Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի դիտարկում Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպման մասին

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո, ինչպեսեւ սպասվում էր, ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ տրվել, համենայնդեպս մեզ՝ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգվողներիս համար։ Ալիեւի հետ հանդիպումից հետո, ում մինչեւ 44-օրյա պատերազմը «կիրթ» բնորոշումն էր տվել, Փաշինյանն արձանագրում է. « ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրունների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»։ Ըստ հանդիպման արձանագրումների՝ մինչեւ ապրիլ ամսվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման գործընթաց կսկսեն, ու բացառված չէ, որ դրա հետեւանքով Հայաստանի որոշ հատվածներ, որոնք Ադրբեջանն իր, այսպես ասած, «անկլավներն» է համարում, վիճարկման առարկա դառնան։

Հանդիպումն ամփոփող հայտարարության մասին որեւէ խոսք չկա ո՛չ Արցախի կարգավիճակի, ո՛չ Արցախում բնակվող հայերի, ո՛չ Արցախի Փառուխի կամ Քարագլուխ բարձունքի  ու ո՛չ էլ հարակից այլ հարցերի մասին։ Մեր երկրի ղեկավարների մեկնությամբ՝ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարցերին։

Ամենից տարօրինակը կամ անհանգստացնողն այն հանգամանքն է, որ եվրոպական խորհրդի նախաձեռնած հանդիպման ժամանակ որեւէ խոսք չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին. այդ մասին, համենայն դեպս, Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ամփոփող հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա։ Մինսկի խմբի, որ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման հիմնական հարթակն է, մասին որեւէ հիշատակում չանելը երկու բան է նշանակում. կա՛մ Արցախյան հարց այլեւս գոյություն չունի, կա՛մ այդ առաքելության մասով կողմերը վերջնական ու հստակ դիրքորոշում չունեն։ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք լուծել են «Ղարաբաղի հարցը» հետեւաբար իմաստ չկա, որ որեւէ երկիր, կառույց կամ առաքելություն չեղած խնդրի կարգավորման համար ջանքեր ներդնի։ Չնայած այս մեկնությանը՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներն այլ դիրքորոշում են հայտնում։ Չի բացառվում, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիեւը, առաքելության մասին, այնուամենայիվ, զրույց կամ քննարկում ունեցել են, բայց վերջնական եզրահանգման չգալով՝որոշել են հարցը դեռեւս առկախված թողնել։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առեղծուածը

Հաջորդ գրառումը

Ռուս մշակույթի դեմ պատերազմին ընդդիմանում է La Monnaie -ի տնօրեն Փեթեր դը Կալյուվեն 

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ականատես ենք մի վտանգավոր իրականության, որտեղ ճշմարտությունը վերածվում է քաղաքական ռեսուրսի. Տիրատուր քհն. Սարդարյան

22/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուս մշակույթի դեմ պատերազմին ընդդիմանում է La Monnaie -ի տնօրեն Փեթեր դը Կալյուվեն 

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական