Աշխարհում ընթացող իրադարձությունները վկայում են, որ աստիճանաբար սկսել է ձեւավորվել նոր աշխարհակարգ: Իսկ այդպիսի` համամոլորակային գործընթացներից ոչ մի ժողովուրդ չի կարող անմասն մնալ: Մնում է, որ մենք էլ կարողանանք խելացի լինել, հնի փլատակների տակ չմնալու եւ նոր կառույցում մեր արժանապատիվ տեղն ունենալու համար: Վստահ եմ` լավագույնս կօգնի պատմության իմացությունն ու նրանից դասեր քաղելու կարողությունը (որին, ցավոք, խիստ կասկածում եմ): Հատկապես անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե անգլոսաքսերն այս անգամ ի՞նչ տեղ են նախատեսել հայերի համար եւ ի՞նչպիսի դեր վստահել մեր հանդեպ գլխավոր դերակատար հրեաներին: Քանի որ, Շամիրամից սկսած մինչեւ Հայոց եղեռն, նրանք մեր պատմության անկյունադարձային գրեթե բոլոր կեռմաններում միշտ հայտնվել եւ խիստ բացասական դերակատարություն են ունեցել:
Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Լավրովն ասաց, թե Հիտլերի արյան մեջ էլ հրեայի գեն կա: Այդպիսի վարկած իսկապես կա: Նրա մայրը որպես ծառայողուհի աշխատում էր մեծահարուստ հրեայի տանը եւ հենց այդ տանն է նրա մայրը հղիացել ու այդ հրեա տանտերն է ապրուստավճար տվել Հիտլերի մորը: Եթե հիշում եք, նույնատիպ պատմության էլ կա Ստալինի ու նրա մոր մասին, որն աշխատում էր Թիֆլիսի կոշիկի խոշոր ֆաբրիկայի տեր Ադելխանովի մոտ եւ, որ Ստալինը հայրական ծագումով հայ է:
Հիտլերի հրեա լինելու մասին խոսակցություններ կային նաեւ նացիստների ժամանակ: Վերջերս հետազոտող-պատմաբան Սաքսը հայտարարեց, որ ավստրիական արխիվներում ապացույցներ է գտել, որոնք նախկինում միտումնավոր թաքցվել են ավստրիացի պատմաբան Նիկոլաուս ֆոն Պրերադովիչի կողմից:
Վաղուց շրջանառվում է նաեւ այն տեսակետը, որ 1917թ. բոլշեւիկյան հեղափոխությունն էլ է մասոնների ձեռքի գործը, սակայն այդ անգամ նրանց ծրագիրը չի հաջողվել իրագործել, քանի որ Խորհրդային Միության ղեկավար է դարձել Ստալինի նման հզոր անձնավորությունը: Հետո նրանք Երկրորդ աշխարհամարտն են կազմակերպել` քաջ գիտակցելով, որ հենց համաշխարհային պատերազմներն են միակ տարբերակը իրենց պատմական հայրենիքում իրենց պետությունը ստեղծելու համար: Հետաքրքրական է, որ Ստալինն այդ անգամ համաձայնել է, որ Իսրայել պետություն ստեղծվի: Այսօր արդեն նրանց նպատակը Իսրայելի սահմաններն ընդլայնելն է, դրա համար են շարունակում նոր համաշխարհային պատերազմ հրահրել:
Խորքային վերլուծուլելով այս ամենը, ստացվում է, որ Իսրայել պետության ստեղծման եւ տարածքների ընդլայնման համար ամենամեծ զոհաբերողը եղել է հայ ժողովուրդը: Ուստի հիմա էլ է հարկավոր զգուշանալ, որովհետեւ, կարծում եմ, որ Լավրովի նման խոշոր դիվանագետը պատահական հայտարարություն պարզապես չէր անի:
Այս տեսակետից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ, թե ինչ է ասում Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: «Փաշինյանը ամերիկյան, բրիտանական եւ թուրքական հատուկ ծառայությունների նախագիծն է: Ամերիկացիների առաջադրանքների մեջ էր ապաշնորհ Փաշինյանին իշխանության բերելն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը»: «Նրանք» գալիս են կոռուպցիայի դեմ պայքարողների կարգախոսի ներքո, բայց առաջացնում են տարակուսանք, քաոս՝ երկիրը մղելով դեպի անդունդ, անամոթաբար լցոնելով իրենց «գրպանը»:
Այսօրվա շարժման կազմակերպիչները, հավանաբար, չեն գիտակցում, թե ինչի մեջ են թաթախվել, ինչ են անում իրականում: Իրերն իրենց խորության մեջ դիտարկելիս պարզ երեւում է, որ նրանք ոչ թե վարչապետ են հեռացնում, ոչ թե Հայաստանի թրքացումն են կանխում, այլ իրականում աննախադեպ բան են փորձում անել՝ իշխանությունը խլել անգլոսաքսերից: Սակայն աշխարհում դեռ նման բան չի եղել. Արեւմուտքը ռեժիմներ է փոխում հետխորհրդային (եւ ոչ միայն) տարածքում, փորձում այդ պետությունները հակառուսական կենտրոններ դարձնել (Ուկրաինայի, Վրաստանի դեպքում հատկապես), բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել իշխանությունը նրանց ձեռքից հետ վերցնել: Հայաստանում այդ ֆենոմենալ երեւույթն առաջին անգամ կարող է տեղի ունենալ, որն ինքս էլ եմ ցանկանում, բայց նաեւ կասկածում եմ: Որովհետեւ այս մարդիկ պարզ ցույց են տալիս, որ ինչպես որ իրենց հովանավորները, այդպես էլ իրենք, կտրված են իրականությունից: Ուղղակի հասկանալ է պետք, տղերք, հեղափոխություն չի լինում միայն նրա համար, որ դո՛ւք եք ուզում հեղափոխություն: Հեղափոխություն լինում է, երբ կա հանրային պահանջ, կա հեղափոխական ներուժ եւ բնականաբար ներուժը կծնի առաջնորդին կամ առաջնորդներին, որոնք այդ պահին համապատասխան մեթոդներով կղեկավարեն հեղափոխությունը:
Տասնամյակներով խորհրդային քարոզչությունը մեզ սովորեցրել է, որ բոլոր հեղափոխությունները տեղի են ունենում ինչ-որ մեթոդներով, կոնկրետ, այսինքն կոնկրետ ձեւ կա հեղափոխության: Նախ պիտի ստեղծվի հեղափոխական իրադրություն, երբ ներքեւիններն այլեւս չեն ուզում, իսկ վերեւիներն էլ չեն կարողանում հին ձեւով կառավարել եւ հարկավոր է ինչ-որ ուժով դժգոհ հատվածներին ոտքի հանել ու հեղափոխություն անել: Այսինքն, պետք չէ իրականությունից կտրվել, այլ հարկավոր է հասնել այն բանին, որ սոցիալական լարվածություն եւ հեղափոխության հանրային պահանջ առաջանա: Կարծում եմ, որ քաղաքական կյանքում եւ բիզնեսի կառավարման ոլորտում ղեկավարները բավականին փորձ ունեն եւ որոշակի ինտելեկտուալ ունակություններ, որոնք կարեւոր նախապայման են հեղափոխություն ղեկավարելու համար: Հարկավոր է պարզապես հիշել եւ գիտակցել, որ ասենք Սպարտակի ապստամբության կամ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ոչ ԱՄՆ-ի պետդեպն էր օգնում, ոչ էլ Սորոսի հիմնադրամի գրած գրքերը կային: Թե չէ տպավորություն է ստեղծվում, թե -ի, -ի կամ մի քանի չինովնիկներ իրենց շեֆերի-շեֆին հաճոյանալու համար որոշել են ամերիկացիների մեթոդներով Հայաստանում փոքրիկ հաղթական հեղափոխություն կազմակերպել: Համենայն դեպս ռուսական լրատվամիջոցների կողմից ցույցերի լուսաբանումն ու ամենօրյա թոք-շոուները դրա մասին են վկայում:
Իսկ արդյո՞ք անգլոսաքսերը կհամաձայնեն զիջել իրենց ծնած ռեժիմը եւ իրենց զրկվել տասնյակ տարիների ընթացքում բուծած գործակալական ցանցից: Իհարկե ոչ: Հետեւաբար կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն ռեժիմի տապալումը: Աստված մի արասցե, բայց դրա համար նրանք կարող են դիմել որեւէ քայլի, ասենք՝ զինված բախումներ, բիոլաբորատորիաներից վտանգավոր նյութերի արտահոսք կամ մեկ այլ ստորություն: Իսկ դրա համար չափազանց կարեւոր է զգոն լինել եւ չտրվել այդպիսի պրովոկացիաներին, իսկ դրանց կատարման դեպքում անսպասելի դաժան հարված հասցնել: Օրինակ, եթե վաղը Արեւմուտքի որեւէ դեսպանի հրահանգով Երեւանում սկսեն կրակել եւ մեղքը բարդել ընդդիմության վրա, ապա մեր պատասխան քայլը պետք է վճռական լինի եւ որպես առաջին քայլ` «էլիտար» գրանտակերների շատ արագ վնասազերձումը: Հարկավոր է իրապես գիտակցել դրանց ստորությունն ու բարոյականության ի սպառ բացակայությունը, եւ հասկանալի կդառնա, թե ինչ դժվար խնդիր է (իշխանության խլումը թուրք-անգլոսաքսոնական դաշինքից) լուծվում այսօր Հայաստանում:
Հստակ է այլեւս, որ իշխանությունից զրկվելը վարչախմբի համար կյանքի ու մահվան հարց է, իսկ այդ դեպքում նշանակում է, որ հրաժարականը պատրանքի դաշտից է, եւ քանի որ պարզապես այլընտրանք չունի, նա կպայքարի մինչեւ վերջ: Այսպիսի բան, որ կատարվում է Հայաստանում, չի եղել ու չի լինի ոչ մի երկրում: Այս դեպքում էլ այնպիսի իրավիճակ է, երբ հայ ենք ու պիտի տարբերվենք մյուս ազգերից ու պետություններից: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ է կատարվում որ. ցույցեր են, էլի, ճանապարհներ են փակում: Դրանցով ուղղակի ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացնում եւ ձգտում է սահմանադրորեն իր իրավունքն իրացնել ու իշխանական համակարգը փոխել: Բայց հետաքրքրականն այն է, որ մեզ մոտ, եւ որը շատ եզակի է իր էությամբ, իշխանությունների դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ներկայիս իշխանություններին իրենց էությամբ գրեթե ոչնչով չզիջող նախկին իշխանությունների ներկայացուցիչները` իրենց տարատեսակ կուսակցություններով հավաքելով ժողովրդի որոշակի բազմություն: Այո, նախկինների կողքին քայլում են 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած տղաներ, զոհված տղաների մայրեր եւ հարազատներ, կան նաեւ միամիտ, արդար, ազնիվ մարդիկ, ովքեր իսկապես ուզում են երկրից քշել ներկա վարչախմբին: Բայց համաձայնեք, որ հայ ազգի եւ հայոց պետականության այս օրհասական պահին մենք ուղղակի իրավունք չունենք մի անվստահելիների խումբը փոխարինել մեկ այլ նույնտեսակով:
Նման բան, որ կատարվում է Հայաստանում, չի եղել ու չի լինի ոչ մի երկրում, հայ ենք, չէ՞, բա ինչպես տարբերվենք մյուս ազգերից ու պետություններից: Համաձայն եմ, որ ժողովուրդը սահմանադրորեն իրավունք ունի ապստամբելու, իշխանությունը եւ իշխանական համակարգը փոխելու միտումով, այստեղ կասկած չի էլ կարող լինել: Բայց հետաքրքրականն այն է, որ մեզ մոտ, որը շատ եզակի է իր էությամբ ստախոս, խաբեբա, շահամոլ իշխանությունների դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իրենց էությամբ ներկայիս իշխանություններին գրեթե ոչնչով չզիջող նախկին իշխանությունների ներկայացուցիչներն իրենց տարատեսակ կուսակցություններով հավաքելով ժողովրդի որոշակի բազմություն:
Որ այսօրվա վարչախումբը պիտի հեռանա, դա անվիճելի է, բայց դա չպետք արվի հների գալու պայմանով: Մենք չպետք է թույլ տանք, որ երկրի գահը վարկաբեկված խմբավորումների միջեւ մեկը մյուսի ձեռքից խլելու գործընթաց տեղի ունենա: Իսկ ինչպե՞ս անել, որ արդեն վարկաբեկված նախկիններն ու ներկաները, ընդմիշտ Հայաստանում իշխանական աստիճաններից հեռու մնան. բարդ հարց է, բայց պետք է ելք գտնել, հակառակ դեպքում երկրի կործանումը անխուսափելի է: Քանի որ մի պարզ ճշմարտություն գոյություն ունի` ովքեր հարստության տեր են դարձել թալանելով, նման մարդիկ միշտ էլ թքած են ունեցել թե՛ ազգի եւ թե՛ պետության վրա, ի՞նչ ունեն մտածելու, երբ տարբեր երկրներում վիլլաներ ունեն, կղզիներ են գնում: Դրանք չունեն ոչ ազգություն, ոչ հայրենիք: Այսինքն, քանի դեռ չունենք ազգի նվիրյալներից եւ իմաստուն մարդկանցից կազմակերպված այդ ուժը, ուրեմն միշտ էլ տվյալ իշխանությանը փոխարինելու են գալու նախկինները, իսկ հետո այդ նախկիններին էլ՝ իրենց նախկինները: Իսկ քանի որ նախկիններն են պայքարում, ուրեմն նրանք էլ պիտի գան, եւ բանական մարդու համար այստեղ որեւէ անհասկանալի բան չի կարող լինել: Ավելին, այս դեպքում բողոքելու իրավունք էլ չունեք: Այդպես եթե շարունակվի, հավերժ կմնանք նախկինում, որովհետեւ մեր ուղեղներն են նախկին: Հարկավոր է հասկանալ վերջապես, որ եթե Ազգ ասվածն է մեզ հոգեհարազատ, ուրեմն հենց այդ Ազգի խելացիներով ամենանվիրյալին էլ պիտի բերվի իշխանության եւ, վստահ եմ, արեւը կճառագի ու կջերմացնի Հայոց աշխարհը:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր