական, տնտեսական, քաղաքական, սոցիալ-մշակութային եւ առաջին հերթին ժողովրդագրական իրավիճակի ներկա պատկերը: Ապա  ձեւակերպում է առաջարկություններ՝ մի շարք  գոյաբանական բնույթի մարտահրավերների  դիմակայելու համար: Այն վերաբերում է բանակի ամրապնդմանն ու բարեփոխմանը, օրենքի գերակայության հաստատմանը (պայքար կոռուպցիայի դեմ), ժողովրդագրությանը, կիբեռանվտանգությանը, կրթությանը, քաղաքացիությանը…  Թեեւ հնչերանգն ակադեմիական չէ,  սական Հայաստանի իրար հաջորդած ղեկավարներին եւ Սփյուռքի առաջնորդներին ուղղված քննադատություններն օգտակար են՝ մանավանդ որ  2020-ի պարտությունից հետո քննադատական   քննություն իրականում տեղի չունեցավ: Այս տարատեսակ եւ տարբեր որակների հոդվածների ընդհանուր գիծն է փաստաբանությունը՝ հօգուտ առկա հայկական տարածքների անձեռնմխելիության, միջազգային հարաբերություններում իրատեսական լինելու կարեւորության (այն է՝ ոչինչ չսպասել Արեւմուտքից), ռուս հովանավորի հետ աշխարհառազմավարական գործընկերության վերանայման՝ սահմանելով ազգային շահերը (հետազոտություն եւ զարգացում, ռազմարդյունաբերական համատեղ համալիր եւ այլն): Եվ պանթյուրքիզմի այս տանջահարող հիշատակումը, որ  ժամանակ առ ժամանակ Դամոկլյան սրի պես իջնում է Հայաստանի վրա: Ինչպես իրավամբ նշում է կիպրացի ֆրանսաբնակ պատմաբան Խարալամբոս Պետինոսը, պանթուրքիզմը եւ թուրքական ծավալապաշտությունը Անկարայում կոնսենսուսային կետ են հանդիսանում՝ ում ձեռքին էլ հայտնվի իշխանությունը՝ իսլամիստ-ազգայնական Արդարություն եւ զարգացում կուսակցության, թե՞ աշխարհիկ քեմալականների Ժողովրդահանրապետական կուսակցության:

Այս աշխատության մյուս արժեքը հիմնված է  երկու հիրավի մեծ ուժերի՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ դաշինք կնքելու անհրաժեշտության վրա: Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր ռազմավարական  գործընկերությունը Հնդկաստանի հետ, որը կօգտվի հայկական տարածքից որպես կապի միջոց դեպի Սեւ ծով՝ չինական մետաքսի ճանապարհների հնդկական տարբերակ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի (INSTC) շրջանակներում: Սա է միջազգային հարաբերությունների վերլուծաբան լիբանանահայ Եղիա Թաշճյանի հոդվածի թեման: Այն լրացնում է  Հայաստանում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի  հայ-չինական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին ուսումնասիրությունը, որտեղ առեւտրային հաշվեկշռի սալդոն լայնորեն թեքվում է Պեկինի օգտին:

Հայաստանի արտաքին քաղաքականության երեսուն տարիների վերաբերյալ Բենիամին Պողոսյանի հոդվածն ի ցույց է դնում  այդ տարածքների բնակեցման համար լուրջ ծրագրեր իրականացնելու գործում Հայաստանի եւ Արցախի  անկարողությունն, ինչն այնտեղ ստեղծել է աշխարհառազմավարական վակուում, որը Ռուսաստանը մտադիր է օգտագործել ի նպաստ իր շահերի:

Հուսանք, որ նոր սերունդը կկարողանա զբաղվել բոլոր այս թեմաներով: Եվ ե՞րբ կբացվի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոն Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Փարիզ

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Ֆրանսիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջան-Իսրայել համագործակցության մի դրվագ

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները գերլարված են եւ իրար մեջ «դավաճաններ» են փնտրում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները գերլարված են եւ իրար մեջ «դավաճաններ» են փնտրում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Փաշինյանի կաթողիկոսահալած գրառումները շարունակվում են՝ ավելի ընդգծելով նրա՝ քննադատություններին անձնական կոմպրոմատներով, շանտաժով ու ծամոնային հիվանդագինությամբ պատասխանելու ոճը։ Նրա նոր գրառումը...

ԿարդալDetails

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական