Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր նոր Սարդարապատը

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սարդարապատի յաղթանակի տօնախմբութեանց շաբաթն էր, ու մէջս կասկածներ ու մտատանջութիւններ կը սողսկէին: 105 տարի առաջ հայ ժողովուրդը այնպիսի յաղթանակ մը տարաւ Սարդարապատի ճակատամարտին, որ մինչեւ այսօր փառքով ու պատուով կը նշուի աշխարհատարած հայութեան կողմէ, ինչ հոսանքի, կամ գոյնի ալ պատկանի, քանի որ այդ պատմական յաղթանակը կերտեց հայը, կենաց եւ մահուան գուպարին մէջ, մեր սահմաններէն հեռու շպռտելով թշնամին:
Եւ երկնուեցան երգեր, ղօղանջեցին զանգեր փառաբանելով «խենթերը», որոնք ելք ու ճար գտան հայրենի սուրբ հողը պաշտպանելու: «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…»: Իսկ այսօր, երբ ոչ նուազ քան Սարդարապատը, Արցախը կորսնցնելու վտանգին առջեւ ենք, ո՞ւր են այսօրուան խենթերը…

Մօտաւորապէս այսպիսի բան մը գրեցի դիմատետրին (ֆէյսպուք) մէջ, պարզապէս հասկնալու, թէ ի՞նչ է այսօրուան հայուն անդրադարձը այսպիսի մահու-կենաց վտանգի մը դէմ-յանդիման: Սխալ չէր նախատեսութիւնս, Սարդարապատէն դար մը ետք, նոր հայը, հայաստանցի թէ արտերկրի, արդէն փոխուած է, եւ պարզ է, որ պիտի փոխուէր, այնքան ատեն, որ ներկայ աշխարհն ու անոր իրավիճակը, որուն հետ զուգահեռ ընթացած է հայն ալ, ինչպէս ոեւէ անհատ աշխարհի մէջ, նախկինին նման զուտ զգացումներով չի կառավարուիր, ոչ ալ որեւէ հարցի կապակցութեամբ րոպէական անդրադարձ կ՛ունենայ՝ մղուած իր բնազդէն, աւլի քան՝ խելքէն: Այսօր ամէն ինչ հաշիւներով կ՛առաջնորդուի, հին առածը՝ «Տասը չափէ, մէկ կտրէ»-ն, այսօր է, որ աւելի ճիշդ կը գործէ, տակաւին ալ այդ «տաս»-ն հաւանաբար վերածուած է յիսունի, կամ աւելիի:

Այսօրուան մարդը, եթէ իսկապէս ճի՛շդ որոշում պիտի առնէ, հարցը տասնեակ անկիւններէ պիտի դիտէ, տասնեակ հանգամանքներ նկատի պիտի առնէ, քանի որ այլեւս սեփական կարծիքն ու որոշումը նահանջած են եւ ամէն ինչ կախուած է ընդհանուրէն. ասոր համար դարը կոչած են համաշխարհայցման դար:
Ոչ թէ ազգային զգացումդ քեզ պիտի առաջնորդէ, այլ ընդհանուր կարծիքը: Ոչ միայն ազգային զգացում, այլ ամէնօրեայ կարիքներդ, ուտելդ, խմելդ, հագնիլդ, պտոյտներդ, ընթերցումներդ, ճամբորդութիւններդ, սիրային արկածներդ, բոլոր բոլորը կախեալ են բոլոր- բոլորէն, ոչ միայն քեզմէ, քանի որ դուն այլեւս դուն չես, այլ «մենք»-էն մէկը, թէ չէ խաղէն դուրս կը մնաս, առնուազն՝ լուսանցքի վրայ:

Երկարեցաւ բացատրութիւնը, աւելի լաւ է օրինակներով հաստատեմ ըսածս: Վերի հարցադրումիս պատասխանները ըսածս փաստեցին. Մէկը գրած էր. «Այսօր խենթեր չկան, կան երկիրը թալանողներ…», միւսը գրած էր. «Երբ ատենը գայ, խենթեր կը ծնին…», ( Ասկէ աւելի ճիշտ ատե՞ն)՝ Երրորդ մը եւ քանի հոգի, ըսելիք չունենալով՝ «լայք» ըրած են, թէ ի՞նչ ըսել կ՛ուզեն՝ չհասկցայ: Ոչ մէկէն չլսեցի, օրինակ, այսպիսի բան մը. «Այս հարցը երկար ատենէ ի վեր, քննարկութեան առարկայ էր, գիտէինք ըլլալիքը, ատոր համար ալ ծրագիր մշակած ենք ու որոշում առած ենք, նոր «Նեմեսիս» մը պատրաստ է ու պիտի հարուածէ…»:

Թէեւ այսպիսի լուրջ ծրագիր մը չի յայտարարուիր եւ բացայայտուիր, ան ալ ֆէյսպուքի նման բացօթեայ «պազարի» մը մէջ, այլ կը մնայ գաղտնի, որպէսզի անակնկալը իր ազդեցութիւնը չկորսնցնէ ու «բարի» մարդիկ զայն մատի փաթթոցի չվերածեն:

Այս դարը խելքի դար է, ճատրակի խաղի նման: Որեւէ քայլ առնելէ առաջ պիտի հաշուես առածդ քայլին անդրադարձն ու հակազդեցութիւնը, որպէսզի նախկինին նման մէկ զոհի փոխարէն հարիւրը չտանք:

Բայց նաեւ մեղկութիւնն ալ մեր նկարագրին հակառակ է, ատոր համար կը շարունակենք չարին ու անարդարութեան դէմ պոռթկալ, սակայն ներքին այրումով, մենք մեզի, բարեկամներու միջեւ, խօսքով, բռունցքուած ձեռքի շարժումներով, շատ-շատ դրօշակ այրելով ու ցոյցերով, սակայն միայն այդքան. բաներ՝ որոնցմէ թշնամին մազ մը իսկ չ’ազդուիր:

Երբ մեր սպան կացինհարող մարդասպանը ազատ արձակուեցաւ ու վերադարձաւ իր որջը ու դարձաւ ազգային հերոս, ինքզինքիս ըսի, որ ոճրագործը ողջ չեն ձգեր մեր տղաքը, դասը կու տան: Անցաւ քանի տարի, ի՜նչ դաս, ի՜նչ բան… Դարը փոխուած է, փոխուած են պարագաներն ու պայմանները, փոխուած է նաեւ մարդը, ներառեալ՝ հայ մարդը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրեաներ, պահպանե՛ք հայերին»

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական