Մատաղ սերնդի դաստիարակության գործում նշանակալի հաջողությունների հասնելու համար կարեւոր նշանակություն ունի լավագույններին պարգեւատրելը:
Արցախի հանրապետության ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ վերականգնվել է «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն զինղեկ» անվանակարգերում հանրակրթարանների եւ նախակրթարանների միջեւ մրցույթը: Ստեփանակերտում լավագույն դպրոց է ճանաչվել N12 հիմնական դպրոցը: Պատվոգրեր ու նվերներ են ստացել նաեւ «Արցախ իմ, հող իմ» քաղաքային նկարչական մրցույթում առավել աչքի ընկած ստեղծագործությունների հեղինակ երեխաները: Մրցույթին մասնակցել են 68 դպրոցականներ:
Անտարակույս այս հարցում կարեւոր նշանակություն ունի բարեգործական կազմակերպությունների, գործարարների մասնակցությունը: Կարծում եմ ճիշտ կլիներ,որպեսզի Արցախի դպրոցներում գերազանց առաջադիմությամբ սովորող բոլոր դպրոցականները ստանային կրթաթոշակ: Այն կնպաստեր կրթության որակի բարձրացմանը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ