Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դասական բանաստեղծությունը՝ չինարեն

Արծվի Բախչինյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
56
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պեկինի գրողների հրատարակչությունն անցյալ տարվա վերջին լույս է ընծայել «Հայ պոեզիայի անթոլոգիա» հայ դասական բանաստեղծության ընտրանին՝ չինարեն: Այն կազմել եւ թարգմանել է երիտասարդ չինացի հայագետ Յան Շին: Ժողովածուն սկսվում է Գողթան երգերից, որին հաջորդում են նմուշներ միջնադարյան բանաստեղծներից (Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Սայաթ-Նովա) եւ անտունիներից ու հայրեններից: Հարուստ է ներկայացված 19-րդ դարի հայ բանաստեղծությունը՝ Ղեւոնդ Ալիշան, Մկրտիչ Պէշիկթաշլյան, Նահապետ Ռուսինյան, Պետրոս Դուրյան, Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Րաֆֆի, Գարեգին Սրվանձտյանց, Ղազարոս Աղայան, Սմբատ Շահազիզ, Եղիա Տեմիրճիպաշյան, Ջիվանի, Զապել Ասատուր, Հովհաննես Հովհաննիսյան, Ալեքսանդր Ծատուրյան, ինչպես նաեւ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հեղինակները՝ Հակոբ Հակոբյան, Հովհաննես Թումանյան, Լեւոն Շանթ, Արշակ Չոպանեան, Ռուբեն Որբերյան, Ավետիք Իսահակյան, Ինտրա, Շուշանիկ Կուրղինյան, Սիամանթո, Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Վահան Տերյան, Կոստան Զարյան, Ռուբեն Սեւակ, Միսաք Մեծարենց, Մատթեոս Զարիֆյան եւ Եղիշե Չարենց: Հիրավի, առաջին անգամ է հայ պոեզիան այսպես մեծ չափով ներկայացվում չինարեն:

Ժողովածուի կազմող-թարգմանիչը՝ Յան Շին, Պեկինի համալսարանում ուսանել է միջին պարսկերեն լեզու եւ մշակույթ: Տակավին 2006-ին հետևել է Պեկինի համալսարանում չինաբնակ գործարար Վահագն Վարդանյանի կազմակերպած հայերենի դասընթացներին: 2009-2016 թթ. հայագիտություն է ուսանել Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանում եւ այնտեղ 2016-ին պաշտպանել ատենախոսություն «Սայաթ-Նովան հանրային աշուղական ավանդույթի մեջ եւ հետմահու» թեմայով: Գիտական մամուլում հանդես է եկել չինական աղբյուրներում Հայաստանի մասին հիշատակումների եւ հայ աշուղական արվեստի մասին հոդվածներով:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

PKK-ն պետք է կամավոր կերպով հրավիրի համագումար, բոլոր խմբերը պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն՝ ինքնալուծարվի. Օջալան

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական