Նախկին կանցլեր Շրյոդերին կարող են նույնիսկ վտարել կուսակցությունից

123

Գերմանական ԶԼՄ-ների ուշադրության առանցքում ԳԴՀ նախկին կանցլեր սոցիալ դեմոկրատ, Պուտինի վաղեմի բարեկամ Գերհարդ Շրյոդերն է, որ ըստ մամուլի, «մեկուսացվել» է, կուսակցական վերնախավը նրա հետ հարաբերությունները խզել է։ Կուս. ղեկավար Լարս Քլինգբայլը վերահաստատել է անցյալ շաբաթավերջին Շրյոդերին ուղղված ՍԴԿ-ի գրավոր պահանջը՝ ՌԴ-ի հետ գործակցությունը դադարեցնել։ Ըստ մարտի 3-ի լրատվության, Շրյոդերը դեռ չի արձագանքել։ «Նախկին կանցլերը ծանր բեռ է դարձել սոցիալ դեմոկրատների համար», գրում է «Շպիգելը»։ Շրյոդերն աշխարհի այլ հայտնի անձանց նման չի հրաժարվել Ռուսաստանի հետ գործակցությունից, «Հյուսիսային հոսք-1, 2-ից, «Ռոսնեֆթի» խորհրդի նախագահի պաշտոններից, պատրաստակամ է ստանձնել «Գազպրոմի» խորհրդի անդամակցությունը։ Նրա դեմ կարգապահական վարույթ է սկսել ՍԴԿ-ն, որ կարող է ավարտվել կուսակցությունից Շրյոդերին վտարելով։ Բունդեսթագի փետրվարի 27-ի հատուկ նիստում, որին ամփոփ անդրադարձել ենք «Օլաֆ Շոլցին վերագրում են մի բան, որ նա… չէր էլ կարող ասել» հոդվածում, քննադատության սլաքը նրան էլ ուղղվեց։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ