Հայաստանյան յուրաքանչյուր օրը, եթե ժամը չասենք, առանձնահատուկ իրադարձությունների շարան է հիշեցնում: Օրերի հանրագումար շաբաթներն էլ միմյանցից նկատելիորեն չեն տարբերվում, եթե իհարկե արտառոց որեւէ բան տեղիչիունեցել:
Այսուհանդերձ, նախորդ շաբաթն առանձնացավ հետեւյալ դրվագով: Թե՛ գործադիրի նախարարները, թե՛ օրենսդրի մեծամասնություն հանդիսացող երեւելիներըիրենց հրապարակային ելույթներում ՀՀ առաջիկա խնդիրներում առանձնացրին հիմնական երեքուղղություններ, որոնք էին` բժշկությունը, զբոսաշրջությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր ոլորտը: Ըստ այս բնագավառների հեղինակիս հայտնի որոշ մասնագետների, նշվածներն անշուշտ կարեւոր են բոլոր երկրների առումներով, միայն այն առանձնահատկությամբ, որ դրանք որոշակիից մինչեւ զգալի ֆինանսական միջոցներ են պահանջում, կամ ներդրումային բարենպաստ միջավայր, որոնք այսօրվա Հայաստանի հանրապետությունում տեսանելի չեն: Բժշկական սարքավորումները միլիարդավոր դրամների ու դոլարների գնումներ են պարտադրում, զբոսաշրջային ոլորտը բազմաճյուղ ենթակառույցների ու ծառայությունների առկայություն է պահանջում, բարձր տեխնոլոգիաներն էլ` ծրագրերից զատ դրանք իրականացնելու ունակ կադրեր: Այնպես որ ցանկությունը մի բան է, դրանց իրականացումը բացառապես այլ, որտեղ անկարող ենքչհիշել հանրահայտ հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանա ասացվածքը: Թե ինչո՞ւ են մասնագետներն այսպես մտածում, պատասխանը շատ պարզ է եւ հիմնավոր. երբ անկարող ենք անգամ ավանդույթներ ունեցող բնագավառներում ինչ-որ բանի հասնել, որի թե՛ անհրաժեշտությունը կա, թե՛ կադրերն ու արտադրանքների իրացումը, իսկ տնտեսության պատասխանատուները դրանք անտեսում են.խոստումներով բավարարվելը հեռանկար չունեցող զբաղմունք է:
Բնակությանս վայրը մոտ է Թբիլիսյան խճուղու երկայնքով ձգվող Երեւանի երբեմնի էլեկտրալամպերի գործարանին, որից կարելի է եզրակացնել, որ մոտակա բազմաբնակարան շենքերում բազմաթիվ են մարդիկ, որոնքիրենց աշխատանքային կենսագրության որոշակի տարիներն անց են կացրել հիշյալ արտադրական հսկայում, որտեղ թողարկված էլեկտրական լամպերն առաքվում էին տասնյակ երկրներ: Հիմա այս մարդիկ հարցնում են. ինչո՞ւչի կարելի ժամանակակից պահանջներին համապատասխան վերականգնել ու շահագործել անգործության մատնված այս հսկան, որի արտադրանքի միլիոններով պահանջարկը կա թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում: Չէ որ խնդիրն առնչվում է թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ էկոնոմիկայի եւ թե՛ տարածքային կառավարման նախարարությունների հետ: Երկիրը կհպարտանա իր ժամանակակից որակի արտադրանքով, տնտեսությունը ֆինանսական միջոցներկստեղծի, մարդիկ էլ աշխատանք կունենան: Վերջիններս նաեւնշում են, որ գործարանը բաժնետիրական ընկերության կարգավիճակով վերաշահագործելու պարագայում պատրաստ են բաժնետոմսեր գնել, այդկերպ օժանդակել իշխանությունների նախաձեռնողականությանը: Հուշում են, որ արտադրանքը նյութերի մեծ ծավալներ չի պահանջում, այն հազիվ մեկ տասնյակ մասնիկներից է բաղկացած, որոնք պահանջի դեպքում կարելի է տեղ հասցնել անգամ ինքնաթիռային փոխադրումների միջոցով: Նման արտադրանքը հենցմերպես երկրի համար է պահանջարկվում, պնդում են ոլորտից դեռեւս ինչ-որ ասելիք ունեցող մարդիկ: Կլսեն թե ոչ նրանց խոսքը երկրի բարձրագույն մարմիններում ու կառույցներում, ժամանակը ցույց կտա, ցանկալի է` շաբաթների ընթացքում:
Դիտարկելով ՀՀ տնտեսությունը կարծիք է կազմավորվում, որմերոնք անզոր են գրեթե բոլոր առումներով, քանզի դրանք տեսանելի են ամենուր, հենց թեկուզ հայաստանաբնակներիս խոհանոցներում: Տողերիս հեղինակի բնակարանի մի անկյունում էլեկտրական ջեռոց է գտնվում, կատակով ասում ենք Մենուա արքայի ժամանակներից: Տարիներ առաջ էլեկտրալարի հետ կապված խնդիր ծագեց, վերանորոգեցինք, հիմա աշխատում է, թե՛ կերակուր ենք պատրաստում, թե՛ թխվածք: Երբեմնորոշում ենք հրաժարվել դրա ծառայությունից, նորը գնել, թերեւս հայկականը, այսօրվա ցուցանիշներով ուտեսքով: Ավաղ, այն չկա ու չկա, ընդամենը թիթեղի տուփից, պարզ տաքացուցիչներից ու մի 2-3 մասերից պատրաստված ջեռոցի արտադրությունը անհասանելի է հայաստանյան տնտեսվարությանը, երբ թուրքական «Կոզակ» անվանումովը գնել ենք 30 եւ ավելի տարիներ առաջ: Արդյո՞ք պատշաճ է այսօրինակ պարագայում հիշել ՀՀ-ումինչ-որցուցանիշների հեղափոխականությունը, երբ Թուրքիայում հարկերը ՀՆԱ-ի ընդամենը 8 տոկոս են կազմում, մինչդեռ ՀՀ-ում` 23 տոկոսը, 1 բնակչի հաշվով գնողունակության ցուցանիշը համապատասխանաբար 28 եւ 10-հազարական դոլար է:
Անկարողության եւ անզորության այս վիճակի վերջըչի երեւում, քանզի իշխանությունն այլ ուղղությամբ է նայում. ձմեռային զբոսաշրջությունն ենք զարգացնելու, նոր ավիաուղիներ ենք բացելու, կոկաին ենք աճեցնելու, այլընտրանքային էներգետիկա ենք հայտնագործելու, որի գագաթնակետը արհեստական արեւի ստեղծման գաղափարն է: Իսկ առաջին անհրաժեշտության հացահատիկն ումիսը, սոխնուսխտորը, գդալ-պատառաքաղն ու բաժակ-ափսեն, կենցաղային ամենապարզ սարքերն ու տեխնիկան, առօրյա մի շարք այլ առաջնահերթությունները կներծուծենք, դրանք անգամ հարեւանների մոտ, հաճախ անբարյացակամ, կան ու նորացվում են, հայ ներմուծողների աչքը լույս:
Այսպես էլ ապրում ենք:
08.02.2022թ.