2022թ. սեպտեմբերի 5-6-ը Երեւանում տեղի կունենա «Կովկասը միջազգային առեւտրի եւ մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում (հնագույն ժամանակներից մինչեւ նորագույն շրջան)» խորագրով միջազգային գիտաժողով: Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ջանքերով եւ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության եւ հնագիտության ինստիտուտի հետ համատեղ: Գիտաժողովն անցկացվելու է ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում:
Գիտաժողովին մասնակցելու են հետազոտողներ հայաստանյան գիտական կենտրոններից, ինչպես նաեւ երկու տասնյակ հետազոտողներ արտերկրից՝ Վրաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Իրանից: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ