Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհանդես միջմշակութային կապերը շաղկապող Արչի Գալենցի ալբոմի

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բեռլինի «Վուլֆ եւ Գալենց պատկերասրահում» մայիսի 8-ին արվեստասեր հասարակությունը հավաքվել է ներկա գտնվելու ճանաչված նկարիչ, հավաքորդ եւ կուրատոր Արչի Գալենցի գերմաներեն լեզվով օրերս հրատարակված ինքնակենսագրական ալբոմի շնորհանդեսին, տեղեկացնում է Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հատորի խորագիրն է «Stellungnahmen 24 allem Unmoglichen», որը հոդվածի հեղինակը թարգմանել է «Կարծիքներ անհնարին ամեն ինչի մասին» եւ հավելել, որ 320 էջանոց ալբոմը նման է նկարչի ստեղծած «Գլոբուս» անվանումով խորանարդին, որի 6 կողմերի վրա քարտեզներ են դրոշմված: Բայց իրականում այն շատ ավելի ընդգրկուն է, բազմակողմ` ներկայացնելով արվեստագետի անցած 50 տարիների թեմատիկ առանձնահատկությունները ե՛ւ որպես նկարիչ, փորագրիչ, ե՛ւ որպես հավաքորդ, կուարտոր եւ արիերգարդիստ: Բացի հեղինակի ինքնակենսագրական նոթերից, գրքում կարծիքներ հայտնել են նաեւ իր գերմանացի դասախոս-արվեստագետ Կլաուս Ֆուսմանը եւ այլ գործընկերներ, որոնք ալբոմի 12 գլուխներում ներկայացրել են հայազգի արվեստագետի բազմաբնույթ ինքնությունը իր անձնական, ազգային եւ պատմական հարթություններում:

Արչի Գալենցը իր արվեստանոցում

Արվեստագետների ընտանիքից սերած Գալենցը (Կալենցը) ծնվել եւ մեծացել է Մոսկվայում, հետո տեղափոխվել է Բեռլին, որտեղ այժմ բնակվում է: Նա սովորել է Արվեստների ակադեմիայում: Որպես արեւելքի եւ արեւմուտքի մշակութային ավանդույթներթը կրող արվեստագետի, նրան հաճախ համարում են Գերմանիայում հայկական մշակույթի դեսպանը: Բացման խոսքում ալբոմի  խմբագիր Աննա Ուիլկինսը խոստովանել է, որ երկար ժամանակ հարմար բառ է որոնել բնութագրելու համար արվեստագետին եւ նախ հանգել է «երեւույթ» բառին, հաշվի առնելով նրա բազմակողմանի տաղանդը եւ առանձնահատկությունը դրանցից յուրաքանչյուրիմւ, ապա մտաբերել է «դիմադրություն» բառեզրը, նկատի ունենալով, որ նա դիմադրել է արվեստում ընդունված բոլոր կանոններին եւ անընդհատ որոնելով ստեղծել է իր ինքնուրույն ոճը, հաճախ նույնիսկ դեմ գնալով շուկայի ճնշումներին եւ քաղաքական գաղափարախոսություններին:

«Հայկական Ռեքվիեմ», Ա. Գալենց, 1994 թ.

Արվեստի նրա ստեղծած նոր ձեւերը, կերպավորումները, իր խոստովանությամբ, պատահական են եղել շատ անգամներ, ինչպես օրինակ` «Պատերից պոկվածները» ոճային նորամուծությունները, որոնցում շրջանակների մեջ առնված արվեստի իրերը ներկայացված են որպես ինքնուրույն «կառուցվածքներ»: Մտահղացումը առաջացել է, երբ Մոսկվա է մեկնել օգնելու մորը, որ վերանորոգի իր 3 սենյականոց բնակարանը: Պատի պաստառների պոկումը նոր ոճ է թելադրել արվեստագետին: Կամ «Գլոբուս» խորանարդիկը, որի տարբեր կողմերում փոփոխվող աշխարհի քարտեզներ են: Մտահղացումը առաջացել է, երբ վիմագրությունների որոնումներում պատահաբար ձեռքն է ընկել 1877-ի մի քարտեզ Վուստերվից (Բրանդերբուրգի մոտակայքում) տեղանքի, որն այժմ գոյություն չունի: Այս փաստը հիշեցրել է նրան մեր պատմական հայրենիքը, որին շատերը ճանաչում են քարտեզների կամ նկարների միջոցով: Արեւմտյան Հայաստանը ներկայացված է որպես «Կորուսյալ դրախտ», նախկին «Բյուզանդիան»` եվրոպական նոր երկրների կերպարանքով:

«Գլոբուս», Ա. Գալենց, 2003 թ.

Գալենցի ստեղծագործություններում ինքնությունը կենտրոնական թեմա է: Տիրապետում է երեք մշակույթների առանձնահատկություններին (հայկական, ռուսական եւ գերմանական) եւ ունի կտավների հարուստ հավաքածու: Առաջին կտավը նա ձեռք է բերել 1995-ին: Կտավները հիմնակնում հետխորհրդային շրջանի ստեղծագործություններ են, շատերը նաեւ սփյուռքի տարբեր անկյուններում կատարված: Բայց հակառակ հազվադեպ շփումների, արվեստագետների մոտ նկատվում է միեւնույն մշակութային բնապատկերը, եւ գեղագիտական ընդհանուր խտացրած վերացականությունը: 2008-ի վերջերին Գալենցն ու Թորստեն Բիլեբը, որի եղբայրը դարձյալ Կլաուս Ֆուսմանի ուսանողն էր եղել, բացել են «Interior DAsein» կոչված հաստատությունը, որն իր մեջ ներառում է ցուցահանդեսային մի դահլիճ եւ շրջանակներ պատրաստելու արվեստանոց: Հաստատությունը, որն ունի ժամանակակից հայ եւ ռուս նկարիչների 40 կտավների մշտական ցուցահանդես, մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում կազմակերպել է 25 ցուցահանդես եւ դարձել է «Եվրոպայում հայ մշակույթի եզակի մի կենտրոն»:

«ՈՒշացած արդարություն», Ա. Գալենց, 2022 թ.

Գալենցի փորձարկած արվեստի տարբեր ձեւերից ամենահարազատը իր համար նկարչությունն է, որը նա համարում է «Արվեստների թագուհին»: Նկարչության մեջ էլ հատուկ տեղ է զբաղեցնում դիմանկարչությունը, եւ գիրք-ալբոմը հարուստ է դրանցով:

Բեռլինի «Artbear Books» հրատարակչատան թողարկած հատորում իրենց կարծիքներն են հայտնել (էսսեների կամ հարցազրույցների միջոցով) Աննա Ուիլկինսը, Անդրեաս Վուլֆը, Կլաուս Ֆուսմանը, Լեւ Էվսովիչը, Միկա Հանուլան, Վլադիմիր Սալնիկովը, Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանը եւ Փիթեր Միշելը:

Գրության հեղինակ Մուրիել Միրաք-Վայսբախի կարծիքով ողջունելի կլիներ ալբոմը տեսնել նաեւ անգլերեն թարգմանությամբ:

Պատրաստեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր գրքեր

Հաջորդ գրառումը

Հայ կինոյի մասին՝ Նիդեռլանդներում եւ Պորտուգալիայում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ կինոյի մասին՝ Նիդեռլանդներում եւ Պորտուգալիայում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական