Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոթքի հանքը լուծարման է գնում, իսկ ընդդիմությունն իր «վոյաժների» դարդն է լացում

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոթքի հանքավայրի 600 աշխատակիցներից 400-ին հանքը շահագործող ընկերությունը հարկադիր պարապուրդի է ուղարկել: 44-օրյա պատերազմից հետո կիսով չափ աշխատող հանքավայրը, որ բացառապես ռուսական կողմի միջնորդության ջանքերով էր աշխատում, այժմ, փաստորեն, լուծարման է գնում: Վարդենիսի տարածաշրջանին պահող ու սնող, կարելի է ասել՝ ռազմավարական նշանակության գործարանի ճակատագիրն օդում կախված է, կամ էլ՝ ամեն ինչ դեռ շատ վաղուց որոշված է՝ ցավոք ոչ մեր օգտին: «Սոթքն», ի դեպ,  2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո 2-րդ խոշոր հիմնարկությունն է, որ լուծարման է գնում: Փաշինյանի իշխանության ձեռամբ Ալավերդիի Պղնձամոլիբդենային կոմբինատի ձուլարանի կրակն իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018-ի ամռանը, մարեց, ինչի հետեւանքով մոտ 1000-ի հասնող մարդ առանց աշխատանքի մնաց: Չնայած գործարանի հնաբնակ մասնագետների ահազանգերին, որ ձուլարան վերագործարկելը հանաք-մասխարություն չէ, միեւնույնն է՝ 2018-ին Փաշինյանի իշխանության հովերով տարված ալավերդցիներն անձամբ էին հայտարարում, թե «Նիկոլն ինչ անում է, լավ է անում, ճիշտ է անում»: Իսկ լավ ու ճիշտ անելն Ալավերդիում այժմ հետեւյալ տեսքն ունի արտագաղթի ահագնացող տեմպ, մռայլ ու չժպտացող քաղաք, հոգսաշատ դեմքով ու վաղվա օրը չտեսնող քաղաքացիներ…

Քաղաքական դաշտի որեւէ ուժ սակայն այս խնդրով մտահոգված չէ առ այս պահը որեւէ ուժ կամ կուսակցություն հանքի լուծարման գնացող ճակատագրի մասին ձայն-ծպտուն չի հանել:  Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի քանի պատգամավոր կա խորհրդարանում, նրանք սակայն այս օրերին Սոթք ու Վարդենիս չեն գանցել՝ տեղացիներին գոնե սիրտ տալու համար: Փոխարենը թե՛ իշախանականները, թե՛ ընդդիմադիրները մտածում են ավելի գեղեցիկ «լուքի», գործուղումների մեկնելու ու ճռճռան տեքստեր ասելու մասին:

Ի դեպ, գործուղումների մասով. «Ազգ»-ի՝ խորհրդարանական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են՝ ընդդիմադիրների մեջ հատուկենտ պատգամավորներ կան, որ սկզբունքայնորեն հայտարարել են, թե ՔՊ-ականների հետ երբեւէ ու որեւէ դեպքում գործուղման չեն գնա: «Պատգամավորների մեծամասնությունը սակայն անում է հնարավորը, որ յուղոտ «վոյաժների» ցուցակում ինքը նույնպես ներառված լինի՝ մտածելով, թե քանի ձեռքը մեղրի կարասին է հասնում, մի մատնաչափ էլ ինքն անուշ անի»,- ասաց մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում

Հաջորդ գրառումը

«Միջազգային դատարանում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կոտնահարեն մեր իրավունքները». Վահան Մովսիսյան

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«Միջազգային դատարանում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կոտնահարեն մեր իրավունքները». Վահան Մովսիսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական