Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պլյոնկայացավ

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեքենան մութ թաղանթներից (пленка) ազատելուն կողմ եմ, ու լավ եմ հասկանում, որ վարորդների ճնշող մեծամասնությունը սրա համար ինձ խարույկին հանելու ցանկություն կունենա: Իհարկե չեմ կարծում, թե հիմա «պլյոնկաների դարդը քաշելու» ժամանակն էր, բայց ընդունենք՝ երբեմն գերթաղթանթապատված այնպիսի մեքենաներ էինք հանդիպում, որ թվում էր՝ ընթացող մեքենայում մարդ-մադաթ չկա: Որպես հիմնավորում՝ մեքենաները «լուսավորելու» օրենքի հեղինակները նշում են այն, որ մգացված ապակիների պատճառով հաճախ ոստիկաններն ու տեսախցիկները չեն կարողնում ֆիքսել ամրագոտի չկապած վարորդներին: Իմ համոզմամբ՝ խնդիր է նաեւ այն, որ մգացված ապակիներով մեքենաներում մարդիկ նաեւ սեռական պահանջներ էին բավարարում ու գուցե անթույլատրելի գործողություններ անում:

Ցավում եմ նաեւ, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ չի մտել, եւ օրինախախտ վարորդները չեն տուգանվում: Փոխարենն օրեցօր նրանց ձայնն  ավելի է բարձրանում ու անտեղի մեջբերում են Փաշինյանի՝ տարիներ առաջ ասած խոսքը. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Իհարկե, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, բայց ՀՀ քաղաքացուն, առաջին հերթին, պետք է երկրի ճակատագիրը մտահոգի, այլ ոչ թե մեքենաների «պլյոնկայի» հարցը:

Սոցիալական ցանցերում, փողոցներում, սրճարաններում, ռեստորաններում, մեկը մյուսի տուն հյուր գնալիս, աշխատավայրում վարորդներն այնպիսի ոգեւորությամբ են դժգոհում ապակիները չմագցնելու պահանջից, որ ասես հենց դա՛ է Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը: Ոչինչ, որ հակառակորդը մեր տան մեջ է, որ Արցախում մարդիկ 4 ամիս շրջափակված են, նորմալ հաց չեն ուտում եւ այլն:

Թաղանթների արգելումից դժգոհողներն անգամ բողոքի ակցիա են կազմակերպել, լրատվամիջոցներ հրավիրել, խոսել տեսախցիկների առաջ: Բայց որ Հայաստանի տարածքը շուտով նորից կարող է մկրատվել ու բոլորիս համար կյանքը մգանա՝ սեւանա, դա նրանց օրակարգից դուրս է: Սա պարզապես համազգային ամոթ է. հայ տղամարդը (բողոքողները հենց նրանք են), իր հայրենիիքի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը,  երեխայի վաղվա օրը երկրորդում է պարզունակ ու ոչինչ չասող «պլյոնկա»-ի թեմային:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տա, նախ այն պետք է իրեն պատկանի. Մուխին

Հաջորդ գրառումը

Սեւանի կանաչելն ուղղակիորեն կապված է խոշոր ձկնաբուծարանների հետ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սեւանի կանաչելն ուղղակիորեն կապված է խոշոր ձկնաբուծարանների հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական