Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանի հետ երկու «ճակատով» է ուզում հարաբերվել

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 13-ից հետո իշխղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի եւ Արցախի հարաբերություններն Ադրբեջանի հետ մեկ՝ ընդհանուր, հարթակից երկու հարթակ տեղափոխելու համար: Պատճառն, ըստ երեւույթին, այն է, որ Քաղպայմանագիրը գիտակցում է՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածի թե՛ պատասխանատուն, թե՛ մեղավորն ինքն է, որովհետեւ հակառակորդը հարձակվել է նոր՝ 44-օրյա պատերազմից հետո առաջացած բնագծերի վրա, որոնք, փաստորեն, մեկօրյա հարձակման հետեւանքով բավական փոփոխվել են, ցավոք, ոչ հօգուտ մեզ: Եվ եթե 44-օրյա պատերազմի պարտությունն իշխող թիմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավոր բոլոր մեթոդներով իր վրայից «նախկինների» վրա է գցում, ապա արդեն Հայաստանի սուվերեն տարածքների վրա Ադրբեջանի իրականացրած հարձակումը որեւէ կերպով ուրիշի վրա փաթաթել չի կարող: Հետեւաբար՝ կարիք կա Հայաստանի ու Արցախի՝ Ադրբեջանի հետ ունեցած արհեստական հարաբերություննները տարանջատել մեկը մյուսից ու միջազգային հարթակներում դրանք որպես իրարից տարբերվող երեւույթներ ներկայացնել: Ավելին՝ «Ազգ»ի տեղեկություններով՝ հայաստանյան պատվիրակությունները միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ հիմնականում սեպտեմբերի 13-ի հարձակման ու այդ ժամանակ մեր սուվերեն տարածքներն Ադրբեջանի կողմից օկուպացնելու մասին են բարձրաձայնում՝ մոռացության մատնելով, օրինակ, Շուշիի կամ Հադրութի օկուպացիայի փաստը:

Թե ինչի կարող է հանգեցնել երկակի այս խաղը, ենթադրել կարելի է, բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի իշխանությունը բանակցություններ վարելու ու հայկական շահն առաջ տանելու մանրուքներին անգամ չի տիրապետում, ուր մնաց թե միանգամից երկու հարթությամբ կարողանա կռիվ տալ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապարդյուն հանդիպումներ Սոչիում

Հաջորդ գրառումը

Հնդկաստանի հայոց մարդասիրական ճեմարանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դուք մտածեք, մենք խելոք սպասենք

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական