Նոր հրատարակություն

26

Վերջերս Արա Շահվերդյանի հեղինակությամբ պարսկերենով լույս է տեսել «Ծնունդից՝ ծնունդ» վերնագրով գիրքը, որը վերաբերում է իրանահայության տոմարական տոներին եւ ծիսակատարութունների քննական ուսումնասիրությանը։

Գրքում հեղինակն անդրադարձել է այնպիսի հարցի, ինչպիսին է հավատալիքների ու գիտության ներգործությունը ժողովուրդների ու ազգերի կյանքի ու գիտակցության վրա։ Գրքում հանգամանորեն ներկայացված են ժողովուրդների բազմաթիվ սովորույթներ եւ ծեսեր, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվում են որոշ փոփոխությունների։ Սակայն սերնդափոխությամբ պայմանավորված՝ դրանց մի մասն իսպառ վերանում է, իսկ մյուս մասն էլ մնում է հարաբերական կայուն։

Շահվերդյանը նշված վերլուծական ուսումնասիրությամբ փորձել է ընթերցողին ծանոթացնել հայկական հոգեւոր եւ աշխարհիկ ծիսակատարությունները՝ ուշադրության կենտրոնում ունենալով իրանահայ ավանդական համայնքի պատմությունն ու սովորույթները։

Ի դեպ, սույն աշխատությունը եղել է հեղինակի՝ իրանահայ քաղաքական գործիչ, 2020 թվականի փետրվարից Իրանի Իսլամական Հանրապետության 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանի բարձրագույն  կրթության ավարտաճառը:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ