Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցավալի է, որ պաշտպանության նախարարի համար ԳՇ պետ չունենալու հանգամանքը խնդրահարույց չէ»

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բանակում ու Զինված ուժերի փոփոխությունների մասին հայտարարությունները հարուցել են զինվորականների ու ոլորտի մասնագետների ցասումը: Վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ, նշենք, Պապիկյանն ասել է, թե ԶՈւ օրենսդրության փոփոխության են պատրաստվում, ըստ որի՝ Գլխավոր շտաբի պետը համարվելու է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար, օրինակ, անհասկանալի է՝ ի՞նչ հիմքով ու հիմնավորումներով է փոփոխություն կատարվելու օրենքի մեջ: Պարզ չէ նաև, թե ի՞նչ դեր է ունենալու և ի՞նչ գործիքակազմով է օժտված լինելու գլխավոր շտաբի պետը:

«Սուրեն Պապիկյանն ասում է, որ այսուհետ Գլխավոր շտաբը պետք է երկրի անվտանգային հարցերով ու զորքերի մարտական պատրաստվածության գործով զբաղվի: Հարց՝ իսկ մինչև այդ ԶՈւ-ն ինչո՞վ է զբաղված եղել, ի՞նչ խնդիրներ է իր առաջև դրել ու կատարել: Պապիկյանը նաև ասում է, որ շտաբը չպետք է գնումներով զբաղվի, ինչը նույնպես խնդրահարույց է: Այդ ի՞նչ գնումներով է զբաղվել ԳՇ-ն մինչև այսօր, որ հիմա էլ չպետք է զբաղվի: Եթե խոսքը զենք-զինամթերքի, տեխնիկական միջոցների, բանակի կարիքների համար ինչ-որ այլ բաներ ձեռք բերելու մասին է, ապա գիտենք, որ ԳՇ-ն շատ վաղուց նման գործառույթ չունի, դա պաշտպանության նախարարությունն է իրականացնում՝ կառավարության գլխավորությամբ»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է Մանգարսարյանը:

Ըստ նրա՝ Պնախարարի՝ վերջերս ունեցած հարցազրույցի ամենացավալի մասն այն էր, որ պաշտպանական քաղաքականություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է՝ ավելի քան երեք ամիս ԳՇ-ի պետի հաստիքի թափուր լինելու հանգամանքը խնդրահարույց չէ: Այինիչ՝ եթե անգամ գումարտակի, վաշտի, զորամասի հրամանատարի պաշտոնները թափուր են մնում, կառավարման իմաստով բավական լուրջ խնդիրներ են առաջանում:

«Խոսվում  է նաև, որ պետք է ստեղծել, այսպես ասած, տարածքային պաշտպանական համակարգ, որ պատերազմի ժամանակ, ըստ տարածքների՝ կզբաղվի տվյալ տարածի պաշտպանությամբ: Ուզում եմ հիշեցնել՝ մինչև պատերազմը մեր բանակը աշխարհազորի մասին օրենք ուներ, ինչի մասին այժմ ընդհանրապես որևէ մեկը ո՛չ հիշում է, ո՛չ՝ խոսում: Ըստ օրենքի՝ համայնքապետն աշխարհազորի հարցերով զբաղվող տեղակալ պետք է ունենար: Բայց այդ հաստիքն այսօր ամենուր թափուր է, ու եթե նախարարությունում տարածքային պաշտպանական համակարգ են ցանկանում ստեղծել, ապա աշխարհազորի մասին օրենքն ի՞նչ է լինելու»,- ամփոփում է նա:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստուեր ու լոյս

Հաջորդ գրառումը

Ռ.Ա.Կ.ի Միասնականութեան վերահաստատման երկրորդ կոչը

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ռ.Ա.Կ.ի Միասնականութեան վերահաստատման երկրորդ կոչը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական