Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շուշիի հայտարարությունը» Հայաստանի դեմ պատերազմի փաստացի հայտարարություն է

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Արեւմուտքը, երբեմն սարկազմով, երբեմն էլ ըմբռնումով դիտարկում է նախկին Խորհրդային Միությունը տարբեր կազմով կամ ձեւով վերականգնելու Կրեմլի ջանքերը, Թուրքիան այդ նույն Արեւմուտքի թողտվության պամաններում շարունակում է թյուրքական պետություններն իր իշխանության տակ վերցնելու ընդարձակման իր ծրագրերը:

Մինչ օրս Թուրքիան օգտվել է Արեւմուտքի մեծահոգությունից եւ ռազմական հզորությունից` դառնալու համար երկրորդ ամենահզոր պետությունը ՆԱՏՕ-ի կառույցում: Բայց նա այդ կարգավիճակը օգտագործել է հօգուտ իր անմիջական շահերի, վարել է անկախ քաղաքականություն եւ երբեմն նույնիսկ հանդգնել է արհամարհել Արեւմուտքի կարծիքը, ինչպես տեղի ունեցավ, երբ նա S-400 հրթիռներ գնեց Ռուսաստանից, արգելեց օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ եւ Սիրիայում կոտորեց Մ. Նահանգների դաշնակից քրդական զորքերին:

Այնպես որ դժվար չէ կռահել, որ ի վերջո նա կդառնա ավելի անկախ եւ ավելի թշնամական Արեւմուտքի հանդեպ: Հանրային հարցումներից շատերն արդեն ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովուրդն ու Արեւմուտքը հակակրանք են զգում միմյանց նկատմամբ: Դրանից ելնելով կարելի է հաստատ պնդել, որ Թուրքիայի շահամոլական քաղաքականությունը որեւէ կերպ կամ ժամանակ զսպելու Արեւմուտքի հավաստիացումները իրականությանը չեն համապատասխանում:

Ճիշտ է, որ Թուրքիան անհաջողության մատնվեց Ղազախստանում, որն անցավ Մոսկվայի վերահսկողության տակ: Քաղաքական դաշտից Նուրսուլթան Նազարբաեւի դուրս մղվելուց հետո, սակայն Անկարան արդեն իսկ վերակազմավորում է իր զորքերը, որպեսզի առաջ տանի իր կայսերական ծրագրերը:

Ի դեպ, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը նավթի, գազի եւ ուրանի իրենց հսկայական պաշարներով, գտնվում են կայսրություն կառուցելու մտադիր երեք պետությունների` Թուրքիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի տեսադաշտում:

Թուրքիան վաղուց էր սկսել Ադրբեջանին կլանելու գործընթացը իր «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Այդ գործընթացը իր գագաթնակետին հասավ Հայաստանի դեմ 2020-ին սանձազերծված 44-օրյա պատերազմով, երբ Թուրքիան Ադրբեջանին հաղթանակ պարգեւեց այդ երկիրը տնտեսապես եւ ռազմականապես վերահսկելու մենշաշնորհը իր ձեռքերում պահելով: Ներկայիս, Թուրքիան այնքան է ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, որ այդ կարգախոսը կարելի է վերաձեւավորել այսպես` «Մեկ ազգ, մեկ պետություն»:

Բացի ռազմական հաղթանակից, նախագահ Իլհամ Ալիեւին լիազորություն է տրվել թալանելու իր երկիրը, ինչպես հայտնի դարձավ վերջերս հրապարակված «Պանամայի թղթածրարներից» եւ Լոնդոնում կնքված 700 միլիոն դոլարի անշարժ գույքի պայմանագրից:

«Շուշայի հայտարարությունը» պաշտոնական ձեւակերպում է տալիս այդ միությանը եւ պանթուրանական կայսրության հիմքերն է դնում: (Ադրբեջանական կողմը ժամանակ չկորցրեց եւ քաղաքը վերանվանեց թուրքական ձեւով): «Շուշայի հայտարարությունը» 2021 թվի հունիսի 15-ին հռչակվեց, բայց երկու երկրների խորհրդարանների կողմից միայն վերջերս վավերացվեց: Դրա ռազմական բաղադրամասը արտացոլում է խաղի կանոնների փոփոխված զարգացումը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Անցյալում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում էին, նրանց ռազմական հզորությունը գրեթե հավասար էր, եւ այդ պատճառով էլ 1994-ին Հայաստանը հաղթանակ տարավ եւ հրադադար պարտադրեց: Այսօր, երբ ադրբեջանական բանակին է միացել նաեւ թուրքական բանակը, Ղարաբաղին վերատիրանալու հույսերը հավասարազոր են Թուրքիայից հայկական պատմական հողերին վերատիրանալու հույսերին:

Բացի Հայաստանին սպառնալիք ներկայացնելուց հայտարարությունը վերջին հաշվով նաեւ ուղղված է Կենտրոնական Ասիայի հանրապետությունները որպես «միութենական պետություններ» Մոսկվայի իշխանության տակ բերելու նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի դեմ:

Միաժամանակ, այն ուղղված է տարածաշրջանում Թուրքիայի հավիտենական մրցակցի` Իրանի դեմ, որի հյուսիսային մասում բնիկ թուրքեր են ապրում: Ադրբեջանական նահանգը Իրանում արդեն իսկ թիրախ էր դարձել Բաքվի համար սկսած նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի իշխանության օրերից: Այդ ծրագիրը համահունչ է թուրանական կայսրություն հիմնելու Թուրքիայի ձգտումների հետ:

Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության ընդարձակումը որպես սպառնալիք օգտագործելով Կրեմլը կարող է Հայաստանին հրապուրել անդամակցելու իր «Միութենական պետությանը»:

Անհիմն ենթադրություն չէ պնդել, որ «Շուշայի հայտարարությունը» ապագա թյուրքական կայսրության հիմնաքարն է: Հայտարարագիրն ինքն է այդպիսի նշում կատարում. «Ջանքերը միացնելով ծավալել համատեղ գործողություններ տարածաշրջանում եւ միջազգային մակարդակում, նպատակ ունենալով կայուն զարգացում ապահովել թյուրքական աշխարհին»: Չնայած այնտեղ նշված է նաեւ, որ ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ, հայտարարությունը հստակորեն Հայաստանի դեմ է ուղղված եւ անմիջականորեն կապված է Ցեղասպանության ճանաչման, Զանգեզուրի միջանցքի, Կարսի պայմանագրի եւ Ղարաբաղի հայկական ինքնության հարցերի հետ:

«Շեշտելով Հայաստանի անհիմն պահանջները Թուրքիայից, նրա ջանքերը աղավաղելու պատմությունը եւ քաղաքականացնելու պատմական փաստերը` խաղաղությանը վնասելու եւ տարածաշրջանում անկայունություն առաջացնելու միջոցով, կողմերն, այսպիսով, մեծապես պաշտպանում են Թուրքիայի ջանքերը, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ իր արխիվները բացել է, որպեսզի խրախուսի Հայաստանին եւ այլ երկրներին բացելու իրենց արխիվները եւ հնարավորություն տալու պատմաբաններին կատարելու համապատասխան ուսումնասիրություններ» կարդում ենք հայտարարության մեջ:

Թուրքիան եւ նրա փոքր ընկեր Ադրբեջանը հավատացած են, որ իրենց աղավաղված տրամաբանությունը կարող է վավերական դարձնել Ցեղասպանության վերաբերյալ իրենց տեսակետը: Քանի որ վստահ են, որ Հայաստանի «պահանջները անհիմն են», ապա ի՞նչ է մնում պատմաբաններին հայտնաբերելու այդ թուրքական արխիվներում, որ իբր բաց են: Ավելին, քանի որ ցեղասպանագետների մեծամասնությունը, ինչպես նաեւ քաղաքակիրթ աշխարհի գլխավոր երկրները արդեն իսկ իրենց վճռական եզրակացությունն են արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ապա ո՞վ է կարեւորություն տալու Թուրքիայի մաքրագործված արխիվներին: Ինչքան բարձր հնչեն միջազգային հանրության դատապարտումները, այնքան ծիծաղելի են դառնալու Թուրքիայի ժխտողական ջանքերը:

«Շուշայի հայտարարությունը» նաեւ տարածաշրջանային ծրագրեր է նախատեսում իրագործել, ամբողջովին արհամարհելով Հայաստանի ինքնավարությունը: Այնտեղ կարդում ենք. «Կողմերը նշում են, որ Ադրբեջանի հանրապետության արեւմտյան շրջաններն ու Ադրբեջանին պատկանող Նախիջեւանի ինքնավար հանրապետության միացնող միջանցքի բացումը (Զանգեզուրի միջանցք) եւ որպես դրա շարունակությունը հանդիսացող Նախիջեւան-Կարս երկաթգծի կառուցումը Ադրբեջանին միացնելու են Թուրքիային եւ դրանով իսկ մեծապես նպաստելու են երկու երկրների միջեւ տրանսպորտային եւ հաղորդակցության միջոցների զարգացմանը»:

Այս նախադասությունը ենթադրում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն իսկ տիրացել են Զանգեզուրի միջանցքին եւ կարող են վստահորեն առաջ տանել իրենց հետագա ծրագրերը: Սա Հայաստանի ինքնավար հանրապետության իրավունքների կոպիտ ոտնահարում է եւ պետք է արժանանա հանրային դատապարտմանն ու իրավական գործողությունների, որպեսզի կանխարգելվի ներթափանցումը Հայաստանի տարածք:

Հայտարարությունը նաեւ անդրադառնում է 1921-ին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Մուսթաֆա Քեմալի Ազգային մեծ ժողովի կողմից ստորագրված Կարսի պայմանագրին: Այդ ժամանակ ոչ մեկն էր ճանաչված միջազգային հանրության կողմից, ոչ էլ մյուսը: Սակայն պայմանագիրը պարտադրվել էր Հայաստանին: Պայմանագրիը Նախիջեւանի հայկական շրջանը դնում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Նաեւ գծում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս գոյություն ունեցող սահմանը: Անկախությունից հետո Հայաստանը չի ճանաչել այդ պայմանագիրը, որովհետեւ դա կլիներ պատմական Հայաստանի հետագա պահանջատիրության մահազանգը:

Թուրքիան ամեն ջանք գործադրում է ստիպելու համար, որ Հայաստանը ճանաչի այդ պայմանագիրը եւ երկու երկրների միջեւ ակնկալվող բանակցությունները եւս մեկ հնարավորւթյուն են ընձեռելու Թուրքիային՝ պատին դեմ տալու Հայաստանին, որպեսզի վավերացնի այդ պայմանագիրը:

Կրեմլի քաղաքական դիտորդները վստահաբար ուշադրություն դարձրել են, որ Հայտարարությունը ուղղված է իրենց հետագա ծավալապաշտական ծրագրերի դեմ: Բայց Ուկրաինայի ճգնաժամի մեջ խճճված լինելով, առայժմ նախընտրում են անտեսել այն: Կրեմլի ղեկավարները նույնիսկ չեն հակադարձել նախագահ Ալիեւի վերջերս կատարած սադրիչ գործողություններին: Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության այս օրերին Ալիեւը այցելեց Կիեւ եւ ռազմական բաղադրիչ պարունակող պայմանագիր կնքեց այնտեղ:

Մյուս կողմից, երբ Մ. Նահանգների նախագահ Բայդենը սպառնաց Ռուսաստանին, որ կփակի Եվրոպային գազ մատակարարող «Հյուսիսային երկրորդ հոսքը», Ալիեւը անմիջապես ադրբեջանական գազ մատակարարելու իր ծառայությունը առաջարկեց: Դրա համար նա շնորհակալական խոսքերի արժանացավ ոչ միայն եվրոպական պետությունների ղեկավարների, այլեւ ՆԱՏՕ-ի քարտուղար Ստոլտենբերգի կողմից, որ միաժամանակ ընդգծեց Ալիեւի գործողությունների քաղաքական բնույթը:

Նախագահ Պուտինը, փոխանակ վրոդովվելու Ալիեւի այս գործողություններից, Ալիեւին Մոսկվա հրավիրեց ստորագրելու համար դաշնակցային մի պայմանագիր Ադրբեջանի հետ: Կովկասյան քաղաքականության խճճվածության մեջ դժվար է մատնանշել նախագահ Ալիեւի հանդեպ Պուտինի ցուցաբերած հանդուրժողականության գործոնը:

Եթե Մոսկվան որոշակի պատճառներ ունի անտեսելու «Շուշայի հայտարարությունը», ապա Հայաստանը ոչ մի պատճառ չունի անտեսելու այն, որովհետեւ այդ փաստաթուղթը ոչ միայն վտանգի է ենթարկում նրա ներկա ինքնավարությունը, այլեւ մարտահրավեր է նետում նրա հետագա ձգտումների եւ օրինական պահանջների հանդեպ:

Հարցը խորհրդարանի օրակարգ էր բերվել Հայաստանի ընդդիմության պահանջով: Հատուկ ենթահանձնախումբ էր կազմվել հարցը քննարկելու նպատակով: Իշխող մեծամասնական կողմը մերժել էր հանդես գալ հայտարարությամբ, որպեսզի չխոչընդոտի Թուրքիայի հետ ակնկալվող բանակցությունները: Պնդում էին, որ առաջիկայում սպասվող խաղաղության հեռանկարները կարող են տուժել: Դժբախտաբար, հարցը խոսքակռվի էր վերածվել, եւ իշխող կողմի ներկայացուցիչները հավատացած էին, որ հաղթանակ են տարել, մինչդեռ հարցը շատ ավելի էական էր, քանի որ Հայաստանի, որպես ինքնիշխան պետության գոյությանն էր վերաբերում: Եթե Հայաստանը կապված ձեռքերով է բանակցություններ վարելու, ապա արդյունքը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ապագային:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տխուր արձանագրություններ Եվրանեսթից

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական