Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոնայք, հայրենիքը գոռալով չեն փրկում

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները հերթական անգամ փողոց են դուրս եկել՝ «մերժելու» Նիկոլ Փաշինյանին ու նրա կաբինետին: Դեպքերի 360 աստիճան փոփոխությամբ ու դեմքերի կրկնությամբ՝ գործող անձինք նույնաբովանդակ տեքստերով ու բոլորիս ծանոթ գործողություններով «առանց Նիկոլ Հայաստան» են վանկարկում: Վանկարկողների մեջ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որ դեռ 2018-ին խոստովանում էր, թե ինքը սխալ էր, Փաշինյանը՝ ճիշտ: Թե ո՞ր հարցում կամ ինչո՞ւ, խորհրդավոր լռություն պահելով՝ մինչեւ այժմ «ճիշտ-սխալ» «այլաբանությունը» հրապարակավ չի մեկնաբանել:

Ընդդիմության ներկայացուցիչները, երեւում է, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետների հետ լավ չեն աշխատում, կամ առհասարակ չեն աշխատում: Դեռեւս 2018-ին արդեն իսկ կիրառված մեթոդներն են բանեցնում, որոնց գործող իշխանությունը հրաշալիորեն է տիրապետում, հետեւաբար՝ գիտի նաեւ  դրանց հակազդելու մեխանիզմները:

Փողոց փակելը, հրապարակում դրոշ դնելը կամ վառարանի կողքին նստած՝ շերտած կարտոֆիլ պատրաստելը պատկերներ են սոսկ, որոնք Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգովող քաղաքացիներին չեն հուզում: Ամեն րոպե «Հայաստանը կորցնում է պետականությունը», «Անդունի ծայրին ենք» ասող ընդդիմադիրները չեն կարող, իրավունք չունեն «դինջ-դինջ» մտածելու ու գործելու: «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը». վանկարկում են ցուցարարներն ու պահանջում իշխանություններից՝ անհապաղ լքել պաշտոնը, թույլ չտալ Հայաստանի կործանումը:

Մինչ այս շարժումն էլ «Հայրենիքի փրկության ճակատ» էին բացել: «Գրավել» էին Բաղրամյան պողոտան ու մեծախոսում էին՝ մինչեւ Փաշինյանը չլքի վարչապետի պաշտոնը, հետքայլ չեն անելու: Սակայն ի՞նչ տեսանք. մի քանի գիշեր ցուրտ վրաններում անցկացնելուց հետո, ամենքն իր փափուկ անկողինը գերադասեց, հայրենիքի փրկությունը մի կողմ դրեցին, համաձայնեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին ու հերթական անգամ պարտվեցին Նիկոլ Փաշինյանին: Թե ինչ կլինի այս անգամ, դժվար չէ կռահել, հատկապես երբ հասարակությունն, իսկապես, տեսնել չի ուզում տարիներ ի վեր իրենց հարստահարած, կեղեքած, արատավոր բարքեր ներմուծած ու աճեցրած գործարարներին, օլիգարխներին, քաղաքական գործիչներին ու նրանց հետ կապ ունեցող որեւէ անձի:

«Ազգ»ի տեղեկություններով՝ ապրիլհինգյան հանրահավաքի կազմակերպիչները որոշած են եղել ավանդական, «նախկին» դեմքերին հարթակ չտրամադրել: Ներքին համաձայնությամբ՝ հրապարակային խոսքի իրավունք է տրվել երիտասարդ, մարդկանց համար ընկալելի եւ «ուտվող» գործիչներին: Ինչ վերաբերում է նրանց տեքստերին, ապա դրանցում որեւէ նոր բան չկար. բազմիցս ասված ու լսված խոսքեր էին: Իսկ խոսքն ավելի լսելի դարձնելու համար, օրինակ, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Արամ Վարդեւանյանը ամբիոնից գոռալու Փաշինյանական ոճն էին ընդօրինակել, ինչը խիստ անընկալելի էր ու ականջ սղոցող: Այդ տեխնոլոգիան Փաշինյանն արդեն կիրառել է, դա իրեն է բնորոշ, ու բոլորս ենք տեսել՝ ամեն մի գոռոց չէ, որ իր մեջ նաեւ բովանդակություն ունի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիաննա Հարությունյանը եվրոպական մամուլի գնահատմամբ

Հաջորդ գրառումը

Իրանի տնտեսական հաջողությունները՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

13/06/2025
Հաջորդ գրառումը

Իրանի տնտեսական հաջողությունները՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական