Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարինե Աբգարյանի վեպը ռուսական բեմում

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 17-18-ին Մոսկվայի Զելենոգրադ շրջանի թատերական եւ մշակութային կենտրոնում՝ «Վեդոգոն» թատրոնում, տեղի կունենա «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման առաջնախաղը՝ ըստ հայազգի հայտնի ռուսական գրող Նարինե Աբգարյանի համանուն գրքի: Հայտնի է, որ 2015 թվականին Աբգարյանն այս վեպի համար արժանացել է «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակին: Բեմադրիչ Տատյանա Տարասովայի համար հեշտ չի եղել հայ հեղինակի ռուսերեն արձակի մեջ տեսնել թատերականություն, սակայն նա կարողացել է նրբորեն բեմ հանել անթարգմանելի ազգային էությունը: Ըստ նրա՝ վեպում պատկերված փոքրիկ գյուղի հանդարտ կյանքն իր սովորական մանրուքներում ստեղծում է մեծություն եւ մարդկային գոյության իմաստ: Գրքի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, սակայն, ըստ Նարինե Աբգարյանի եւ Տատյանա Տարասովայի, այս պատմությունը համամարդկային է: «Մենք չենք կերպավորում հայերի կամ ռուսների. սրանք ընտանեականության, ազգակցական հարաբերությունների, մարդկային արժանապատվության զգացումը պահպանելու հավերժական թեմաներն են»,- ասել է Տարասովան:

Բեմադրության շնորհանդեսը տեղի է ունեցել աղմկոտ Մոսկվայի կենտրոնում գտնվող Գայանե Բրեյովայի գողտրիկ ռեստորանում: Ըստ ռուսական «Ռեւիզոր» մշակութային պորտալի՝ առավոտյան հանդիպումը հագեցած է եղել հայկական սուրճի, արևելյան համեղ քաղցրավենիքի ու մրգերի բույրերով, իսկ ամենակարևորը՝ հարազատների ու ընկերների մասին զրույցի ջերմությամբ: Պատի ազգային գորգի զարդանախշերը համահունչ են եղել գալիք առաջնախաղի համար «Վեդոգոն» թատրոնի բեմազարդերի տեսագրություններին:

Ավելացնենք, որ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հայերեն թատերականացված տարբերակն անցյալ տարվա սեպտեմբերից ներկայացվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Կարինե Քոչարյան) եւ այս տարի ցուցադրվել Եվրոպայում (Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա եւ Լեհաստան):

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրական-մշակութային նոր կամուրջներ «հազարամյա պատմություն ունեցող սահմանին»

Հաջորդ գրառումը

Սրտի աչքերով

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Բարեգործական ծրագրերը հաջողությամբ շարունակվում են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական