«Ցեղասպանության գաղութատիրական ոճերի բնույթը» կամ «Կանայք ցեղասպանության ժամանակ»

Օրերս Կանանց ռեսուրսային կենտրոնում (ԿՌԿ) տեղի ունեցավ վեբինար, որի բանախոսն էր սփյուռքահայ Թալին Սուճեանը: Վեբինարի գլխավոր քննարկման դրված թեման «Ցեղասպանության գաղութատիրական ոճերն» էր: Քննարկվում էր դրա բնույթը:

Բանախոս Սուճեանը ներկայացնում էր, թե կանայք ի՞նչ դեր են ունեցել այդ տարիներին,  արդյոք պաշտպանվա՞ծ են եղել նրանց իրավունքները,  ունեցե՞լ են խոսքի ազատություն:

Հարց հնչեց` լսելի՞ է եղել կանանց ձայնը գավառներում Ցեղասպանության տարիներին:
Պատասխանն այսպիսին էր`

 «Կանանց ձայնը երբեք չի դադարել լսելի լինել,  նրանք ունեցել են իրենց ուրույն դերը եւ կարողացել են շատ հաջողությունների հասնել այդ տարիներին` օգնելով բռնագաղթածներին (երեխաներ,  կանայք,  ծերեր)»:

Ըստ նախկինում հնչած կարծիքի` ցեղասպանությունը գաղութատիրական է, բայց ներկաները հակադրվեցին նշելով,  որ այն ազգային է, քանի որ մենք խանգարում էինք թշնամի ազգին, նրանք նախանձում էին, քանի որ մենք ավելի լավ էինք ապրում այն ժամանակ:

Հաջորդ հարցը, որը հնչեց՝ եղավ գավառ-քաղաք կապին վերաբերող: Սուճեանն ասաց, որ անկախ ամեն բանից միշտ կապ է պահպանվել ինչպես քաղաքների, այնպես էլ` գավառի ու քաղաքի միջեւ, տեղական վարչությունների միջոցով:

1915 թվականին գրեթե բոլոր տղամարդիկ սպանված էին, կանայք` բռնաբարված, երեխաները` որբացած, սոված կամ ծեծված: Իսկ կանայք եղել են վտանգված, սակայն կարողացել են իրենց  պաշտպանել եւ ավելի լավ, քան տղամարդիկ:

Ցեղասպանությունն այն ոճիրներից է, որը միայն ազգայնամոլությամբ բացատրելը թերի է:

ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՊՄՀ,  Լրագրության բաժին, 2-րդ կուրս