Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանում տեղի ունեցողը կարող է բոլորի օրակարգերը փոխել

Մարիետա Խաչատրյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
118
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանը եռում է, աննախադեպ լարվածությունը Իրանի եւ Իսրայելի միջեւ կարող է խմբագրել այստեղ ապրող պետություններից յուրաքանչյուրի գործելակերպը եւ հետագա ընթացքը, եւ սա կատարվում է հենց հիմա, մեր օրերում: Խելագարություն կլինի, եթե Իսրայելը, իհարկե Արեւմուտքի հովանավորությամբ, ի պատասխան բալիստիկ հրթիռներով Իրանի կողմից հրթիռակոծմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին (հուսով ենք ` աշխարհը նման խելագարության չի հասնի, եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է արդեն դրան դեմ արտահայտվել): Նայած թե մեր տարածաշրջանի ո՞ր պետությունները կդառնան Իսրայելի եւ Իրանի թիրախները, ըստ այդմ կփոխվի ամեն բան, եւ Ադրբեջանը, Իսրայելի դաշնակիցը լինելով, կարող է նաեւ հրթիռակոծման ենթարկվելու եւ դրան պատասխանելու հարկադրանքից զերծ չմնալ` մի կողմից չկարողանալով մեր ուղղությամբ կենտրոնանալ, սա` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում`մասնակցի Իրանի հրթիռակոծմանը, սխալմամբ մի երկու հրթիռ էլ դեպի Երեւան ուղղելով: Ուրեմն հարկ է, որ հասկանանք եւ արագորեն քննենք մեր հետագա քայլերը:

Այս մասին հասցրի հարցնել ԱԺ վերջին ճեպազրույցի մասնակից երկու ուժի միայն` իշխանական խմբակցության ներկայացուցիչներին` մեր պետության դիրքորոշման մասին, քանի որ անհարմար վիճակում է Հայաստանը, մի կողմից իր բնական դաշնակից Իրանն է, մյուս կողմից ` Իրանին պատժելու հակված պետությունների մեջ էլ Հայաստանի դաշնակիցներ (էսօր-վաղը Փաշինյան-Մակրոն հանդիպում կլինի) կան: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանից էլ, նկատի ունենալով ռազմական ոլորտից նրա տեղեկացվածությունը, հետաքրքրվեցի, թե արդյոք Հայաստանի երկինքը ծածկվա՞ծ է` թեկուզ պատահական հրթիռներին դեմ հանդիման, կամ առհասարակ` անվտանգության տեսակետից ի՞նչ վիճակում ենք: Իշխանական խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանը հղում արեց իշխող ուժի կողմից բարձրաձայնվող Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությանը, որի մասին նախորդ օրը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նաեւ վարչապետն էր խոսել: Ասա, թե Ադրբեջանը ձեռքի հետ մի երկու հրթիռ արձակի մեր ուղղությամբ, իբր սխալմամբ` ի՞նչն եք բալանսավորելու, չգիտենք: Իսկ Տիգրան Աբրահամյանը լավատես չէր, որ իշխանությունը պատերազմից հետո այնպես է վերազինվել, որ Հայաստանին ուղղված վտանգները կարողանա չեզոքացնել:

Փաստորեն փողոցում ընդդիմության նոր ակտիվությունը համընկել է այս նոր տարածաշրջանային լարվածության հետ, բայց դա բոլորովին ազդեցություն չի ունեցել նրա օրակարգի այն միակ առաջնահերթության վրա, որն է անհապաղ իշխանափոխության պահանջը: Մերոնք ինքնամոռաց իրենց ամպլուայի մեջ են` Բագրատ Սրբազանը զբաղված է Նեռին հեռացնելու հույժ կարեւոր թեմայով հանրահավաքների նոր սերիայի կազմակերպմամբ, Հ1-ի եթերի հաղթական գրավմամբ` նրանով հայտարարություն անելը հաղթանակ սեպելով, կարծես թե Բագրատ Սրբազանի ասածը տիրաժավորող լրատվամիջոցների կամ ընդդիմության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն մարդկանց հասցնելու պակաս կա, իսկ Հ 1-ն էլ բոլոր ժամանակներում իշխանությունների խոսափողը չի եղել: Խորհրդարանական ընդդիմությունն էլ զբաղված է իշխող ուժի վրա խոսքի մակարդակով հզոր գրոհ կազմակերպելով եւ նույնպիսի պատասխան ստանալով իշխանականներից, խաղաղության պայմանագիրը խաղաղության «երաշխիք է-երաշխիք չէ» բառախաղով իշխանություն-ընդդիմություն հաջող փոխանցումներով: Թե բա` իհարկե երաշխիք չէ, Ադրբեջանում անցկացվելիք բնապահպանական միջազգային համաժողովից հետո կարող է էսկալացիա լինել` Ադրբեջանի պատերազմական նկրտումները միջազգային հարթակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ չի բացառում:

Կամ էլ գլխավոր օրակարգի թեմա են դառնում խարդավանքներն ու պաշտոնանկությունները, ԶԼՄ-ներն ու ողջ քաղաքական դաշտը դրանցով ավելի են զբաղված , քան պետության եւ նրա անվտանգության խնդիրներով: Կամ միմյանց ուղղված մեղադրանքներով են տարվել, թե ո՞վ է ադրբեջանական թեզեր առաջ տանում, ո՞վ է անընդհատ մեջբերումներ անում Ալիեւից: Մեկ-մեկ նայում ես երկրին ներկայացվող մարտահրավերներն ու մեր քաղդասի եւ նրան պատկանող ԶԼՄ-ների` օրերով գեներացրած թեմաներն ու գլուխդ բռնում ես` էս ո՞ւր եմ ընկել:

Տնաշեններ, շաբաթն ուրբաթից շուտ է եկել, մոտակա տասը-տասնհինգ օրը Իսրայելը, Լիբանանին, Սիրիային հարվածելուց հետո, անպայման կպատասխանի Իրանին, քթներիս տակ Աստված գիտե ինչ-տեսակի հրթիռներ են սուրալու, դուք խոսում եք նոյեմբերի վերջի հնարավոր էսկալացիայից, մի հատ ձեզ թափ տվեք:

Աշխարհաբաժանման գործողություններն արագացան մեր քթի տակ, ինչ-որ կենտրոններ առաջ են ընկնում ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքից էլ, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ելքից էլ` միգուցե նախնական սցենարների նոր խմբագրման որոշում կա: Սյունիքով անցնող ճանապարհն էլ է այդ աշխարհաբաժանման բաղադրիչ, ի՞նչ իմանաս` ի՞նչ է բեմադրվելու այս անգամ, ինչպես Արցախում բեմադրվեց, Հայաստանին ի՞նչ վտանգներ են մոտենում, իսկ մերոնք շարունակում են իրենց մշտական, արդեն չորս տարի խաղարկվող գործելակերպը, իշխանականները սահմանները գծելու կանոնակարգի սահմանադրականություն են ստուգում` ուղերձ անելով, թե դեռ ԱԺ-ն կարող է ՍԴ որոշման ճիշտնուսխալը որոշել, էլ չգիտեմ ինչ: Ողջ տարածաշրջանում են ուժով նոր սահմաններ գծելու, ինչի՞ց եք խաբար: Էս աստիճան գործընթացներին անսինքրոն մտածողություն մեր քաղաքական հարթույթում, ընդգծված դրսեւորվող այժմյան սահմանային (երկու իմաստով էլ) իրավիճակներում, անգամ ես, քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ուղնուծուծով ճանաչողս, չէի սպասում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեով.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիայի քաղաքական լանդշաֆթում լսելի դարձնել հայ ուսանողության ձայնը

Հաջորդ գրառումը

Միասնականության կորցված եւս մի առիթ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբիոյի՝ EVN այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը. Սուրեն Սարգսյան

27/05/2026
Նորություններ

Պոպուլիստ ուժերը ավելի հակված է ավտորիտարիզմի, ու սա վտանգավոր է Հայաստանի համար. Արա Պողոսյա

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Միասնականության կորցված եւս մի առիթ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական