Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ պիտի պաշտպանի Արցախի ինքնորոշման իրավունքը

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մի քանի օրերին ռուսաստանյան պաշտոնական ու փորձագիտական շրջանակներում առնվազն լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացել՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների եւ Հայաստանյան  այնպիսի իրադարձությունների հետ, որոնց Մոսկվան ավանդաբար նյարդայնորեն է արձագանքում:  

Խոսքը վերաբերում է ե՛ւ Բերձորի միջանցքի իրավիճակի հետ կապված ՌԴ խաղաղապահների հասցեին հնչած քննադատությանը, ե՛ւ իտալական պարբերականին օրերս Փաշինյանի հարցազրույցում Մոսկվայի որպես դաշնակցի պահվածքից դժգոհությանը կամ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հերթական մեղադրանքին մեր ԱԳՆ խոսնակի պատասխանին, ե՛ւ Հռոմի ստատուտին միանալու հարցի մեր խորհրդարանի օրակարգ մտնելուն, ե՛ւ խաղաղապահ առաքելության գծով Հայաստանում օրեր հետո կայանալիք հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը:

Այս խնդիրներին ակտիվորեն անդրադարձող մոսկովյան «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալությունը սեպտեմբերի 3-ին հրապարակած իր մի հոդվածը վերնագրել է այսպես. «Փաշինյանը Ղարաբաղի իրավունքի մասին Բաքվի հետ չի վիճում, բայց պնդում է, որ Մոսկվան վիճի»: Սա այն իրավիճակի մասին է, երբ ռուսական կողմը, ի դեմս իր ԱԳՆ-ի, ՀՀ վարչապետին է մեղադրում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ դրանով իրավիճակ փոխելու հարցում, իսկ հայկական կողմը դա հայտարարում է Ռուսաստանի կողմից պատճառաբանություն՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի հարցում ստանձնած պարտավորությունը չկատարելու համար: Բերվում է ըստ երեւույթին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտած այն միտքը, թե բոլորն են ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ՌԴ նախագահ Պուտինն էլ է 2020 թ. նոյեմբերի 17-ի իր հարցազրույցում ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:

Մինչդեռ, այս վերջինի մասին ասվում է հոդվածում, Ռուսաստանի առաջնորդն այդ արտահայտությունն անելիս ընդգծել է՝ «միջազգային իրավունքի տեսակետից»: Հոդվածագրի մեկնաբանությամբ, այդ հիշատակումն անտեղի չէ, միջազգային իրավունքը կոչ է անում հարգել տարածքային ամբողջականության, այդ թվում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց միջազգային իրավունքի մեկ այլ սկզբունքը՝ սեւով սպիտակի վրա ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությունում, ասում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի: Եվ այս երկուսի համակցության մշակման համատեքստում են տեղի ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմից հետո բանակցությունները, Մոսկվայի կողմից նույն մոտեցումն է եղել նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս:  Եվ հենց դրա մասին է խոսել Պուտինը Վալդայի ֆորումում՝ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին ի պատասխան նշելով, որ Արցախի կարգավիճակի հարցում Մոսկվան կաջակցի Երեւանի դիրքորոշմանը:

Նման պնդումների հետ կապված մանրամասներում, իհարկե, կարելի է վիճել, բայց դա առանձին խոսակցության նյութ է: Հիշյալ հոդվածում, սակայն, կա առնվազն մի հարցադրում, որը գուցե ավելորդ չի լինի հիշել առաջիկայում, եթե փորձելու լինենք  այնուամենայնիվ ինչ-որ բան փոխել:

Փաշինյանը, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Պրահայից հետո խոսում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, բայց ոչ մի բառ չի ասում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Բոլորովին այլ պատկեր կլիներ, եթե նա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ մեկտեղ դա էլ ասեր: Ալիեւն, իհարկե, չէր համաձայնի: Բայց այդ դեպքում Փաշինյանը կարող էր իր կողմից ասել. «Այո, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Երեւանը միաժամանակ ընդգծում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կնպաստի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան այդ իրավունքի իրացմանը: Օրինական իրավունք, որն Արցախի (հոդվածում հենց այս անունն էլ տրվում է) հարցում ոչ մեկ անգամ արտացոլվել է միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:

Եվ, ըստ հրապարակման, ստացվում է, որ Երեւանն ինքը Արցախի հարցում Բաքվի հետ ոչ մի վեճ չունի, ամբողջովին հրաժարվում է Արցախից, բայց պնդում է, որ Բաքվի հետ վեճը շարունակի Մոսկվան:  

Այդպես ճի՞շտ է, թե՞ ոչ. երեւի այս էլ է խնդիրը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտին-Էրդողան հանդիպման շուրջ

Հաջորդ գրառումը

Փրկե՛ք Արցախը. սեպտեմբերի 23-ին, ժամը 12-15-ին, կանցլերի գրասենյակի առջեւ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փրկե՛ք Արցախը. սեպտեմբերի 23-ին, ժամը 12-15-ին, կանցլերի գրասենյակի առջեւ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական