Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

Հակոբ Ավետիքյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
110
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի Չուլի չուլանաբանությունը լսելուց, դրա արձագանքերին ու հատկապես Թքաբանի իմաստակությանը ծանոթանալուց հետո, կիրակի օրը գնացի եկեղեցի, մեր թաղամասի՝ Նորքի Սբ. Աստվածամայր: Ասեմ՝ վաղուց չէի եղել որեւէ եկեղեցում, չհաշված Սբ. Աննայի բակը՝ Բագրատ Սրբազանին լսելու: Խոստովանեմ՝ չուլանաբանության սաստկացող ալիքն էր ստիպել ինձ անպայման լինելու ազատամարտիկ Արմենակ Արմենակյանի հիշատակին կառուցված տաճարում:

Եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար, իսկ տաճար մուտք գործելն անկարելի էր: Հայտնապես, բոլորն ինձ նման եկել էին իրենց սրտի թելադրանքով, սեփական խղճի ու մտքի հանգստավայր՝ Վահան Թեքեյանի ասած ծննդավայրում: Եկել էին պաշտպանելու իրենց, մեր, բոլորի՛ս հոգեւոր ծննդավայրը, ոչ թե շենքն ու կառույցը, այլ՝ Ոգին, ընդդեմ Չուլի ու նրա չուլերի զազրախոսությանը, ոտնձգություններին: Վերահաստատելու, որ այդ ծննդավայրի տերը ոչ թե Կաթողիկոսն է ու եկեղեցական դասը, այլ ժողովուրդը, հայ քրիստոնյաների բազմությունը, ճիշտ այնպես, ինչպես բնութագրվում է «եկեղեցի» բառը հունարեն՝ ekklesias ծագումնաբառով, որը նշանակում է նույնահավատ մարդկանց խումբ, բազմություն, ժողովուրդ:

Եվ մեր ժողովուրդը, ի հեճուկս բոլոր անհավատների, աղանդավորների ու չուլամիտների, բոլոր ժամանակներում, ինչպես հիմա, պահել է, գիտակցականից վեր՝ բնազդորեն պահպանել է, ինչպես նորից մեծն Թեքեյանն է ասում՝ իր «ոգիին ամրոցը», որը գրավել են ցանկանում չգիտես ո՞ր Ալլահին շյուքուր, իբր՝ փառք տվող Ալլահշյուքուր Փաշազադեն ու Հայաստանում նրան «շյուքուր» տվող հիմարները, որոնք սուր են ճոճում, ավելի ճիշտ՝ յաթաղան են ֆռֆռացնում մեր հավատքի «բարձր բերդի» դեմ:

Մենք ապուպապով հայ քրիստոնյա ենք, Չուլն ու չուլանականները չեն կարող հաղթել մեզ, նույնիսկ փաշազադեների, ալիեւների, էրդողանների ու մյուսների օգնությամբ: Դա չի՛ անցնելու: Ու լա՛վ է արել Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայում, Բեռնում, խառնելով Նիկոլ-Իլհամ «խաղաղության» խաղաթղթերը: Արցախը բռնազավթելու, արցախահայությանը բռնագաղթեցնելու, նրա «հոգիի ամրոցները» քանդելու, վերադարձի իրավունքից նրան զրկելու, հայրենիքի տարածքները մաս առ մաս զիջելու ապիկար քաղաքականությունը. մեզ մեր հոգու ծննդավայրից զրկելու քաղաքականությունը չի՛ անցնելու: Դա հստակ դարձավ նաեւ երեքշաբթի գիշեր, «Զվարթնոց» օդանավակայանում, Վեհափառին դիմավորելու, նրա օրհնությունը ստանալու եկած բազմության մասնակցությամբ:

…Պատարագն արդեն ավարտվել էր «Ամեն հայի սրտից բխած» հայրապետական մաղթերգի, խունկի բույրի, օդում սավառնող՝ «Տեր, անսասան պահիր դու միշտ եւ քո սիրած Մայր աթոռ» մրմունջի հետ հավատացյալների բազմությունը դուրս եկավ եկեղեցուց, հանգիստ ու զվարթ, Չարին ու Չուլանին հաղթելու վճռականությամբ:

Կարծելով, թե հավատացյալների մեծ մասն արդեն դուրս է եկել տաճարից ու հնարավոր է մտնել մոմ վառելու, մտա ներս: Նստարանները դատարկ չէին, մարդիկ, հատկապես կանայք, ինքնախոհ եւ ինքնամփոփ ու լուռ նստած էին, մինչ մոմ վառելու համար տեղ չէր մնացել: Ահա՛ թե ինչու Նիկոլը, իբր, այդքա՜ն բարկացած էր Եկեղեցու կողմից պարաֆինի ներկրման փաստով ու բարձրացրած իր աղմուկի մեջ իբր չնկատելով, որ մոմի արժեքը միշտ պահպանվում է նույնը:

…Ինքս էլ նստեցի նստարաններից մեկի ծայրին՝ ինքնամփոփվելու: Սակայն չհաջողվեց: Ներս մտան ջահել տղաների եւ աղջիկների 5-6 զույգեր, միմյանց ափերը ամուր սեղմած: Կանգնեցին խորանի առջեւ, խաչակնքեցին ու լուռ կանգնած մնացին: Երեւի աղոթում էին եւ ափերի սեղմումով ինչե՜ր խոստանում միմյանց…

Սրբազան այն վայրն է սա, որտեղ հայը, ահել ու ջահել, իրեն զգում է մտերիմ, անկեղծ, հարազատ մթնոլորտում, ինչպես իր հոգու ծննդավայրում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոստորեն դատապարտում ենք վարչապետի կոչերը. Շվեյցարիայի Հայոց թեմ

Հաջորդ գրառումը

Արագածոտնի թեմը կանգնած է Գարեգին Երկրորդի կողքին. հայտարարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Արագածոտնի թեմը կանգնած է Գարեգին Երկրորդի կողքին. հայտարարություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս...

ԿարդալDetails

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական