Այս ամսվա վերջին Վենետիկում կայանալիք հեղինակավոր գրական փառատոնին` «Քաղաքակրթությունների խաչմերուկին» հրավիրված է հայ գրող Դիանա Համբարձումյանը։ Փառատոնում կներկայացվի գրողի՝ իտալերեն թարգմանված «Հեռագիր Ֆաթիմային» պատվածքների ժողովածուն, որն ի դեպ, արդեն չորս լեզվով թարգմանվել է` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն եւ իտալերեն։
Փառատոնի կազմակերպիչներն են Վենետիկի համալսարանն ու քաղաքապետարանը։ Այս հեղինակավոր փառատոնին մասնակցել են այնպիսի աշխարհահռչակ գրողներ, ինչպիսիք են Աբդուլռազակ Գուրնան, Օրհան Փամուկը, Սալման Ռուշդին, Ուոլ Սոյինկան։