Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հպում»

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հպում երեւույթը վերջին տարիներին մարդկությանը խորթ դարձավ: Արգելվեց մարդկանց շփման կարեւորագույն տարրը: Մարդու ֆիզիկական մարմինը տեղափոխվեց վիրտուալ դաշտ: Մարդկությունն անցավ եւս մի փորձություն, որը, սակայն, իր հետքը թողեց առօրյա կյանքում:

Հասմիկ Ավետիսյանի «Հպում» ցուցադրությունը, որը գործում է նոյեմբերի 5-25-ը Ժամանակակից Արվեստի Թանգարանի ցուցադրությունների սրահում, այդ փորձության վերջին փուլն է:

Ցուցադրությունը կազմված է հետեւյալ վեց բաժիններից.

ԲՈԼՈՐԻՑ ՀԵՌՈՒ՝ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ. Կտորներով ծածկված տաղավարի մուտքը երկու կողմից շրջապատված է կտորից արված ձեռքերով, որոնք ձգվում են դեպի դիտորդը, փորձում են հպվել նրան կամ ինչ-որ բան են ցույց տալիս: Դիտորդից տարածություն են պահպանում:

ԼՍԻ՛Ր. Երկրորդ տաղավարը զուրկ է հարդարանքից: Այնտեղ քաղաքի աղմուկն է՝ երթեւեկության, շինարարության, մարդկության: Աղմուկ, որ իրենից քաոս է ենթադրում, եւ իր ձեռքը պահում է լռության եւ հանգստության վրա:

ՏԵ՛Ս. Ցուցադրության այս մասում քսաներեք կտավից բաղկացած պատկեր է, որն իր մեջ գեներացնում է զգացում կոչվածը: Դիմանկարներից յուրաքանչյուրն իր ուրույն զգացումն է արտահայտում՝ երջանկություն, բարկություն, հանգստություն…

ԶԳԱ՛. Հինգ սափորների ներսում առարկաներ են թաքնված: Ի՞նչ է առաջին սափորում…

ՓՈԽԻ՛Ր. Երկու շրջանակի մետաղալարե ցանց է ամրացված, որին հպվելով՝ դիտորդը կարող է փոխել դրա տեսքը: Արվեստագետն այն համեմատել է լավաշի հետ, այդ երկու գործերի մոտ կտավ է կախված՝ վրան նկարված լավաշով: 

ՄՏԱԾԻ՛Ր. Ցուցանակի վրա հայերեն եւ օտարալեզու գրություններ են, հենց ցուցանակը մեջտեղից բաժանված երկու մասի՝ «ֆիզիկական եւ զգայական»:

Այս ցուցադրությունը կոնցեպտուալ արվեստի այն վառ օրինակներից է, որի պակասն ունի մեր հանրությունը: Ցուցադրությունն ասես ներկայացում լինի, որի գլխավոր հերոսը հենց դիտորդն է: Հասմիկ Ավետիսյանն արվեստասերին իր աշխարհ է տանում, նրան հաղորդ է դարձնում իր հույզերին ու ապրումներին եւ դիտորդի մոտ արթնացնում նորերը:

Հպումը լոկ ֆիզիկականը չէ: Ֆիզիկականն ընդամենը միջոց է այն զգալու մարմնական կերպարում: Այս ցուցադրությանն արվեստագետը հպվում է ոչ միայն մարմնին, այլեւ հոգուն, մարդու տեսանելի եւ անտեսանելի զգայարաններին:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Արվեստաբան, ԺԱԹ ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գարուն» ամսագրի սիմվոլը. Վարդգես Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Վերադարձ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական