Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորովի բացահայտելով Զաբել Փանոսյանին

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 1-ի հերթական համարից տեղեկանում ենք, որ առաջիկա հոկտեմբերի 13-ին Ֆրեզնոյի պետհամալսարանի արդյունաբերական տեխնոլոգիաների մասնաշենքում տեղի է ունենալու հայազգի սոպրանո Զաբել Փանոսյանին նվիրված երաժշտագետներ Այան Նագոսկիի եւ Հարութ Առաքելյանի դասախոսությունը, որին տվել են «Ես քո ձայնի ծառան եմ» խորագիրը, վերցված այդ երկու մասնագետների համահեղինակությամբ լույյս տսած հատորի վերնագրից` «Զաբել Փանոսյան: Ես քո ձայնի ծառան եմ»:

Զաբել Փանոսյանը ծնվել է 1891 թվին Պարտիզակում եւ վախճանվել 1986-ին Նյու Յորքում: Ըստ լրատվության եղել է Ցեղասպանությունից մազապուրծ Ա. սերնդի ամերիկահայ ամենանշանակալի ձայներից մեկը, որ 1917-ի մարտից մինչեւ 1918-ի հունիսը ձայնագրել է 11 երգ Նյու Յորքի Կոլումբիա ձայնագրությունների (Columbia Records) ընկերությունում եւ բարեգործական համերգների միջոցով մեծ գումարներ է հանգանակել ի նպաստ հայ գաղթականների: Սերտորեն համագործակցել է «Տարոնի Սոխակ» հռչակված մեծանուն տենոր Արմենակ Շահմուրադյանի հետ: Նրա ձայնագրությունները տարիներ շարունակ ուղեկցել են ունկնդիրներին: Մեծ հաջողությամբ շրջագայել է Եվրոպայում, Փարիզում հանդիպել Կոմիտաս վարդապետին: Դժբախտաբար տասնամյակներ անց նրա կենսագրության եւ ձայնագրությունների պատմությունը մոռացության է մատնվել: Այժմ, շնորհիվ նոր տեխնոլոգիաների կիրառմանը կարծես վերականգնվում է նրա համբավը: Դրա վառ վկայությունն է լույս ընծայումը վերոնշված հատորի եւ ամենայն բծախնդրությամբ ամբողջական վերականգնումը նրա ձայնագրությունների:

Այան Նագոսկին երաժշտագետ-հետազոտող է: Վերջին տասնամյակում Բալտիմորում է աշխատում որպես ձայնագրությունների պրոդյուսեր: Առնինքնող դասախոսություններ է կարդացել Վաշինգտոնի կոնգրեսի գրադարանում, Աթենքի Օնասիսի անվան մշակույթի կենտրոնում, ինչպես նաեւ Չիկագոյի, Փենսիլվանիայի եւ Նյու Յորքի համալսարաններում: Վերոնշյալ դասախոսության ժամանակ նա ներկայացնելու է Զաբել Փանոսյանի կյանքն ու գործունեությունը, իսկ Հարութ Առաքելյանը` նրա առնչությունները Ֆրեզնոյի հետ:

Առաքելյանը տեսաժապավենների թողարկման խմբագիր է, հետազոտող երաժշտագետ: Ապրում է Լոս Անջելեսում եւ դասավանդում Կալիֆոռնիա համալսարանում (UCLA): Հոդվածներ է գրում հայկական երաժշտական գոհարների իր կատարած հետազոտությունների մասին:

Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գույների հետ խոսող նկարիչը». Գագիկ Ղազարյան

Հաջորդ գրառումը

Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական