Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանի կայունության հարցն իրանական օրակարգում

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարեւան Իրանում նոուռուզյան տոների նշումը բնավ էլ չի թուլացրել իրանական կողմի ուշադրությունն իր հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով: Հակառակը՝ իրանական հանրային եւ պաշտոնական շրջանակների խոսույթում ավելի հրատապ է դարձել Կովկասյան տարածաշրջանի զարգացումների թեման:

Հայտնի է, որ վերջին ամիսներին պարբերաբար եւ օրինաչափ բնույթ են ստացել իրանական պաշտոնական եւ փորձագիտական շրջանակներից ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ հրապարակումները, որոնք սեփական երկրի անվտանգային համակարգի շահերն արտահայտելուց բացի, ըստ էության անուղղակիորեն բարձրաձայնում են նաեւ հայկական շահերը: Թերեւս հերթական անգամ վերահաստատվում է այն իրողությունը, որ հայ-իրանական բնական դաշնակցությունը ունի ոչ միայն պատմական, այլ նաեւ խիստ արդիական նշանակություն՝ անկախ երկու երկրներում իշխանությունների միմյանց հաջորդելուց եւ վարչակարգերից:

Օրերս Իրանի Կովկասի եւ տարածաշրջանի էթնիկական հարցերով ավագ փորձագետ Սալար Սեյֆոդինին իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Արցախի, ինչպես նաեւ ՀՀ հարավային շրջանների դեմ Ալիեւի հնարավոր ագրեսիային: Փորձագետը կարծում է, որ Բաքուն առաջիկա օրերին լարվածություն մտցնելով շփման գծում` պատրվակ կգտնի լայնածավալ գործողությունների գնալու, ինչն այս անգամ ոչ միայն ուղղված է Հայաստանի դեմ, այլ նաեւ Իրանի հյուսիսային ճանապարհներն է վտանգի մատնելու: Նշելի է, որ Սեյֆոդինին նման պնդումների համար նշում է Իրանից Արցախ զորք տեղափոխելու կեղծիքի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը եւ Իրանում Նոուռուզի երկշաբաթյա տոների ընթացքում հարձակմանը պատրաստվելու առիթները: Ակնհայտ է, որ Արցախում ռազմական ամեն մի շարժ իրանական կողմից ընկալվում է Բաքու-Անկարա-Թել Ավիվ եռանկյունում, որը դիտարկվում է որպես Իրանի աշխարհաքաղաքական շահերի դեմ գործողություն:

Հաջորդ կարեւոր դիտարկումն այն է, որ իրանցի փորձագետները հարցին մոտենալով առավել օբյեկտիվ դիրքերից՝ քաղաքական բառապաշարի մեջ վերջերս սկսել են օգտագործել եւ շրջանառության մեջ դնել «Բաքվի Հանրապետություն» եզրույթը՝ ներկայացնելու համար այդ երկրում շիաների՝ թալիշների, նկատմամբ կիրառված հալածական քաղաքականությունը:
Հիրավի, իրանական կողմը շարունակում է լարված եւ զգայուն հետեւել տարածաշրջանում ընթացքող իրադարձություններին: Այդ մասին է վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի երկօրյա աշխատանքային այցելությունը Երեւան, որը չնայած հաղորդվում է, որ հայկական կողմի հրավերով է իրականացվել, այդուհանդերձ նկատելի է իրանական կողմի ինչ-որ տեղ հիմնավորված անհանգստությունը եւ շտապ այցելության կազմակերպումը Երեւան: 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայ գործընկերոջ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Եվ չափազանց կարեւոր է, որ այդ հանդիպումների ընթացքում, ըստ նրա, ընդգծվել է Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

Ակնհայտ է, որ իրանական կողմը հանդես է գալիս կայունության՝ որպես կարեւոր գործոնի ամրապնդմանը տարածաշրջանում, որն ըստ էության խաղաղության ցուցիչն է համարում: Հարկ է նկատել, որ ըստ իրանական կողմի, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում խաղաղության եւ կայունության երաշխավորն են տարածաշրջանի երկրները, մինչդեռ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում: Այս դեպքում իրանական կողմը «օտարերկրյա ուժեր» ասելով նկատի ունի նախ Ադրբեջանի եւ Իսրայելի գործակցությունը 2020 թվականին Արցախի Հանրապետությունից բռնազավթված հարավային շրջաններում՝ Արաքս գետի հովտում, ինչպես նաեւ եվրոպական դիտորդներին ՀՀ սահմանների երկանքով: Սակայն եթե երկրորդ դեպքում ինչ-որ տեղ «տանելի է», ապա առաջին դեպքում Թեհրանի համար սկզբունքորեն անընդունելի է Իսրայելի հետ գործակցությունը ռազմական բնագավառում այն էլ իր սահմանների երկայնքով:
Այսպիսով, պետք է փաստել, որ իրանական 1402 թվականին ընդառաջ պաշտոնական Թեհրանը նորովի է պատրաստվում դիմագրավելու Բաքվի մարտահրավերներն ու սադրանքները իր հարեւան տարածաշրջանում:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տրամաբանութի՛ւն, ո՞ւր ես

Հաջորդ գրառումը

Իրանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը համեմատության մեջ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իրանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը համեմատության մեջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում...

ԿարդալDetails

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ըստ էության ցեղասպանություն էր. Ֆրենկ Փալոուն

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական