Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չնայած խոստմանը՝ ԱԺ ընդդիմությունը գրպանի գումարից չի հրաժարվել

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի բոլոր պատագամվորները մեկ տարի ութ ամիս է, ինչ բացի բուն աշխատավարձն ու պարգեւավճարները՝ նաեւ հավելավճար են ստանում: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ դեռեւս նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը՝ «Իմ քայլը», օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով առաջարկում էր պատգամավորներին տրվող ամենամսյա գումարի չափը 50 հազարից 250 հազար դարձնել: Առաջարկն իմքայլականներն ընդունել էին, ու պատգամավորներն առ այսօր հնգապատիկ ավելի, այսպես ասած, գրպանի գումար են ստանում: Այս գումարը, իբրեւ թե, նախատեսված է պատգամավորների տարատեսակ այցերի կազմակերպման համար: Օրինակ՝ մարզեր մեկնելու ժամանակ մեքենան լիցքավորելու կամ հարակից այլ ծախսերի համար:

Երբ օրենսդրական փաթեթը խորհրդարանը նոր էր ընդունել, այսօրվա ընդդիմադիրների գրեթե մեծամասնությունը, որ դեռեւս պատգամավորական մանդատ չէր ստացել, հայտարարություն էր անում ու խոստանում, որ խորհրդարան գործուղվելուց հետո իրենց առաջին քայլն այդ գումարներից հրաժարվելն ու օրենքի հետկանչման պահանջով նախաձեռնությամբ հանդես գալը պետք է լինի: «Ազգ»ի Ազգային ժողովին ուղղված հարցումից հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիրներն առ այսօր ստացել ու շարունակում են ստանալ 250 հազարական հավելավճարները: «Առ այս, ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցություններից եւ ոչ մեկը 250 հազար դրամ հավելավճչարից չի հրաժարվել»,- «Ազգ»-ին ասացին ԱԺ հասարակության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:

Պատգամավորները, որ, ակնհայտ է, մարզեր մեկնելու ու իրենց ընտրողների հետ հանդիպման ջատագովը չեն, լրացուցիչ այդ գումարից չեն հրաժարվում՝ «ավել թիքեն փոր չի ծակի» սկզբունքից ելնելով: Եվ եթե իշխանական պատգամավորների դեպքում, ինչ-որ առումով, հասկանալի է՝ ինչու չեն հրաժարվում այս գումարից (վաղուց է հայտնի, որ «հեղափոխական» երեսփոխականները պարգեւավճարների կամ հավելավճարների սիրահար են), ապա ընդդիմադիր պատգամավորների դեպքում 250 հազար դրամը գրպանելը ժողովրդական մեկ այլ խոսքի արտացոլումն է՝ «չեմ ուզում, գրպանս դիր»:

Երբ դեռ նոր էր օրենքը ընդունվել, Facebook սոցիալական ցանցի իմ էջում գրառում էի կատարել՝ նշելով, որ ընդդիմադիրները պարզապես պարտավոր են հետ կանչել այս օրենքը: Գրառման ներքո «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ինձ՝ «իրենց հասցեին անեծքներ տեղալու» մեջ էր մեղադրել՝ հորդորելով՝ սպասել մինչեւ օոգոստոսի 2-ը (այդ օրն 8-րդ գումարման խորհրդարանն անդրանիկ նիստն էր գումարելու):

2021-ի հուլիսի 27-ին էլ նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ ու ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթալյանը հայտարարել էր, թե  «Հայաստան» դաշինքը հանդես կգա պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ: Բայց փաստն այն է, որ թե՛ 2021-ի օգոստոսի 2-ից առ այսօր «Հայաստան» դաշինքը նման նախաձեռնությամբ ոչ միայն հանդես չի եկել, այլեւ մեծագույն սիրով օգտվել ու շարունակում է օգտվել իշխանության ընծայած գրպանի գումարից: Ի դեպ, տեղեկացանք, որ հավելավճարից նաեւ 8-րդ գումարման՝ արդեն մանդատից հրաժարված պատգամավորները չեն հրաժարվել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մատնիչ երեւոյթներ

Հաջորդ գրառումը

«Մեզ ոչ ոք չի խղճալու, ասելու են՝ թափառական են». ազատամարտիկներն ահազանգում են

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Մեզ ոչ ոք չի խղճալու, ասելու են՝ թափառական են». ազատամարտիկներն ահազանգում են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական