Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռազմավարական վակուումում. մտորումներ

05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է իր պատմության ամենաբարդ խաչմերուկներից մեկում: Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի հոգեւոր միջուկը՝ պահապանը, ոչ միայն հավատքի, այլեւ ինքնության, մշակույթի ու լեզվի: Սակայն այսօր, քաղաքական բեւեռացման, հասարակական հիասթափության եւ արժեքային խառնաշփոթի պայմաններում, այն հայտնվել է մի ծուղակում, որը տանում է դեպի պառակտում եւ քայքայում:

Պարադոքսալ է. Եկեղեցին, մի կողմից, վայելում է բարձր վստահություն հասարակության մեջ, իսկ մյուս կողմից՝ նրա բարձրաստիճան եւ շարքային հոգեւորականները ենթարկվում են ձերբակալությունների, խախտվում են նրանց տարրական իրավունքները՝ թե՛ որպես հոգեւորականների, թե՛ որպես քաղաքացիների: Սակայն պարզ չէ, թե ո՞րն է Եկեղեցու ռազմավարությունը եւ ո՞ւր է այն առաջնորդում ժողովրդին:

Վերջին իրադարձությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված աղմուկը, հոգեւորականների կարգալուծությունները, Խաչիկ գյուղի Պատարագը եւ հատկապես վարչապետի հայտարարությունը, որով նա քաղաքական արդյունքը կապեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման մանդատի» հետ, բացահայտեցին ոչ թե հավատքի, այլ կառավարման եւ հաղորդակցության ճգնաժամ: Եկեղեցին, որը պետք է առաջնորդի, այժմ միայն արձագանքում է:

Արդարության համար պետք է հստակ նշել, որ խնդիրը միայն իշխանության ախորժակը չէ վտանգավոր է նաեւ ներքին պառակտումը, որը պարալիզացնում է ռազմավարական մտածողությունը: Իսկ առանց միասնականության եւ բաց երկխոսության՝ Եկեղեցու մարգինալացումը անխուսափելի կլինի:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն պաշտամունքային գործունեությամբ: Այն պետք է վերածվի գիտակցված առաջնորդության՝ հասարակության գաղափարային, բարոյական եւ արժեքային ուղղորդման կենտրոնի: Հակառակ դեպքում այն կդառնա խորհրդանիշ՝ առանց իրական ազդեցության:

Եկեղեցին կարող է եւ պետք է դառնա այն ուժը, որը կմերժի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության մանիպուլյացիաները, կվերանայի իր ռազմավարությունն ու առաքելությունը, որպեսզի կարողանա մտածված լուծումներ տալ 21-րդ դարի մարտահրավերներին: Սա քաղաքական պայքարով չի հաջողվի, այլ՝ ցավալի հարցերին անդրադառնալու համարձակությամբ եւ ժողովական միասնականությամբ: Այդ վերանորոգման սկիզբը կարող է դառնալ ազգային ներկայացուցչական ժողովը, եթե այն ճիշտ ու գրագետ կազմակերպվի: Միայն այդպես Հայ Առաքելական Եկեղեցին կկարողանա մնալ այն, ինչ դարեր շարունակ եղել է՝ ժողովրդի հոգեւոր սիրտը:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի դեռ անսպառ պաշար՝ իր ժողովրդի վստահությունը: Բայց այդ վստահությունը պահպանելու համար պետք է սկսել բաց քննարկումներ՝ առանց վախի եւ բաց՝ դեպի ապագան:

Այսօր բոլորս կանգնած ենք նույն հարցի առաջ՝ ո՞վ ենք մենք՝ որպես ազգ, քաղաքացի, պետություն եւ եկեղեցի, եւ ո՞ւր ենք գնում: Եթե այս հարցը մնա անպատասխան, ապա լռությունը կվերածվի դատավճռի: Իսկ եթե գտնենք պատասխաններ՝ կառուցված ճշմարիտ, համարձակ, բայց հարգալից եւ վերափոխող խոսքի վրա, ապա հենց այդ խոսքը կդառնա նոր Արարատյան լուսաբաց:

ՏԻՐԱՏՈՒՐ քհն ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրատարակություններ. Եվս մի կարեւոր աշխատություն

Հաջորդ գրառումը

Հայաստանը դաշնակցի կարիքն ունի՞

Համանման Հոդվածներ

5 դեկտեմբերի, 2025

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Շնորհակալիք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

05/12/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը դաշնակցի կարիքն ունի՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական