Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիկտորյա Հարվուդ Բաթլեր-Սլոս. «Ընտանիքի ուժեղ զգացողությունն իմ հիմքն է…»

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոսանջելեսաբնակ գրող եւ դերասանուհի Վիկտորյա Հարվուդ Բաթլեր-Սլոսը տարվա մի մասն ապրում է ԱՄՆ-ում, մի մասը՝ Կիպրոսում: Ծնվել է Անգլիայի Դեւոն քաղաքում, 1961 թվականին, անգլիացի հոր եւ հայ մոր ընտանիքում: Մանկությունը որոշ ժամանակ անցել է Կիպրոսում: Լոնդոնում ուսանել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում: Բեմական կարիերան սկսել է որպես պարուհի, աշխատել Լոնդոնի եւ Եվրոպայի թատրոններում եւ հեռատեսիլում: Այնուհետեւ ամուսնու՝ արտադրիչ Վիլյամ Բաթլեր-Սլոսի (1967-2018) եւ երկու որդիների՝ Արումի եւ Ռոյբհիլինի հետ տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ շարունակել է աշխատել որպես հնչավորող դերասանուհի՝ մասնակցելով մոտ 20 հեռուստասերիալների եւ ֆիլմերի (մասնավորապես ճապոնական անիմեների անգլերեն կրկնօրինակմանը): 2014 թվականին Կիպրոսի 1974 թվականի պատերազմի մասին նրա օրագիրը վերածվել է վավերագրական ֆիլմի՝ «Կիպրոսի ամառ 1974» վերնագրով: Նրա առաջին՝ «Ուրֆայի դերձակուհին» գիրքը, հրատարակված 2018 թվականին, վեպ-եռերգության առաջին մասն է, որի գործողությունները սկսվում են 1895 թվականին, Օսմանյան կայսրությունում եւ հետեւում են հայուհիների չորս սերունդների կյանքին՝ մինչեւ մեր օրերը:

 Լուսանկարը՝ Էդուարդո Ֆիեռոյի

–Հարգելի՛ Վիկտորյա, մենք կարճ հանդիպել ենք 2005 թվականին, Լոնդոնում՝ հայկական ֆիլմերի շաբաթվա ընթացքում: Ուրախ էի հանդիպել հայազգի բրիտանացի դերասանուհու, որը հետաքրքրված է իր մոր մշակույթով: Իսկ հայերեն խոսու՞մ եք:

-Խոսում եմ: Հայերենն իմ առաջին լեզուն էր՝ անգլերենի հետ մեկտեղ, քանի որ փոքր ժամանակ ապրում էի Կիպրոսում մորս մեծ ընտանիքի հետ: Եվ հետո, մի այսպիսի դեպք տեղի ունեցավ, որի մասին գրել եմ իմ եռագության հաջորդ գրքում: Երկու տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Անգլիա, եւ մայրս տանը շարունակում էր մեզ հետ հայերեն խոսել, մինչեւ եղբայրս սկսեց տարրական դպրոց գնալ: Մի օր նրան հանդիպման կանչեցին դպրոց եւ ասացին, որ եղբայրս շփոթվում է խոսելիս, եւ ճիշտ կլինի, որ տանը նույնպես անգլերեն խոսենք: Ես հիշում եմ այդ օրը, երբ մայրս ինձ ասաց, որ մենք պետք է միայն անգլերեն խոսենք, քանի որ եղբայրս շփոթվում է խոսելիս: Ես՝ չորս տարեկանս, ասացի. «Եղբայրս գիտի՝ ինչ է ասում, ուրեմն գուցե ուսուցիչնե՞րն են շփոթվում, ոչ թե նա»: Ինչեւէ, մայրս հրաժարվեց մեզ հետ իր մայրենի լեզվով խոսել, հետեւաբար իմ հայերենը տարրական է: Հետո ես հորս հետ Լոնդոնում հայոց լեզվի դասերի հաճախեցի, երբ 20-ն անց էի, եւ մենք երկուսս էլ սովորեցինք նաեւ գրել ու կարդալ:

–Բնիկ որտեղացի՞ էր ձեր մայրը՝ Թագուհի Ավագյանը:

-Իմ նախատատ Մերթա Ջինջիլը, մոսուլցի ասորի էր: Նա Ուրֆայում ամուսնացել է Թումա Խուրիի հետ եւ ունեցել վեց զավակ, որոնցից էր իմ մեծ մայր Խաթունը: Նա ամուսնացել է Իսկենդեր աղա Պողոսի հետ եւ ունեցել չորս երեխա, որոնցից մեջ էր իմ տատիկ Ալիսը: 1922-ին նրա ընտանիքն աքսորվել է Հալեպ, որտեղ Ալիս տատիկս հանդիպել է պապիկիս՝ խարբերդցի Հայկազ Ավագյանին եւ ամուսնացել նրա հետ: Մայրս՝ Թագուհին եւ նրա քույր Վերժինեն, ծնվել են Հալեպում, ընտանիքով տեղափոխվել է Կիպրոս մոտ 1938 թվականին, որտեղ էլ մայրս հետագայում հանդիպել է հորս… եւ հետո ես եմ ծնվել: Բոլոր վերոհիշյալ անձինք իմ եռագրության մեջ են, ուստի հուսով եմ, որ կկարողանաք կարդալ նրանց բոլոր պատմությունները:

–Ի՞նչ եք կրում ձեր մոր հայկական ժառանգությունից:

-Մոտ ութ տարեկանից ես մեծացել եմ իմ մեծ ընտանիքում՝ մեծ տատիկ, պապիկ, մորաքույր, հորեղբայր, հորեղբոր տղա: Մենք միասին ապրում էինք մի հողատարածքում գտնվող երկու տանը, որտեղ կային կատուներ, թռչուններ, շներ: Ընտանիքի ուժեղ զգացողությունն իմ հիմքն է, եւ մինչ օրս ես ինձ երջանիկ եմ զգում, որ դաստիարակվել եմ նման սիրառատ, չնայած երբեմն՝ քաոսային տանը: Ես ամեն երեկո ընթրում եմ տղաներիս հետ: Դա հայկակա՞ն է: Ինձ համար՝ այո: Երբ մարդիկ իրենցից անկախ հանգամանքների պատճառով կորցրել են մեծ թվով ընտանիքի անդամներ, նրանց համար ընտանիքը դառնում է ամեն ինչ:

–Ձեր թատերական կարիերայում եղել են որոշ հայկական կապեր: 1996-ին խաղացել եք Թամարա Հինչքոյի եւ Քրիսթինա Բալիթի՝ հայկական թեմայով «Դատավարություն» ներկայացման մեջ: Հետագայում ձեր ռեժիսորական դեբյուտը եղավ Արշիլ Գորկու մասին պատմող «Սեւ հրեշտակը» բեմադրությունը՝ Նուրիցա Մաթոսյանի գլխավոր դերակատարմամբ: Խնդրում եմ, պատմեք այս եւ հայապատում թատերական գործերի մասին, եթե կան այդպիսիք:

-Լոնդոնի Հունական կենտրոնում ես ներգրավված էի հայ բանաստեղծության ընթերցանության բեմականացման մեջ, որից հետո ինձ մոտեցավ Գորկու մասին «Սեւ հրեշտակը» գրքի հեղինակ Նուրիցա Մաթոսյանը: Նա պատրաստվում էր շրջագայել՝ գովազդելու իր գիրքը եւ հարցրեց, թե կարո՞ղ եմ օգնել իրեն այդ գործում: Գիրքը կարդալուց հետո ես առաջ քաշեցի մեկ դերասանուհու ներկայացում ստեղծելու գաղափարը եւ Արշիլ Գորկու պատմությունը պատմելու տարբեր կանանց տեսանկյուններից՝ նրա մոր, քրոջ, կնոջ եւ սիրեցյալի: Նուրիցան ամբողջովին գործի լծվեց, եւ մենք ստեղծեցինք մի բեմադրություն, որն ուղեկցվում էր սլայդներով եւ երաժշտությամբ: Չունենալով դերասանական կրթություն՝ Նուրիցան բնածին պատմող է, եւ ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Նուրիցան այդ բեմադրությամբ ճանապարհորդեց տարբեր երկրներում ու մեծ ճանաչում ստացավ, եւ մենք մինչ օրս լավ ընկերներ ենք մնում:

–Ձեր «Ուրֆայի դերձակուհին» վեպը լույս է տեսել հինգ տարի առաջ: Ենթադրում եմ, որ այն գրելու համար ոգեշնչվել էիք ձեր ընտանիքից:

-Ես այն անվանում եմ «ֆիկտուար», որը նշանակում է գեղարվեստական գրականության եւ հուշերի խառնուրդ»: Բոլոր պատմությունները հիմնված են իրական իրադարձությունների վրա, որոնք փոխանցվել են ընտանեկան պատմությունների միջոցով: Ես հորինել եմ խոսակցություններ եւ կերպարներ, որպեսզի պատմեմ մի որոշակի ժամանակի մեջ, բայց, ըստ էության, գիրքն իմ ընտանիքի մասին է՝ սկսած իմ նախատատ Խաթունի պատմությունից: Հենց նա է Ուրֆայի դերձակուհին…

–Ինչպե՞ս ընդունվեց ձեր վեպը:

-Հրաշալի արձագանքներ եմ ունեցել: Չի եղել ոչ մի բացասական արձագանք, որը կարող է մասամբ պայմանավորված լինել պատմելու եղանակով, որն արվել է առանց թշնամանքի: Մեծ մայրս երբեք ատելություն չի ունեցել, թեեւ աքսորվելով՝ կորցրել է ամեն ինչ: Ինչ վերաբերում է թարգմանություններին, դեռ ոչ մի լեզվով չի թարգմանվել: Ես ուրախ կլինեմ եւ կողջունեմ վեպիս թարգմանությունը հայերեն:

–Խնդրում եմ պատմե՛ք նաեւ ձեր վեպի մի հատվածի հիման վրա նկարահանված «Թռչունների երամը» մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմի մասին:

-Երբ ավարտեցի «Ուրֆայի դերձակուհին» եւ ուղարկեցի հրատարակիչներին, ուզում էի ինչ-որ բան անել, որպեսզի մինչեւ պատասխան ստանալս շեղեմ ինձ: Որոշեցի նկարահանել գրքի իմ սիրելի գլուխը՝ «Թռչունների երամը»: Սկզբում ես պատրաստվում էի պարզապես էկրանավորել այն եւ ուզում էի օպերատոր ու խումբ վարձել: Շուտով պարզ դարձավ, որ ես բավարար գումար չունեմ՝ մարդկանց աշխատանքի ընդունելու համար: Եվ քանի որ ունեի տեսախցիկ, որոշեցի ինքս էլ նկարահանել: Գուգլում որոնեցի, թե ինչպես է պետք օգտագործել A Cannon D5 տեսախցիկը եւ գործի դրեցի այն: Զարմանում էի, թե ամեն ինչ որքա՜ն գեղեցիկ է ոսպնյակի միջով դիտելիս: Կինոնկարի դերակատարներն իմ ընկերներն են, հարեւանները եւ հարազատներս՝ մայրս, մորաքույրս, զարմիկս: Ֆիլմը մի քանի մրցանակների է արժանացել եւ իսկապես պատմելու մեկ այլ ուղի բացեց ինձ համար: Վեպիս այդ գլուխը պատմվում է մահացած կնոջ տեսանկյունից՝ տանելով մեզ նրա երկրային կյանքի վերջին օրվա եւ մի գաղտնիքի միջով, որը նա պահել է իր ողջ կյանքում: Այն հիմնված է մեծ հորաքրոջս՝ Ֆերիդայի մասին պատմության վրա:

-2022 թվականին դուք արժանացաք Հայկական միջազգային գրական ընկերակցության ստեղծագրության դրամաշնորհին: Ի՞նչ կատարեցիք անցած տարվա ընթացքում:

-Անցած թվականը վերարթնացման տարի եղավ ինձ համար: Ամուսինս մահացավ «Ուրֆայի դերձակուհին» հրատարակվելուց երկու ամիս առաջ: Մեկ տարի ես զբաղված էի գիրքը գովազդելով, եւ հետո համավարակը եղավ, եւ երկու տղաներս վերադարձան տուն (մեծս քոլեջում էր): Մորաքույրս նույնպես մահացավ, ես զբաղված էի Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մորս խնամքով: Ինձ համար դժվարացել էր գիրք կարդալը եւ է՛լ ավելի դժվար էր գրելը: Իմ ստեղծագործական էներգիան սպառվեց: Բայց անցյալ տարի ես ժամանակ գտա՝ վերադառնալու եռագրության երկրորդ գրքի խմբագրմանը, որի նախնական անվանումն է «Սերը Հալեպում»: Ես դիմեցի դրամաշնորհի եւ արժանացա Հայկական միջազգային գրական ընկերակցության ստեղծագրական դրամաշնորհին, եւ իմ մեջ բորբոքված այդ կրակով այժմ եռում եմ եւ պատրաստում եմ ավարտել գրական նախագիծս:

-2019 թվականին ինձ գրեցիք, որ պատրաստվում եք այցելել Հայաստան…

-Համավարակի պատճառով ես ոչ մի տեղ չգնացի մինչեւ անցյալ տարի, երբ երեք տարի ընդմիջումից հետո վերջապես այցելեցի Լոնդոն եւ Կիպրոս: Ես պատրաստ եմ ցանկացած պահի գալ Հայաստան, թեկուզ՝ հենց հիմա՛…

–Միշտ բարո՛վ գաք ձեր մայր հայրենիքը…

ԱՐԾՎԻ  ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույսի տաճարի պահապանը

Հաջորդ գրառումը

ԳՈՅաՄԱՐՏ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՅաՄԱՐՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական