Հինգշաբթի, Հունիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր քայլ կանխիկից դեպի անկանխիկ

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 1-ից սկսած բնակչությունը կարող է բարձի տակ կամ դրամապանակում պահվող գումարը պակասեցնել:

2022-ի հունվարի 18-ին «Անկանխիկ գործառույթների մասին»  օրենք ընդունվեց, որն ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից. «Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների կողմից կնքվող այն գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, եւ այն գործարքների դիմաց, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջեւ եւ գերազանցում են 300 հազար դրամի շեմը, վճարումն իրականացվում է անկանխիկ ձեւով»,- ասվում է հիմնավորման մեջ:

ՀՀ Կենտրոնական բանկի մեկնաբանմամբ, Օրենքի առաջին եւ կարեւոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է, ինչպես նաեւ քաղաքացուն հնարավորություն տալը՝ անկանխիկ կենսակերպ վարելուն զուգահեռ ստանալու ֆինանսական ավելի լայն ծառայություններ:

«Օրենքը նպաստելու է մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսների ծավալի մեծացում»,- մանրամասնում են Կենտրոնական դրամատնից:

Հուլիսի 1-ից Երեւանում ամբողջությամբ անկանխիկ վճարային համակարգի են անցել նաեւ բժշկական կենտրոնները: 

Օրենքի արդյունավետ լինելու Կառավարության կոչերին հավասար՝ քիչ չեն նաեւ քաղաքացիների դժգոհությունները, որոնք արտահայտվում են հատկապես մեծահասակների մոտ:

«Ունեմ թոշակային քարտ, որից անձամբ չեմ օգտվում, տալիս եմ թոռնիկիս, որ գնում, գումարը ստանում, բերում է: Դա էլ անցած տարի եմ ստիպված վերցրել, քանի որ օրենքի համաձայն՝ մինչեւ 75 տարեկան թոշակառուները իրենց թոշակը պետք է ստանան անկանխիկ եղանակով»,- մեզ հետ զրույցում ասում է 61-ամյա Մարիաննան:

Քաղաքացիների մի մասն էլ կողմ է օրենքի ընդունմանը, սակայն վերպահումներով: 54-ամյա Գոհարը ասում է, որ օրենքի օգտակարությունը հարկերի ստվերից հանվելն է, սակայն դեմ է, քանի որ ոչ բոլորն են կարողանում օգտվել անկանխիկ վճարման համակարգից եւ սահմանափակումը պետք է կապված լիներ ոչ թե գումարի չափին, այլ հասարակության տարիքային շերտի հետ:

Հունիսի 2-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ. «Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որեւէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, եւ չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքը հետագայում առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Որեւէ մեկը չմտածի, թե մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, հակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Այստեղ կան նաեւ հարկաբյուջետային եւ հակակոռուպցիոն էֆեկտներ»:

Այսպիսով՝ քեշի շրջանառությունը կկրճատի ստվերն ու կոռուպցիան, սակայն հասարակության սթրեսակայունությունը կհասցնի նվազագույնի:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապաքինման մաղթանք

Հաջորդ գրառումը

Վաստակավոր վիրաբույժը, բարերարն ու մարդասերը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Վաստակավոր վիրաբույժը, բարերարն ու մարդասերը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք

12/06/2025

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք...

ԿարդալDetails

Կոտայքի թեմը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

12/06/2025

Հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի. Լեւոն Տեր-Պետրոսյան

12/06/2025

ԱՄՆ-ը մասնակիորեն տարհանում է Իրաքում իր դեսպանատան աշխատակիցներին

12/06/2025

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

12/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական