Վերջերս Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ երգի ավանդական «Արեւային Վրաստան» փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բերառուսիայի, Լեհաստանի եւ, բնականաբար, Վրաստանի երգիչները:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ծիածան» վոկալ ստուդիայի սաները մասնակցում են «Արեւային Վրաստան» փառատոնին եւ իրենց կատարումներով փայլում բեմում: Հայ երեխաները կատարել են «Արցախ» երգը եւ ստացել լավագույն խմբի անվանակարգը: Հայ երգիչները` Արմեն Դավթյանը, Անի Ավետիսյանը, Սոնա Նալբանդյանը, Էլեն Հարությունյանը, Լիանա Դավթյանը, Գոռ Հախվերդյանը, Գայանե Նալբանդյանը լավ տպավորություն են թողել:
Հարկ է նշել,որ խմբի ղեկավարն է Ռուզաննա Ջամբազյանը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ