Ռուս մշակույթի դեմ պատերազմին ընդդիմանում է La Monnaie -ի տնօրեն Փեթեր դը Կալյուվեն 

114

Բրյուսելի թագավորական օպերային թատրոնը, որ ծանոթ է կրճատ La Monnaie (Լա Մոնե) անվամբ, վերջապես հակազդում է այն հրամայականին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պարտադրվում է ստեղծագործ հանրությանը՝ այն է դուրս վանել թատրոններից, համերգասրահներից, պատկերասրահներից ռուս հեղինակներին ու կատարողներին, սրբագրել վերնագրեր՝ դրանցում եղած ռուս բառը փոխարինել ուկրաինացի տարբերակով: Եվրոպայի հանրածանոթ այս թատրոնի տնօրենը Փեթեր դը Կալյուվեն է Peter de Caluwe , իսկ երաժշտական ղեկավարը՝ մեր հայրենակից Ալան Ալթինօղլուն: Փեթեր դե Կալյուվեն մամլո հաղորդագրությամբ ծանուցում է, թե թատերաշրջանը հարուստ է լինելու ռուսների ստեղծագործություններով: «Մեր առաքելությունը մարդկանց միավորելն ու կամրջելն է»: Կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա