Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր ստացված գրքեր

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս «Ազգ»ի գրադարանը հեղինակների ձեռամբ ստացավ թերթի երկարամյա աշխատակիցներից Մանվել Միկոյանի եւ Թամար Հովհաննիսյանի հետեւյալ գրքերը.

Մանվել Միկոյան. «Լռության խոնավ աչքերը»

Բանաստեղծությունների այս ժողովածուն լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչատանը, 2021 թ.ին, եւ հանդիսանում է հեղինակի քերթվածների 7-րդ ժողովածուն: Հեղինակի ժողովածուներից առաջինը լույս է տեսել 1991 թ.ին՝ «Շարունակվող մղձավանջ» վերնագրով, որին հաջորդել են «Անդրադարձներ», «Որտե՞ղ են երաժիշտները», «Անդունդի եզրով քայլողը», «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն) եւ «Ստվերներից անդին» գրքերը:

Մանվել Միկոյանը միաժամանակ զբաղվում է լրագրությամբ: Վանաձորում, որտեղ ապրում եւ ստեղծագործում է, խմբագրել է տարբեր թերթեր, «Ազգ»ին սկսել է աշխատակցել 1991 թ.ից: Ներկայիս գլխավոր խմբագիրն է «Լոռու մարզ» պաշտոնաթերթի:

Նրա ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ մրցանակների, թարգմանվել տարբեր լեզուներով: 2018-ին նրա «Ստվերներից անդին» ժողովածուն արժանացել է ԹՄՄիության մրցանակի:

Ներկա գրքի շապիկին որդու՝ Արմեն Միկոյանի ստեղծագործությունն է՝ «Հորս դիմանկարը» վերնագրով:

Թամար Հովհաննիսյան. «Դուք՝ մտքերիս աշխարհում»

«Վան Արյան» հրատարակչատանը 2020 թ.ին լույս տեսած հատորն ամփոփում է մասնագիտությամբ դաշնակահար-երաժշտագետ հեղինակի տարբեր տարիներին հրատարակած հոդվածները Հայաստանի եւ Սփյուռքի պարբերականներում, որոնց թվում՝ «Ազգ»ում, որի մշակութային էջի պատասխանատուն է եղել տեւական ժամանակ, ինչպես նաեւ Երեւանի Հ. Ղափլանյանի անվան թատրոնի երաժշտական խորհրդատուն:

Թամար Հովհաննիսյանը հեղինակ է 15 գրքի:

Ներկա հատորը, որը բացվում է հանգուցյալ Լեւոն Անանյանի «Երկու խոսքով», ամփոփում է հեղինակի երաժշտական, գրական ու թատերական թեմաներով գրած շուրջ 30 հոդվածներն ու ուսումնասիրությունները, եւ մեկ անգամ եւս ընդգծում հեղինակի պրոֆեսիոնալ հմտությունները, քննադատություններում ու գնահատանքներում նրա արդարամտությունը, հրապարակագրի կիրքն ու սրտացավ վերաբերմունքը մեր կյանքի տարբեր երեւույթների նկատմամբ, ի մասնավորի մշակութային ասպարեզում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսլամական մարդու իրավունքների հանրագիտարանը՝ որպես իրավական խնդիրների իմացության նոր երաշխիք

Հաջորդ գրառումը

Կռուինք մեր նահատակներով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կռուինք մեր նահատակներով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական