Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսերեն ժողովածու՝ հայկական սփյուռքի մասին

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկովյան «Կնիժնի միր» հրատարակչությունը այս տարվա մայիսին լույս է ընծայել «Ալեքսանդր Երկանյանի հայոց աշխարհը» հոդվածների ժողովածուն, որով բացվում է «Դիալոգ» անվանումը կրող մատենաշարը (հիմնադիր՝ Յուրի Նավոյան): 608 էջանոց գրքում զետեղված են պատմաբան, հայագետ, գրող-հրապարակախոս, մշակութաբան եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Երկանյանի հոդվածները, որոնց առանցքում հայկական սփյուռքն ու դրա երեւելի ներկայացուցիչներն են: Հոդվածները նախապես հրատարակվել են վերջին 12 տարիների ընթացքում՝ «Սոբեսեդնիկ Արմենիի» ամսագրում եւ russia-armenia.info կայքում:

Բացման խոսքում հեղինակն ընդգծում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերը. «Աշխարհի 11 միլիոն հայերից Հայաստանում է բնակվում 3 միլիոնը, իսկ մնացած 8 միլիոնը՝ դրա սահմաններից դուրս: …Հայերը յուրօրինակ կամուրջ են, որը կապում է Հայաստանն աշխարհի այլ երկրների հետ»:

Անդրադառնալով քսանից ավելի երկրների (Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա եւ այլն) հայ համայնքներին՝ Երկանյանն առանձնացնում է մեծ հաջողությունների հասած այն հայերին, որոնք դեռեւս քիչ ծանոթ են իրենց հայաստանաբնակ հայրենակիցներին: Ներկայացնելով ամենատարբեր բնագավառներում մեր հայրենակիցների նշանակալի ներդրումը՝ հեղինակը նրանց անվանում է «բնակած երկրների ազգային հարստություն»: Հետաքրքրություն են ներկայացնում նաեւ այդ երկրների հետ Հայաստանի առնչությունների, այնտեղ գործող հայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարազգի նշանավոր քաղաքական գործիչների՝ հայկական առնչությունների մասին պատմող նյութերը (ցավոք, մամուլի համար գրված հոդվածների ձեւաչափը չի ենթադրում հղումներ սկզբնաղբյուրներին, ինչն, անշուշտ, օգտակար կլիներ մասնագետների համար): Ի մի բերելով հայկական սփյուռքի մասին ուշագրավ տեղեկությունները՝ հեղինակն առաջարկում է մտածել, թե ինչպես կարելի է աշխարհի հայերի ջանքերն ու հնարավորությունները գործադրել Հայաստանի եւ հերոսական Արցախի զարգացման եւ ամրապնդման համար:
Գիրքը բաղկացած է երեք բաժիններից՝ «Արտասահման», «Ռուսաստան» եւ «Հիշողություններ 1980-ականների Կիրովականի մասին»:

Ալեքսանդր Երկանյանը ծնվել է 1961 թ.՝ Երեւանում, 1992-1994 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմին կից տեղեկատվա-վերլուծական վարչությունում: 1994-ից բնակվում է Մոսկվայում: Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավար կազմի անդամ է:

Երկանյանի՝ գրքում զետեղված ֆոտոդիմանկարի հեղինակը Լեւոն Օսեպյանն է, որն էլ հրատարակության է պատրաստել հատորը:

Գիրքը ներկայացնող միջոցառումներ են տեղի ունեցել Մոսկվայի Գրքի տանը եւ Ազգությունների տանը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի ցույցեր Լոնդոնում. Անգլիայի հայհամայնքը խիստ մտահոգ է Արցախի ճակատագրով

Հաջորդ գրառումը

HUJ-ի ճամբարներում՝ ինչպես մեծ ընտանիքում

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

HUJ-ի ճամբարներում՝ ինչպես մեծ ընտանիքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական