Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարսից ծոցի անվտանգության ծրագրի ռուսական նոր տարբերակը Դոնբասյան զարգացումների համատեքստում

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոնբասյան ռազմաքաղաքական զարգացումների համապատկերում մի տեսակ ստվեր է ընկել կարծես Կրեմլի մերձավորարեւելյան քաղաքականության վրա: Ավելին, փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը երկրորդել է ռուսական ծրագրերը Մերձավոր Արեւելքում, մինչդեռ այս տարածաշրջանը եւս իր կարեւությամբ անգամ այս լարված օրերին շարունակում է մնալ Մոսկվայի հետաքրքրությունների կիզակետում եւ տարբեր քաղաքական նախագծերում: Ասվածի մասին է վկայում փետրվարի 21-ին Մոսկվայի Վալդայ ակումբում տեղի ունեցած Արեւմտյան Ասիայի 11-րդ համաժողովի մասնակիցներին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիմումը, որից պարզ է դառնում, որ Ռուսաստանի կողմից առաջարկված Պարսից ծոցի անվտանգության ծրագրի նոր տարբերակը կենտրոնացած է տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակով համատեղ գործողությունների երկարաժամկետ ծրագրի ընդունման վրա:

Ընդ որում այդ ծրագիրը ներառում է քաղաքական եւ ռազմական ոլորտներում բազմակողմ համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար, բնապահպանական եւ այլ ոլորտներում հարաբերությունների հաստատում: Հարկ է նշել, որ արդեն մի քանի տարի է, որ Ռուսաստանը փորձում է կյանքի կոչել Պարսից ծոցի անվտանգության իր ծրագիրը, որի հիմքում տարածաշրջանային համագործակցությանը եւ գործընկերությանն առաջնահերթություն տալն է: 2021 թ. Մոսկվան թարմացրել էր ծրագիրը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր երբեմնի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, եւ այդ տեսանկյունից շահագրգռված չէ տարածաշրջանում այս կամ այն ուժի, այդ թվում՝ Իրանի դիրքերի չափից ավելի ամրապնդմամբ: Միաժամանակ մարտահրավերները երկու երկրների միջեւ համագործակացության մղում են առաջացնում: Այդպիսի մարտահրավերներից են ամերիկյան պատժամիջոցները: 

Դեռեւս 2019 թ. հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ-ի կողմից «Պարսից ծոցի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի» հրապարակմամբ ՌԴ-ն առաջարկում է ԵԱՀԿ-ի օրինակով՝ Մերձավոր Արեւելքում ստեղծել անվտանգության համակարգ՝ Պարսից ծոցի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն (ՊԾԱՀԿ): Հայեցակարգի համաձայն՝ տարածաշրջանում նման կառույցի ստեղծման հիմքում պետք է ընկած լինեն բոլոր դերակատարների շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքն ու առկա հակամարտությունների կարգավորումը, հակաահաբեկչական պայքարում ջանքերի համատեղումն ու առկա խնդիրների դիվանագիտական ուղիների որոնումը:

Նկատենք, որ ռուսական կողմի այս գաղափարը շրջանառության մեջ է դրվել դեռեւս 1990-ականներին, վերանայվել 2000-ականներին եւ այժմ ընթացիկ տարբերակը ներկայացվում է տարածաշրջանում իրավիճակի սրման պայմաններում: Փաստորեն պաշտոնական Մոսկվան խնդիր է դրել ամրապնդվել տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով՝ ունենալով բազմաշերտ քաղաքական օրակարգ:

Հետաքրքրական է նաեւ, որ նույն օրը ՌԴ ԱԳ նախարարը կարեւորել է Աստանայի խմբի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն իր մասնակցության մասին: Այդ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի եւ Թուրքիայի հետ համագործակցության հարցն՝ ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը բարելավելուն:

Այսպիսով Վալդայ ակումբում Արեւմտյան Ասիայի 11-րդ համաժողովի մասնակիցներին ըստ էության ներկայացվել են ռուսական քաղաքական վեկտորի մերձավորարեւելյան որոշ շեշտադրումներ, որոնք կարող են լրացուցիչ ազդակներ հաղորդել Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը: 

Ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում Մերձավորարեւելյան տարածաշրջանում իրանական ներկայության կարեւորման մասին ավելի խոսուն է օրերս Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարարի գլխավոր խորհրդական Ալի Ասղար Խաջիի հետ, որի ընթացքում Պեդերսոնը բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ Սիրիայում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: 

Վերոնշյալից զատ, զգալիորեն աշխուժացել են իրանական նախաձեռնությունները արտաքին տնտեսական կապերի բնագավառում: Այդ մասին էլ վկայում է փետրվար 22-ին Թեհրանի Իմամ Սադեղի անվան համալսարանում անցկացված «Հնարավորություններ եւ մարտահրավերներ 1400-1404» (համապատասխանում է՝ 2021-2025 թթ.-Կ.Մ.) խորագրով Իրանի տնտեսական դիվանագիտության ազգային առաջին համաժողովի կազմակերպումը: Ի դեպ, այդ համաժողովին Իրանի նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ Մոհամմեդ Հոսեյնին ընդգծել է, որ տնտեսական դիվանագիտության ոլորտում մի շաբաթ չկա, որ նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրների ղեկավարների հետ շփում չունենա:

Նշելի է, որ Հոսեյնին մի կողմից կարեւորել է ցամաքային ու ծովային սահմաններով Իրանին կապված 15 երկրների հետ Իրանի հարեւանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ պաշտոնյան նշել է, որ կարող են համագործակցել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված 24 երկրների հետ: Փաստորեն այդ երկրների հետ բազմակողմանի հարաբերություններ ունենալու հարցով Իրանը կարող է հանդես գալ նախաձեռնողի դերում:

Թեհրանի համար շարունակում են կարեւորվել անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասը կազմող Պարսից ծոցի իրանական կղզիները: Այդ նպատակով է տեղի ունեցել Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Նասիրզադեի այցելությունը Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ եւ Աբու Մուսա կղզիներ՝ գնահատելու կղզիներում տեղակայված զինված ուժերի պատրաստվածությունն ու մարտունակությունը: 

Այսպիսով ռուս-իրանական շահերի համընկնումը կարող է տարածաշրջանում նպաստել մի կողմից նրանց հարաբերությունների առավել խորացմանը, մյուս կողմից որոշակի մրցակցային պայմանների հաստատմանը՝ Պարսից ծոցի անվտանգության ծրագրի ռուսական նոր տարբերակի համատեքստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օպերացիա «Զոդ»». Newmag-ի ուշագրավ հրատարակությունը

Հաջորդ գրառումը

Դրսի ՀՅԴ-ականները վիրավորված են

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Դրսի ՀՅԴ-ականները վիրավորված են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական