Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ մշակութային լուրեր Իտալիայից. «Ազգ» շաբաթաթերթ

14/05/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Բ.

Վերջին մեկ ամսում հայության վերաբերյալ լույս է տեսել իտալերեն երկու գիրք: Բոլոնիայի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Աննա Շիրինյանի եւ Պաոլո Տինտիի «Հայկական հետքերը Բոլոնյայի համալսարանի գրադարանում եւ Իտալիայի այլ գրադարաններում» աշխատությունը: Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակության շնորհիվ այն լույս է տեսել զուգահեռ անգլերեն թարգմանությամբ:

Հրատարակվել է նաեւ լուսանկարիչ եւ գրող Էմանուելե Ալիպրանդիի «Փամփուշտներ եւ նավթ» գիրքը, որը պատմում է Արցախի եւ Արցախին պատուհասած դրամատիկ պատերազմի մասին: Հեղինակը տարիներ շարունակ խորին կերպով ուսումնասիրում է Հարավային Կովկասի իրադարձությունները, մասնավորապես Արցախի հիմնահարցի պատմական, իրավական եւ քաղաքական կողմերը: Ալիպրանդին համագործակցում է «Իտալական նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» ծրագրի հետ, որի շրջանակներում հետազոտություն է անցկացրել ու կազմակերպել համաժողով Արցախի ինքնորոշման թեմայով: Հեղինակ է «1915 թ. Ցեղասպանության ժամանակագրություն: Հայ ժողովրդի պատմությունն ու ողբերգությունն ըստ ժամանակի իտալական մամուլի» (2009), «Ղարաբաղի պատճառները» (2010) եւ «Նախիջեւանի պատմությունը» (2016) իտալերեն գրքերի (վերջինս ռուսերեն թարգմանությամբ առկա է համացանցում):

Իսկ իտալական թատրոնի եւ կինոյի հայազգի դերասան-բեմադրիչ Պաոլո Քեշիշօղլուն Սարգիս Ղազարյանի համագործակցությամբ նկարահանել է «Ես հայ եմ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ ներկայացված են Իտալիայի 40 հայերի դեմքերը եւ ձայները: Նրանց թվում են գրող Անտոնիա Արսլանը, պատմաբաններ Զառա Պողոսյանը, Նաիրի Մերկադանտին, դերասանուհիներ Լաուրա Էֆրիկյանը, Մարինե Գալստյանը, կոմպոզիտոր Ջանի Էֆրիկյանը, քանդակագործ Միքայել Օհանջանյանը, գրաֆիկ դիզայներ Վարդան Մերկադանտին, գործարարներ Ռուբեն Թիմուրյանը, Ստեֆանո Սրապյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մարզիկներ Ջորջո եւ Արմեն Պետրոսյանները, շնասահնակային սպորտի մարզիչ Արարատ Խաչիկյանը, խոհանոցագետ Ֆրանչեսկո Հակոբյանը եւ այլք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրություննե՜ր, ընտրություննե՜ր

Հաջորդ գրառումը

1915-ին տարագրված հայուհու օրագիրը` անգլերեն. «Ազգ» շաբաթաթերթ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025
Նորություններ

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025
Նորություններ

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025
Հաջորդ գրառումը

1915-ին տարագրված հայուհու օրագիրը` անգլերեն. «Ազգ» շաբաթաթերթ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական