Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի դրամատիկական դեպքերին Հարավային Կովկաս՞ն է հաջորդելու

ԱԶԳ
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին դրամատիկական դեպքեր տեղի ունեցան Սիրիայում: Աֆղանստանի իրադարձությունների նման գրեթե մեկ օրվա ընթացքում Ասադյան գերդաստանի 50-ամյա տիրապետության անակնկալ փլուզումը մատնանշեց սիրիական բանակի ամբողջական անզորությունը, ազդարարելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական բնապատկերի շրջադարձային փոփոխություն:

Բաշար էլ-Ասադի կառավարությունը հիմնականում հենվում էր Ռուսաստանի եւ Իրանի զորակցության վրա: Վերջինս նույնիսկ ռազմական հենակետեր էր կառուցում Սիրիայում, որպեսզի մեծացնի իր ազդեցության ոլորտները Միջին Արեւելքում: Սակայն այս իրադարձությունը երկար կյանք չունեցավ: Սիրիական ընդդիմությունը, Թուրքիայի աջակցությամբ, չէր ցանկանում հաշտվել ստեղծված «ստատուս քվոյի» հետ: Եվ օգտվելով իր շահերը մի քանի ճակատներում (ներառյալ Ուկրաինայում) բարեհաջող պաշտպանելու Ռուսաստանի անկարողությունից եւ մյուս կողմից՝ Իսրայելի հետ հակամարտության հետեւանքում, Իրանի եւ նրա դաշնակից Հըզբալլահի անուղղակի ներգրավվածության իրավիճակից, Թուրքիայի պաշտպանությունը վայելող ուժերը հնարավորություն ստացան իշխանությունը գրավելու Սիրիայում: Ասադի ընտանիքը քաղաքական ապաստան ստացավ Մոսկվայում տասներեք տարվա քաղաքացիական պատերազմից եւ գերդաստանի մոտ վեց տասնամյակի հասնող իշխանությունից հետո:

Այս իրադարձությունները վճռորոշ դեր են խաղում Միջին Արեւելքի ապագայի տեսանկյունից, հաշվի առնելով դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, հատկապես որովհետեւ միեւնույն դերակատարներն են ներգրավված երկու տարածաշրջաններում էլ: Թուրքիան աշխարհաքաղաքական ընդարձակ ձգտումներ ունի, որոնցից մեկը «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դարձնելն է, որպեսզի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախջիվանի (Նախիջեւանի) էքսկլավին միացնող երթեւեկելի ճանապարհ հնարավոր լինի բացել:

Նման ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի հզորացնելու Թուրքիայի ազդեցության ոլորտները ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Կենտրոնական Ասիայում եւ Միջին Արեւելքում, միաժամանակ թուլացնելով Եվրոպա հասնելու Իրանի դիրքերը: Սիրիայում իր այս ծավալապաշտական ներկայութամբ եւ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունների կտրուկ նվազեցմամբ, Թուրքիան ճանապարհ է հարթում իրականացնելու տարածաշրջանային բազմաթիվ նպատակներ:

Միջին Արեւելքում կատարվող այս լուրջ շրջադարձը համընկնում է Մ. Նահանգների երկար սպասված շահերի հետ: Վերջինիս շահերը մարտավարական նպատակներ են հետապնդում, որոնցից կարեւորագույնը հակադարձելն է Ռուսաստանի եւ Իրանի՝ մրցակից ուժերի ազդեցությանը տարածաշրջանում: Այս առումով մեր առջեւ հետեւյալ պատկերն է բացվում:

Տարիներ շարունակ Մ. Նահանգների գլխավոր մրցակից Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությամբ պաշտպանում էր Ասադի իշխանությունը: Այժմ, երբ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա եւ դրա հետեւանքում բանակային որոշ խմբավորումներ Սիրիայից տեղափոխվում են համապատասխան այլ դիրքեր, նպաստավոր պայմաններ են ստեղծված ամերիկյան շահերի հետապնդման համար: Նույնը կարելի է ասել Իրանի մասին, որ նույնպես Մ. Նահանգների գլխավոր հակառակորդ է համարվում, եւ ցարդ պաշտպանում էր Ասադին, վերջերս կորցրել է իր տիրապետող ներկայությունը Սիրիայում եւ ընդհանրապես տարածաշրջանում` Իսրայելի հետ իր հակամարտության հետեւանքում:

Իսկ Ռուսաստանի եւ Իրանի ներկայության թուլացումից օգտվեց մեկ այլ դերակատար` Թուրքիան, որ Մ. Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, թեեւ՝ խնդրահարույց: Վերջինս զգալիորեն մեծացրել է իր ազդեցության ոլորտները Սիրիայում: Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միացյալ ջանքերի հետեւանքում Ամերիկայի հեղինակությունը նվազել էր վերջին տասնամյակներում:

Ամերիկայի թիվ մեկ ռազմավարական դաշնակից Իսրայելը նույնպես իր շահերն էր հետապնդում այս ամբողջ ընթացքում եւ Ասադի վարչակազմի անկումով վստահաբար ընդլայնելու է իր ներկայությունը Սիրիայում: Ներկայիս Սիրիայում ամենաազդեցիկ ուժերը Մ. Նահանգների երեք ռազմական դաշնակիցներն են` Իսրայելը, Թուրքիան (իր համախոհներով) եւ քուրդերը, որոնք տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր գործընկերներն են:

Մինչ կացությունը դեռեւս անկայուն է եւ չի գտնվում ամբողջական վերահսկողության տակ, Ռուսաստանի եւ Իրանի նման գլոբալ դերակատարների դուրս մղումը եւ դրանց փոխարեն ամերիկամետ ուժերի տիրապետող հանգամանքը նշանակալիորեն փոխել են տարածաշրջանի պատկերը: Հարցն աժմ այն է, թե արդյոք Թուրքիան բավարարվելո՞ւ է ձեռք բերածով, ներկա «ստատուս քվոյով»: Պատասխանն անշուշտ կախված է ընդարձակվելու նոր հնարավորություններից եւ այն բանից, թե Ռուսաստանն ու Իրանը ինչքանով են թույլ տալու Թուրքիային` առաջ տանելու իր հեղինակության մեծացումը Հարավային Կովկասում:

Այս դինամիկան հասկանալը վճռորոշ կարող է լինել գնահատելու համար Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Սիրիայում իրավիճակի կայունացման եւ դրան հասնելու Թուրքիայից պահանջվող գործողությունների հարցերը: Թուրքիան բավականաչափ հնարավորություններ ունենալո՞ւ է իր ազդեցության ոլորտները ընդարձակելու դեպի այլ տարածքներ` Թուրքիայի հաջողությունների կարեւոր գործոններից մեկը Իրանի եւ Ռուսաստանի դիրքերի թուլացումն էր: Երկու երկրներն էլ Սիրիայում իրենց շահերը համարում էին առաջնահերթություն եւ դրանց պահպանման համար պաքարելը` անառարկելի: Սակայն նրանց չհաջողվեց պահպանել այդ «կարմիր գիծը» եւ ստիպված եղան դուրս գալ Սիրիայից:

Իրանի համար հավելյալ մտահոգություն է պատճառում նաեւ «Սյունիքի միջանցքի» հարցը եւ դեռ պարզ չէ, թե Իրանը զիջումների գնալո՞ւ է այդ հարցում, թե ոչ: Իրանն ու Ռուսաստանը արդեն իսկ զիջումներ կատարել են թուրքերին Արցախի հարցում, որի հետեւանքով Ռուսաստանը ետ է քաշվել Արցախից, սահմանի վերահսկողությունը հայկական զորքերի փոխարեն ամբոջովին վստահելով ադրբեջանցիներին եւ թուրքերին: Դեպքերի նման հաջորդականությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի (եւ Իրանի)՛ թուլացումը սկսվեց Արցախից, անցավ Սիրիա, եւ կարող է շարունակվել մինչեւ Սյունիք կամ «Զանգեզուրի միջանցք»: Եթե Մոսկվան եւ Թեհրանը չկարողացան իրենց դիրքերը պահպանել Սիրիայում, կկարողանա՞ն արդյոք պահպանել իրենց դիրքերը Հարավային Կովկասում:

ՍՈՒՐԵՆ Ա ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նահանջ տարին՝ իշխանության գաղափարական նոր նահանջի-շփոթի տարի

Հաջորդ գրառումը

Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման ոլորտում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման ոլորտում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական