Կիրակի, Մայիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ իրարանցումների փրփուրի տակ հոսող գետը

Մարիետա Խաչատրյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ գրել` վերջին ընթրիքի ավագ հինգշաբթի, երբ մոտենում է նաեւ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, իսկ վերջին օրերին իրադարձությունների այնպիսի մեծ ծավալ կա, որ հաճախ մարդիկ չեն էլ հասցնում դրանց իմաստն ու նշանակությունն ըմբռնել:

Այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ նրա շուրջ (ներառյալ Անթալիայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բարձրաձայնումները), ինչ տեսանելի է գործընթացների մակերեսին խորհրդարանում, կառավարության նիստերին, ԱԳ նախարարի չափազանց ակտիվացած հանդիպումներում ու հարցազրույցներում, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների եւ մի շարք այլ մանրումեծ իրադարձությունների հետ կապված, հայեցողին թույլ է տալիս ավելի խորքային իրադարձություններ ենթադրող հետեւություններ անել: Ընդհանուր առմամբ` պատկերը հիշեցնում է լավ կառավարվող շատ մեծ գործընթացի փոքր հատվածի պատկեր` որպես ընդհանուր կոնստրուկցիայի մի դետալ, եթե ինչ-որ մեկը կարողանա ողջ փազլը հավաքել մտովի: Տեսած կա՞ք մարզական օլիմպիադաների բացումների շոու մասերը, երբ մարզիկների մասնակցությամբ հսկա պատկերներ են բեմադրվում` մանրամասն հերթականությամբ կառավարելով շարժումն ու պատկերների կառուցման հերթականությունը: Երբեմն թվում է` Հայաստանում եւ նրա շուրջ կատարվողն այդպիսի միասնական սցենարի մասն է այն ընդհանուր, մեծ գործընթացի, որն անվանել են աշխարհակարգի փոփոխություն: Դրա նշաններն ամենուր են:

Դիտողը դրանք կարող է տեսնել ե՛ւ խորհրդարանի նիստերի դահլիճում, ե՛ւ միջանցքներում, երբ մասնակից քաղաքական ուժերին ներկայացնող լրատվական դերակատարները հարկավոր հարցերով այնպես են ծածկում-ուղղորդում դաշտը, որ հանկարծ օրվա պատկեր լրատվական օրակարգում շեղում չլինի փազլի սպասարկումից, եւ պատահական, գործընթացի կառավարման տրամաբանությունից դուրս հարցերով օրակարգը չշեղվի ոչ հարկավոր ուղղությամբ: Դա երեւում է քաղաքական դաշտի իշխանական եւ ընդդիմադիր հատվածները սինքրոնացնող անտեսանելի ուղղորդումներից (մեկը նշենք` վերջերս կարծես թե մարում էր իշխանություն-ընդդիմություն հակադրության կրակը, որով լավագույնս մեր հանրության գլուխն է արդուկվում` հեռու պահելով մարդկանց ինքնուրույն մտածելու եւ բուն կատարվողը հասկանալու ծանր գործից, ու Սերժ Սարգսյանը դա վերստին նորոգեց` քաղաքական նոր խոսույթ, էշի հետ մեկտեղ, մեջտեղ բերելով):

Դա երեւում է աշխարհաքաղաքական դերակատարների` ներհայաստանյան ալեկոծումներից: Բա գիտեք, թե Գյումրիի ընտրությունները ներքաղաքական իրողությո՞ւն էին զուտ, ու իզուր էր Վարդան Ղուկասյանի` ընտրվելուց անմիջապես հետոյի առկայծումը, թե Բելառուսի մոդելով Հայաստանն էլ կարող է միութենական պետություն լինել: Հա, բա, հիմա Գյումրիում պրոռուսական քաղաքապետ կա, ռազմաբազան էլ կողքը: Էն ,որ Սյունիքում արեւմտյան դեսպանատներն են ակտիվ, դիտորդ-միտորդ, ու հիմա արդեն ավելի ակնառու է, թե ոնց է Հայաստանն աշխարհաքաղաքական հավակնությունների եւ հակադրությունների մակետ որպես փորձարկվում, մեծ փազլի մի նախշ, ու խաղաղության խաչմերուկ, խաղաղության պայմանագիր որ ասում են`դրանք էդ շահերի տուրեւառումների արդյունքում պետք է վերջնական տեսք ստանան` վարչապետը ԱԺ-ում լրագրողներին ինչ էլ ասի, Արարատ Միրզոյանն Անթալիայում Բայրամովից նեղվի-չնեղվի, թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում անցյալի համար ափսոսալով առաջ նայի-չնայի:

Ու անկախ նրանից, թե խորհրդարանում Վարդան Ղուկասյանի երեսին ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ինչ լվացքաջուր կշպրտի (անկախ նրանից, թե նրա դեմ քրգործերը հետագայում կնորացվե՞ն, թե ոչ), չենք կարծում, որ նրա ընտրությունը փազլի մեջ չէ, Հայաստանի իշխանության գիտությամբ չէ եւ Հայաստանում գոնե երեւութապես աշխարհաքաղաքական հավասարկշռության ապահովման փորձ չէ: Դա կարող են իմանալ հատուկենտ առաջին դեմքերը միայն, այդ թվում` ընդդիմադիր: Էն որ ասում են` բալանսավորված քաղաքականություն: Անկախ Վարդան Ղուկասյանի օդիոզ կերպարից, անկախ շարքային կուսակցականների զգացմունքներից: Մայիսի 9-ի Մոսկվայի տոնական միջոցառումներին Հայաստանի մասնակցության մտադրությունը վկա, այդ առթիվ խորհրդարանի նախագահի բացատրությունը վկա, թե բա` 300 հազար զոհ ենք տվել հանուն ֆաշիզմի դեմ հաղթանակի: Հավանաբար Մոսկվայում մայիսի 9-ին վերջին պայմանավորվածություն է ձեռք բերվելու, ու ինչ-որ լուծում է մոտիկ` մեր ու հարեւանների միջեւ, ու մեր կարծիքով մաիսի 9-ից մի փոքր ուշ խաղաղության թուղթն է ստորագրվելու, կամ Փաշինյանի ասած` Հորադիզ-Երասխ երկաթուղու բացման ուղղությամբ է քայլ արվելու:

Իսկ թե դրանից հետո ի՞նչ ներքաղաքական խառնաշփոթ կսկսվի, երբ հայտնի դառնան արդեն ստորագրված փաստաթղթի` շատերի համար անակնկալ մանրամասները, սա արդեն մեր երկրով անցնող ճանապարհները երազող աշխարհաքաղաքական խաղացողներին բնավ չի հետաքրքրում, որքան երկրի ներսում իրար միս ուտեն` իրենց համար ավելի լավ:

Բա էլ ինչի՞ պիտի ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույց քննարկվի, դա կրքեր կբորբոքեր, հուզումների պատճառ կդառնար` խանգարելով տարածաշրջանային մեծ ծրագրերի հայաստանյան մասի արագ իրականացմանը, որքան էլ ԱԺ նախագահը, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցին ի պատասխան պնդում են, թե լինելու է զեկույցը, մանրամասներներն են ճշգրտվում: Իսկ մեր կարծիքով շուտով այնպիսի իրադարձություններ կլինեն, որ միայն քննիչ հանձնաժողովի զեկույցը չէ միայն, որ մոռացվելու է: Եւ իրոք պատասխան է պետք այն հարցադրումին, թե ինչո՞ւ չի հրապարակվում բանակցվող խաղաղության պայմանագրի բովանդակությունը` այդքան, ուրեմն, անցանկալի մանրամասներ կան այնտեղ հայերիս համար: Վստահ ենք, որ շուտով դա հրապարակելու է հենց Ադրբեջանը, եթե մտքին կա չստորագրել այն, ինչպես մեր արտգործնախարարն է համոզված, այ դա անակնկալ կլինի մեր իշխանության համար` իր հետեւանքներով հանդերձ:

Դե իսկ առայժմ խորհրդարանում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացումը վարչապետի կողմից` իրեն հատուկ գեղարվեստական հնարքներով, որոնք հերթական անգամ համացանցում բազմաթիվ երգիծական բեմերի էին վերածվել, եւ այդ առթիվ մեր ընդդիմության հերթական հուժկու քննադատությունը` ուղղված ըստ նրանց բնրոշման բոլոր ուղղություններով տապալված կառավարությանը` մի քանի օր կլանել էր հանրությանը. ընդդիմադիրների բազմաթիվ վառ ելույթներ, ՔՊ-ական պատգամավորների է՛լ ավելի վառ պատասխաններ նրանց, ՀՅԴ-ՔՊ պատմական էքսկուրսներ` մի քանի օր խորհրդարանում կատարվողը պարզապես հանրության առօրյան դարձրին տեսարաններով հագեցած, հետաքրքրական, իմպրեսիայով հարուստ ժամանց, հեռացնելով մարդկանց իրականության ողջ դրամատիզմն ու վտանգն ընկալելու անհրաժեշտությունից: Իմպրեսիան այնքան շատ էր, որ անգամ մոռացվում էին վարչապետի նշած- բյուջեն եռապատկած մեծամեծ թվերը, մեր կյանքի աննախադեպ «լավացումը»` անցած տարի ըստ այդ թվերի, ու նկատվում էին միայն հարկահավաքման ողջ գործիքակազմի «հմայքները»:

Դե իսկ ԱԺ միջանցքներից էլ մտապահվեցին վարչապետի ասածը, որ իր կարծիքով պետք է հրաժարվել Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության մեջ արտացոլելուց, Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, եւ դրանց մերձ մտքերը, որոնց հետ դժվար թե հաշտվի հայերի մեծ մասը: Թե բա` ժողովուրդն է որոշելու:

Իսկ արդեն բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթն էլ Նիկոլ Փաշինյանը նորից օգտագործեց վերջին շրջանում իր կողմից գեներացվող գաղափարների քարոզման համար` պետություն-հայրենիք հակադրության, խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, սահմազատմանն այլընտրանքի չգոյության, պետության եւ ապապետության, իրական եւ պատմական հայաստանների տարբերության նարատիվներով: Թե բա` եթե չկարողանանք վերափոխվել` դուրս կմնանք վերափոխվող աշխարհից, ու` մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի մասին, պայմանագիրը ստորագրվելու է, ամեն ինչ համաձայնեցված է:

Տեսնես քաղաքական իրարանցման փրփուրի խորքերում հոսող գետն ո՞վ կնկատի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞րն է լինելու Վատիկանի արձագանքը, քանի դեռ չկա Հայաստանի պաշտոնական արձագանքը

Հաջորդ գրառումը

Ժխտողականության դեմ պայքարը՝ համազգային օրակարգի վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
Հրապարակախոսություն

Ձեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ. Հայկ Դեմոյան

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
Հաջորդ գրառումը

Ժխտողականության դեմ պայքարը՝ համազգային օրակարգի վրա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Տաթև Վիրաբյանը՝ նույն ինքը՝ Տաթև Արցախը, պատասխանել է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որը 44-օրյա պատերազմում եղբայր կորցրած, Քաշաթաղում տունուտեղ թողած...

ԿարդալDetails

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025

Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ2

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական