Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր կարգ տնային ուսուցման համակարգում

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սովորել, սովորել, սովորել». ԽՍՀՄ ղեկավար Լենինի կարգախոսը շարունակում է արդիական լինել նաեւ այսօր: Պետք է սովորել անկախ տարիքից, սեռից, ֆինանսական ու ֆիզիկական կարողություններից: Այս կարգախոսը գործի է դրվում նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ԿԱՊԿ) համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:

Ըստ նախագծի, ուսումնական հաստատությունների ԿԱՊԿ երեխաների կրթությունը պետք է ապահովվի տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում: Հետեւաբար այն երեխաները, որոնք տարբեր առողջական խնդիրների պատճառով որեւէ ժամանակահատվածում կամ երկարատեւ չեն կարողանում հաճախել հաստատություն ուսումնական ծրագիրը կյուրացնեն արտադասարանային պայմաններում: Հաստատությունը ուսման ընթացքում սովորողին անվճար պետք է տրամադրի դպրոցի գրադարանային ֆոնդում առկա դասագրքերը, տանն ապահովի սովորողների ուսումնառության իրականացումը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման եւ հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, իրականացնի սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում եւ սովորողի փոխադրում հաջորդ դասարան եւ այլն:

Սյուզաննա Մանուկյանն առաջարկում է՝ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգում ավելացնել եւս մեկ ենթակետ, որտեղ կնշվի, թե ինչպես է տնային ուսուցման պայմաններում՝ ուսումնական տվյալ հաստատությունը կազմակերպելու պետական ավարտական քննությունները:

Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը, ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետույան ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09 հրամանի, այն կարող է իրականացվել նաեւ հեռավար ուսուցման ձեւով:

Երեւանի դպրոցներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշում է, որ նախագծի օրենքի ուժ ստանալուց անմիջապես հետո կսկսվեն աշխատանքները բոլոր նրանց հետ, ովքեր ունեն ցանկություն, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով բացակայում են դասընթացներից.«Ունենք երեխաներ, որոնք առողջական քրոնիկական խնդիրների պատճառով երկարաժամկետ բացակայում են դասերից, եւ այս նախագիծը արդյունավետ կլինի իրենց համար»,- ասում է նա:

Ի գիտություն ԿԱՊԿ սովորողների ծնողներին՝ տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են համարվում բժշկական հաստատության տված եզրակացությունը, սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումը եւ ծնողի ու հաստատության միջեւ կնքված պայմանագիրը: Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը երկու տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն հաստատության մանկավարժական խորհրդի որոշման եւ բժշկական եզրակացության հիման վրա:

Այսպիսով, սովորողների տնային ուսուցման կարգը թույլ կտա կարգով առանձնացված դեպքերում սովորողների ուսուցումն իրականացնել տնային պայմաններում՝ անհատական ուսուցմամբ, ինչն էլ կնպաստի նշված սովորողների կրթության իրավունքի իրականացմանը՝ ապահովելով կրթության շարունակականությունը:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքականացնելով ողբերգությունը

Հաջորդ գրառումը

Տարբերակ մը՝ որուն կարելի է յենիլ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Տարբերակ մը՝ որուն կարելի է յենիլ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական