Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է, ՄՅՈՒՍ ԾՐԱԳՐԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Մոսկվայի հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները, բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել է մեր հանրությունը, մեծածավալ միջոցներ են ներդնում նաեւ կենսական, մշակութային, հոգեւոր եւ այլ նշանակության կառույցների վերանորոգման կամ կառուցման նպատակով:

Մասնավորաբար, շուտով Ստեփանակերտում կսկսի գործել նոր հանրապետական հիվանդանոցը, որի կառուցման համար Կարապետյանների ընտանիքը ներդրել է շուրջ 30 մլն դոլար: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը տարածաշրջանում յուրահատուկ է իր ճարտարապետական եւ շինարարական լուծումներով, ինչպես նաեւ գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Հիվանդանոցն ունի նաեւ ստորգետնյա հատված:

Մինչ Ստեփանակերտի հիվանդանոցը հանդիսավորությամբ իր դռները կբացի, մեծ թափով ընթանում են Վանաձորի մարզային նոր կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի շուրջ 3500 քմ տարածքով ծննդատան շինարարական աշխատանքները, որոնք եւս ամբողջությամբ ֆինանսավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Հիմնադրամը մեծածավալ ծրագրեր է իրականացնում նաեւ Սուրբ Էջմիածնում: Մասնավորաբար, հիմնովին, ընդհուպ ամրացումները, նորոգվում է վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն եւ ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով: Ավարտին են մոտենում Մայր աթոռի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները:

Իսկ ահա Տաշիր քաղաքում Կարապետյանների շնորհիվ կկառուցվի նոր, ժամանակակից մանկապարտեզ` նախկին կիսավեր, վթարային մանկապարտեզի փոխարեն: Ծննդատան, վեհարանի, հանդիսությունների սրահի եւ մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար եւս Կարապետյանների ֆինանսավորումը կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՍԱԴ. «ՍԻՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՍԱԴ. «ՍԻՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական