Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նամակի հետքերով (Հարություն Համաջյան)  1 տուն-ինտերնատ

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թ. հուլիսի 15-ին (կամ 22-ին) «Ազգ» թերթում տպագրվել է ապարանցի գրող-հրապարակախոս Հարություն Համամջյանի երրորդ դիմումն՝ ուղղված Ազգային ժողովի ներկա եւ նախորդ սոզիվների բոլոր պատգամավորներին, այդ թվում օլիգարխներին եւ բարեգործներին: Մեր խմբագրությունը գնաց այդ դիմումի հետքերով: Պարզեցինք` Հարությունին չեն օգնել ո՛չ վարկով, ո՛չ տոկոսով, ո՛չ պարտքով, ո՛չ էլ որպես օգնություն՝ ունենալու համար չորս հարյուր հազար դրամ, որը խնդրում է  6 տարի շարունակ, մինչդեռ նա անօթեւանների կացարանից տեղափոխվել է  1 տուն-ինտերնատի ծերանոց: Ցանկացանք  տեղեկանալ, թե ինչպես է Հարությունը իրեն զգում:

«Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ղեկավարությունը եւ ողջ աշխատակազմը մի հիանալի կոլեկտիվ է: Ամեն քայլին շրջապատված եմ ջերմ հոգատարությամբ եւ ուշադրությամբ: Որոշ հոռետես մարդիկ ասում են, թե աշխարհի վերջն է: Ո՛չ, հարգելիներ: Քանի դեռ մեր շրջապատում կան   տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Ղազարյանի, փոխտնօրեն Կոլյա Մակարյանի, նրա տեղակալ Հարություն Մուրադյանի, սոցիալական աշխատող Անահիտ Մխիթարյանի, բուժքույր Գոհար Եդիգարյանի, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի նման մարդիկ, աշխարհի վերջը չի կարող լինել:

Շնորհակալ եմ նրանցից: Թող լա՛վ լինեն, մի՛շտ լինեն, երջանի՛կ լինեն… Ծաղիկներ նրանց: Շնորհակալ եմ նաեւ Վահրամ Վարուժանի Ադամյանին եւ Վահրիճ Գեւորգյանին, որոնց կյանքովս մեկ պարտական եմ»: Զրույցի ավարտին Հարություն Համամջյանը ասաց. «Եթե լիարժեք ինքնադրսեւորվելու համար չունենամ այդ գրողի տարած 400 հազար հայկական դրամը երկրային կյանքում, միեւնույնն է, կունենամ հաջորդ՝ երկնային կյանքում: Ասում են, թե հույսը վերջինն է մեռնում: Իմ դեպքում հույսը չի մեռնի, թեկուզ իմ մահից  հետո: Եթե նախորդ իշխանավորներին եւ պատգամավորներին հաղթել եմ  իմ ամենօրյա պարտությունների գնով, սրանց էլ կհաղթեմ՝ թեկուզ իմ կյանքի գնով: Որովհետեւ ինձ «Ապարանցի Հարութ» են ասում: Մեր հարցին, թե դուք չե՞ք վախենում  այդքան մարդկանց անուններ տալով քննադատական հոդվածներ գրելուց, Հարությունը դառնահեգնական քմծիծաղ տալով պատասխանեց. «Ես ոչ ոքից չեմ վախեցել եւ չեմ վախենալու, որովհետեւ գիտեմ, թե ինչպես եմ մեռնելու: Թող այսօրվա օլիգարխները եւ իշխանավորները վախենան, որ չգիտեն, թե ինչպես են ապրելու: Ասենք, թե 24 տարի մարմինս տանջել են, հոգուս ի՞նչ են անելու»:

հ.(077)63-02-23, (043) 63-02-23

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի ասուլիսը

Հաջորդ գրառումը

Բայազետի բարբառի բառարան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Բայազետի բարբառի բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական